Ֆրանսիական «Լադանիվա» խմբի վոկալիստ Ժակլինը մոր հետ «Սարի աղջիկն» է երգում. տեսանյութ

540
(Թարմացված է 14:26 24.04.2020)
Գեղեցկադեմ հայուհին բացահայտեց, որ ոչ միայն ինքը հրաշք ձայն ունի, այլև մայրը։ Ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Ֆրանսիական «Լադանիվա» խմբի միակ հայ մասնակիցը՝ վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը, մոր հետ «Սարի աղջիկ» երգն է կատարել։ Տեսանյութը Ժակլինը հրապարակել է իր Facebook-յան  էջում։ Պարզվում է` երգչու մայրը ևս հրաշալի ձայն ունի։ Այսինքն` տաղանդը գեներով է փոխանցվել։ Նա ոչ միայն հրաշալի երգում է, այլև  իրեն չի կորցնում, երբ Ժակլինը երգի բառերը շփոթում է։

«Այսօր մայրիկիս խնդրեցի ինձ օգնի, միասին երգենք, իսկ նա այնքան քաղցր ձայնով երգեց»,-տեսանյութին կից գրել է Ժակլինը։

Ավելի վաղ 24-ամյա Ժակլին Բաղդասարյանը բոլորին հիացրեց իր հեղինակած «Վայ աման» երգով։ Ֆրանսիայի Լիլ քաղաքի կոնսերվատորիայի վերջին կուրսի ուսանողուհին ֆրանսիացի ընկերոջ հետ ստեղծել է «ԼադաՆիվա» խումբը, որ համախմբել է երաժիշտներ Ֆրանսիայից, Մարոկկոյից, Թունիսից։ Ստեղծագործում են «Musiques du monde»՝ էթնիկ երաժշտության ժանրում։

Ժակլինը ծնվել է Հայաստանի Եղեգնաձոր քաղաքում։ Ունի ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն կատարումներ, բայց ամենից ազատ իրեն զգում է, երբ հայերեն է երգում։  Վերջին անգամ Հայաստանում եղել է 5 տարի առաջ։ Հույս ունի, որ առաջիկայում համերգ կունենա նաև իր տաք հայրենիքում։

Նշենք, որ «Լադանիվա» խումբն արդեն հայերեն երկու տեսահոլովակ ունի` «Վայ ամանն» ու «Բինգյոլի երգը»։

540
թեգերը:
Ժակլին Բաղդասարյան, մայր, երգչուհի, երգ, հայ

«Հայեր էլ են գալի՞ս. դե վազեմ, կոնյակ գնեմ». զվարճալի տեսանյութ շան մասնակցությամբ

382
(Թարմացված է 12:15 05.07.2020)
Համացանցի հազարավոր օգտատերերի հիացրել է տեսանյութը, որի գլխավոր հերոսը՝ դոբերման շունը, հենց նոր է «իմացել», որ տիրոջ հետ ամառանոց է գնում։ Տեսանյութի ստեղծագործական հնչունավորումը որևէ մեկին անտարբեր չի թողնի։

Հնչունավորված զվարճալի տեսանյութում (առանձնահատուկ հարգանքներ` հնչունավորման հեղինակին) երևում է, թե ինչպես է շունը, պարբերաբար սայթաքելով, ուրախ թռվռում բնակարանում, երբ իբր իմանում է իրենց`ամառանոց գնալու մասին։

Տեսանյութի հեղինակի ձայնային ուղեկցությամբ շունը «հարցեր է տալիս տիրոջը» հյուրերի մասին` զվարճալի անուններ ընտրելով, պատրաստվում է խանութ գնալ՝ կոնյակ գնելու, բայց հիշում է, որ ինքն ընդամենը շուն է և իրեն կոնյակ չեն վաճառի, հարցնում է տիրոջը, թե արդյո՞ք կարելի է գնդակ վերցնել։

Հաղորդավար Վարդան Սարգսյանին տուգանել են. նա պնդում է`անտեղի էր ու չի վճարելու. տեսանյութ

«Կատանյաններն էլ են գալի՞ս... դե վերջ, վազեցի կոնյակ առնելու...ստոպ, ո՞ւր եմ վազում, ինձ վրա, ախր, չեն վաճառի»,-հնչյունավորման այս նախադասությունը հատկապես զվարճացրել է օգտատերերին։

Մաշա Մնջոյանը կրկին գերեց ավստրալացիներին ու անցավ «Ձայնի» հաջորդ փուլ. տեսանյութ

Դոբերմանին կարելի է հասկանալ։ Հիշեք ձեզ փոքր ժամանակ և պատկերացրեք, որ հանկարծ մի քանի օր ազատ եք դասերից և կարող եք ձեզ թույլ տալ փռվել ամառանոցի ճոճաթոռին ու ոչ մի բանի մասին չմտածել։

Արջերը կատաղի գոտեմարտի են բռնվել ՌԴ–Չինաստան սահմանին. տեսանյութ

382
թեգերը:
ամառանոց, Շուն, զվարճալի տեսանյութ
Ըստ թեմայի
Ալեքսանդր Լուկաշենկոն պարում է շրջանավարտ աղջիկների հետ. տեսանյութ
Մաշա Մնջոյանը կրկին գերեց ավստրալացիներին ու անցավ «Ձայնի» հաջորդ փուլ. տեսանյութ
Ովքեր են ստեղծում Sputnik Արմենիան. հոբելյանական տեսանյութ

Արջերը կատաղի գոտեմարտի են բռնվել ՌԴ–Չինաստան սահմանին. տեսանյութ

183
(Թարմացված է 17:46 29.06.2020)
Հսկա ծուռթաթերը որոշել են «հաշիվ պարզել» ու քանդել են ռուս-չինական սահմանի պատնեշը։ Նրանց կռվի կադրերը հրապարակել է «Ամուրյան վագր» կենտրոնը։

«Ամուրյան վագր» կենտրոնի մասնագետները Instagram-ում մի տեսագրություն են հրապարակել, որում երևում է արջերի գոտեմարտը:

Սախալինում արջը պահակի աչքի առաջ հոշոտել է հսկա շանը

Կենդանիները տարբեր կողմերից մոտեցել են ՌԴ-ՉԺՀ սահմանին և սկսել են կռվել։ Կատաղի գոտեմարտի հետևանքով պոկվել են ոչ միայն պատնեշի մետաղալարերը, այլև սյուները, կոտրվել է տեսախցիկը:

Մայր արջը պաշտպանել է, որմզդեղնը՝ հաղթել․ վայրի բնության լավագույն լուսանկարները

«Վագրերն այս հատվածով հանգիստ են անցնում, առանց աղմուկի։ Իսկ արջերը եկան ու ամեն ինչ ավերեցին: Ուրիշ հատվածներում ծուռթաթերը կոտրել են նաև ֆոտոթակարդները»,– գրված է տեսագրության նկարագրության մեջ։

Թե ինչպես է ավարտվել արջերի կռիվը, հայտնի չէ, քանի որ արջերը հիմնովին փչացրել են տեսախցիկը։

ԱՄՆ-ում արջը որոշել էր սուպերմարկետ մտնել. տեսանյութ

183
թեգերը:
տեսանյութ, արջ, Սահման, Չինաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Կամակոր կատուն և համբերատար շունը. զվարճալի տեսանյութ դարավոր «թշնամիների» մասին
Քաղցած, բայց հպարտ. զուսպ շունը համացանցի աստղ է դարձել. տեսանյութ
Հայաստանի արագիլները դարձյալ աղտոտվել են. մեկ տարի անց խնդիրը ծագել է այլ մարզում
Արմեն Սարգսյան

Ինչո՞ւ է Արմեն Սարգսյանը խուսափում իր լիազորություններից. փորձագետի կարծիք

0
(Թարմացված է 16:38 06.07.2020)
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է քաղաքական գործընթացներում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարության մասին, գնահատել նրա քաղաքական և հասարակական կարողություններն ու հնարավորությունները։
«Որպես ապաքաղաքական մարդ` ՀՀ նախագահը փորձում է դաշնակիցներ գտնել ապաքաղաքական շրջանակներում». Բոզոյան

Երվանդ Բոզոյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ցանկանում մտնել քաղաքական բախումների մեջ և ուզում է շարունակել հանգիստ «կառավարել»։

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին
© Photo / official site of the President of RA.

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում ունի անգլիական թագուհու կարգավիճակ, կատարում է պետության սիմվոլի դեր, ունի մինիմալ լիազորություններ և փորձում է խուսափել նույնիսկ այդ լիազորություններից, որպեսզի չհայտնվի կոնֆլիկտային իրավիճակում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բոզոյանի՝ Սարգսյանը քաղաքական դաշտում ռեաբիլիտացիայի շանս չունի, հետևաբար փորձում է իր վարկանիշը բարձրացնել ապաքաղաքական շրջանակների մոտ։

Քաղաքագետի խոսքով` սեփական վարկանիշը բարձրացնելուց բացի, նախագահ Սարգսյանն այլ նպատակ չի հետապնդում, ուրիշ դերակատարում Սարգսյանը քաղաքական դաշտում չի կարող ունենալ, և որպես ապաքաղաքական մարդ` նա փորձում է դաշնակիցներ գտնել ապաքաղաքական շրջանակներում։

Էդմոն Մարուքյանը նամակ է գրել Արմեն Սարգսյանին

0
թեգերը:
Երվանդ Բոզոյան, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ազնիվ մարդկանց կուսակցություն»` կաշառակեր անդամներով, կամ երբ մեր քաղաքական դաշտը կմաքրվի
Մեր Սահմանադրությունը նախագահի համար գործադիր իշխանության լծակներ չի ենթադրում. ՀՀ նախագահ
«Իշխանության և նախագահի միջև պայմանավորվածություն է եղել». Մարուքյան