Ինչից են հուզվում փոքրիկ հրաշքները. զվարճալի տեսանյութ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ

187
(Թարմացված է 18:44 29.04.2020)
Օգտատերերին շատ է զվարճացրել այս տեսանյութը։ Նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են շռայլել փոքրիկների հասցեին։

Փոքրիկ հրաշքները դժգոհ են ինչ-որ բանից։ Ծնողները փորձում են ժպիտ պարգևել նրանց, բայց ապարդյուն։ Համացանցում հայտնված այս տեսանյութը շատերին է ժպիտ պարգևել։ Երեխաներն առաջին պահին, քաղաքավարությունից ելնելով, մի թույլ ժպիտ են բաշխում, բայց հետո ծամածռում են իրենց սիրուն մռութիկներն ու լաց լինում։

Կորոնավիրուսի դրական կողմը. ֆլամինգոները Մումբայի լիճը վարդագույն են ներկել. տեսանյութ

Այնքան քաղցր բան կա նրանց լացի մեջ, որ ծնողներին ստիպում է ծիծաղել ու կրկնել նույն բանը` այդ հայացքներին էլի արժանանալու համար։

3–4 ամսական փոքրիկի հայրը նրան զվարճացնելու համար օդ է թռցնում, փոքրիկը սկզբում չի հասկանում` ինչ է կատարվում, ապա մռութիկը հավաքում և սկսում է լաց լինել։

Ինչ են անում Լուսինե և Իրինա Թովմասյանները տանը չձանձրանալու համար. զվարճալի տեսանյութ

Մյուսին լացացնում է մոր երգը, երրորդին բարկացնում է մոր ծիծաղն ու այսպես շարունակ։

Օգտատերերին շատ է զվարճացրել այս տեսանյութը։ Նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել փոքրիկների հասցեին ու 45 հազարից ավելի «լայք» շռայլել։

Ֆրանսահայ երգիչն ամեն երեկո երգում է մեկուսացած ֆրանսիացիների համար. տեսանյութ

187
թեգերը:
ծիծաղ, զվարճալի տեսանյութ, երեխա
Ըստ թեմայի
Հայաստանում բժիշկները ծափերով են ճանապարհում կորոնավիրուսից բուժվածներին. տեսանյութ
Ի՞նչ են ուտում մեկուսացված քաղաքացիները Հայաստանում. տեսանյութ
Կամակոր կատուն և համբերատար շունը. զվարճալի տեսանյութ դարավոր «թշնամիների» մասին

Գագիկ Ծառուկյանը կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած առյուծին. տեսանյութ

262
(Թարմացված է 16:29 20.05.2020)
Ծառուկյանը վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում է ամենօրյա հոգատարությամբ խնամել։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ Երևանի կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած Սիմբա անունով առյուծին:

Տեղեկությունը կորյունին կերակրելու տեսանյութին կից Facebook–ի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

Բարի գալուստ, Բեմբի. Երևանի կենդանաբանական այգում բնակվող եղջերուն մայրիկ է դարձել

Նա տեղեկացրել է նաև, որ վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում է ամենօրյա հոգատարությամբ խնամել։

«Կենդանիները բնության հրաշալիքներն են: Նորածին կենդանիները շատ անօգնական են լինում, ունենում մեր խնամքի, ուշադրության ու սիրո կարիքը»,–գրել է նա:

Նա տեղեկացրել է, որ կենդանաբանական այգուն նվիրվող եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծի մասին անձամբ է մշտապես հոգ տարել ու խնամել: Այսօր արդեն նա մեծացել և ամուր կանգնած է ոտքերի վրա:

Երևանի կենդանաբանական այգին բացվում է. այցելուների համար նոր կանոններ կգործեն

«Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով` էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը»,–գրել է Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 4–ին ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ առավոտյան եզակի ցեղատեսակի ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել:

262
թեգերը:
Կենդանաբանական այգի, առյուծ, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
Ջայլամը վազել է հեծանվի հետևից ու համացանցի աստղ դարձել. զվարճալի տեսանյութ
Երկվորյակ նորածինները քաղցր–քաղցր «զրուցում» ու ծիծաղում են. տեսանյութ
Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքը բարեհաջող փորձարկվել է. տեսանյութ

Քաղաքապետարանը երբևէ նման տեխնիկա չի ունեցել. ինչպես են Երևանում բուժում փողոցի ծառերը

231
(Թարմացված է 15:52 20.05.2020)
Քաղաքապետարանից հայտնում են, որ նորագույն, շարժական տեխնիկան ապահովում է բուժման արդյունավետությունը, նվազեցնում դեղի կորուստը:

Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչպես են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները նորագույն մեթոդով և շարժական տեխնիկայի գործադրմամբ բուժում մայրաքաղաքի ճամփեզրերին եղած ծառերը:

Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքը բարեհաջող փորձարկվել է. տեսանյութ

«Թումանյան, Նալբանդյան փողոցներում, Սայաթ-Նովա պողոտայում կատարվել են թեղի տեսակի ծառերի բուժման աշխատանքներ: Դրանք իրականացվել են նորագույն, շարժական տեխնիկայով, ինչն ապահովում է բուժման արդյունավետությունը, նվազեցնում դեղի կորուստը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են նաև, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մինչ այս նման տեխնիկա չի ունեցել:

Նոր սերնդի անօդաչուն շուտով օդ կբարձրանա. տեսանյութ

231
թեգերը:
ծառ, Երևանի քաղաքապետարան, Հայաստան
Ըստ թեմայի
«Անբախտ» գողերը. տղամարդիկ տերմինալը գրկած դուրս են հանել, բայց տեղ չեն հասցրել. տեսանյութ
Երկվորյակ նորածինները քաղցր–քաղցր «զրուցում» ու ծիծաղում են. տեսանյութ
«Ուկրաինական թոփ մոդելի» հաղթող Սամվել Թումանյանը ցնցել է իր կրքոտ պարով. տեսանյութ
Ջայլամը վազել է հեծանվի հետևից ու համացանցի աստղ դարձել. զվարճալի տեսանյութ
Депутат Владимир Варданян перед зданием Дома правительства Армении (20 мая 2019). Еревaн

Վարդանյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց պետության հեղինակության հետ խաղալու մեջ

0
(Թարմացված է 13:58 26.05.2020)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ասաց, որ պետք չէ կոնֆիդենցիալ հարցերը բարձրաձայնել. դա կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից բավականին վրդովված անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին։

Մարուքյանը կասկածի տակ էր առել Վարդանյանի անաչառությունը որպես Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում COVID 19-ի զեկույցի համազեկուցող։

«Չեմ կարող չանդրադառնալ պարոն Մարուքյանի ասածներին. մե՜ծ, մեծ հարցական է՝ արդյո՞ք պարոն Մարուքյանն իրավունք ուներ այդ հարցը բարձրաձայնել որպես իրավաբան, որպես պատգամավոր, որպես ԵԽԽՎ անդամ և որպես իրավական հարցերի և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, որովհետև դա դեռևս կոնֆիդենցիալ է, որոշումը դեռ կայացված չէ»,–ասաց Վարդանյանը:

Նա հավելեց՝ այո, քննարկվում էր հարց, որ ինքն էլ կարող է նշանակվել զեկուցող, չնայած այս քննարկումից հետո չգիտի՝ ինչ կստացվի: Նա ասաց, որ զեկույցը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը COVID-19-ի պայմաններում:

«Երաշխավորել եմ և երաշխավորում եմ, որ ես, այո՛, օբյեկտիվ եմ լինելու բոլոր 47 պետությունների նկատմամբ և արձանագրելու եմ ցանկացած խախտում, որը, իմ կարծիքով, կգտնվի արժանի արձանագրվելու այդ զեկույցում, բայց այս կարգի հարցերը բերել և քննարկել ԱԺ ամբիոնից, վտանգել պետությանդ հեղինակությունը, կասկածի տակ դնել որոշակի գործընթացներ... Չեմ ուզում մեկնաբանել, թող մեկնաբանի ՀՀ քաղաքացին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված` ԱԺ նիստերի դահլիճում նախազգուշացվելուց հետո 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

Էդմոն Մարուքյանը Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ սահմանադրական, նշելով, որ ԱԺ նիստերին առանց դիմակի խոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։

Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար, արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։

Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

Մարուքյանը նաև հայտարարեց, որ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է հաստատվի որպես COVID 19-ի զեկույցի համազեկուցող, որով նա 47 անդամ-պետություններում պետք է տեսնի` մարդու իրավունքներն ինչպես են խախտել COVID 19-ի ժամանակ` արտակարգ դրությունից ելնելով։

Մարուքյանը մեղադրեց Վարդանյանին, որ նա ձայն չի հանում, երբ ԱԺ-ում երկակի ստանդարտներ են կիրառվում և, ըստ էության, ոտնահարվում է Սահմանադրությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի սխալ կիրարկմամբ, հետևաբար, կասկածի տակ է Վարդանյանի` Եվրոպայի խորհրդում օբյեկտիվ զեկուցով հանդես գալու հարցը։

0