Ի հեճուկս կորոնավիրուսի. արցախցի բուժքույրն ու կարանտինում գտնվողները պարում են

662
(Թարմացված է 09:13 16.04.2020)
Արցախցի բուժքույրն ու կարանտինում գտնվող քաշաթաղցիներն ամբողջ աշխարհին ցույց են տվել, թե ինչպես է պետք պարել «ընդդեմ կորոնավիրուսի»։

Իսկ ո՞վ է ասել, թե կարանտինում գտնվելն ու բարձր տրամադրություն ունենալն անհամատեղելի են։ Արցախցի բուժքույրն ու կարանտինում գտնվող քաշաթաղցիներն ամբողջ աշխարհին ցույց են տվել, թե ինչպես է պետք պարել «ընդդեմ կորոնավիրուսի»։ Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է ուրախ պարի տեսանյութը։

Երբ պետական ծառայողը մնում է տանը. ՍԴ աշխատակազմի ղեկավարը «Երևանի սիրուն աղջիկ» է երգում

«Քաշաթաղի բուժմիավորում. թե ինչպես է ժամանակն անցնում կարանտինում»,- այսպես է վերնագրված տեսանյութը, որը կարճ ժամանակում հազարավոր դիտումներ է ունեցել։

Երևում է, որ տեսանյութի հերոսները մի քանի անգամ փորձ են արել իրենք իրենց նկարահանելուց առաջ, քանի որ նրանց պարային շարժումները շատ լավ զուգակցված են, գրեթե ինչպես իսկական տեսահոլովակում։

Օգտատերերը շատ են հավանել տեսանյութը։ Սկզբում կարծել են, թե երեք պարողներն էլ բժիշկներ են և մտահոգություն են հայտնել, թե ինչու է նրանցից մեկը համապատասխան պաշտպանիչ արտահագուստով, իսկ մյուս երկուսը միայն դիմակ են կրում։ Պատասխաններից պարզ է դարձել, որ նրանցից միայն մեկն է բուժաշխատող, որը պարզապես որոշել է ուրախացնել կարանտինում գտնվողներին և նրանց առօրյան հետաքրքիր դարձնել։

Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ

662
թեգերը:
տեսանյութ, կորոնավիրուս, կարանտին, Պար, բուժքույր, Արցախ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1641)
Ըստ թեմայի
Դժվար է չվարակվել Cor UNO virus պարով, երբ բոլորը կարանտինում են. տեսանյութ
Քոչարիով կհաղթենք. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները պարում են. տեսանյութ
Մանկական քաղցկեղի կենտրոնում բուժում ստացող երեխաները հակավիրուսային պարն են կատարում

«I recognize Artsahk». Արեգ Բալայանը շունչ է հաղորդում թշնամու մահացու հետքին. տեսանյութ

162
(Թարմացված է 00:57 19.11.2020)
Երիտասարդ նկարիչի գրաֆիտ–գրությունները հայտնվում են Ստեփանակերտի կիսավեր շենքերի պատերին, անցումներում։

Պատերազմի հետևանքով ստեղծված ավերածություններն անգամ չեն խանգարում երիտասարդ նկարիչ Արեգ Բալայանին նկարազարդել Արցախի շինությունները։

Նա իր տաղանդով փորձում է շունչ հաղորդել թուրք–ադրբեջանական մահացու հետքին։

«I recognize Artsahk» գրաֆիտ–գրությունները հայտնվում են Ստեփանակերտի կիսավեր շենքերի պատերին, անցումներում։

Նշենք, որ օրերս Sputnik Արմենիան ֆիքսել էր, թե ինչպես է Արեգ Բալայանը գունավորում պատերազմից մնացած տխուր հիշողություններից մեկը. Շուշիի ճանապարհին ընկած ու չպայթած արկի վրա Արեգը նկարել էր Արցախի դրոշը։

2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ Արեգի արած լուսանկարները շրջեցին աշխարհում ու պատմեցին այդ օրերի իրականության մասին։ Արեգը նաև տաղանդավոր նկարիչ է. այս առումով էլ նաև հայտնի է իր «բլոճիկներ» շարքով։

Բլոճիկներին նա նկարում է պատերի, վագոն-տնակների, քարուքանդ շինությունների, նույնիսկ… արկերի վրա։


162
թեգերը:
Արեգ Բալայան, նկարիչ, Ստեփանակերտ, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո

Իվետա Մուկուչյանը Դադիվանքում «Սիրտ իմ սասանի» երգն է կատարում. տեսանյութ

221
(Թարմացված է 14:12 18.11.2020)
Տեսանյութին կից երգչուհին գրառում է կատարել, նշելով, որ երբ նայում է որդեկորույս ծնողների, սեփական տունը կորցրած ու այն այրած մարդկանց աչքերին, հասկանում է, որ միայն հույսն է մահից փրկում։

Ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանը Facebook-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել Դադիվանքից, որտեղ կատարում է Մխիթար Այրիվանեցու (13-րդ դար) «Սիրտ իմ սասանի» հոգևոր երգը։

Տեսանյութին կից երգչուհին գրառում է կատարել, նշելով, որ եթե ինքը երբևէ կասկածել է Աստծուն, հիմա է հասկանում, թե որքան կարևոր է նրան իր սրտին մոտ պահելը:

«Երբ նայում ես մարդկանց աչքերին, ովքեր իրենց որդիներին են հողին հանձնել, հող կորցրել, ստիպված եղել այրել սեփական տունը, հասկանում ես, որ միայն հույսն է մահից փրկում, որովհետև «Լույսը փայլում է խավարում, և խավարը չի հաղթում նրան» (Հովհաննես1։1-51)»,-գրել է երգչուհին:

Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար...

Հիշեցնենք` Արցախի Շահումյանի (Քելբաջար) շրջանի մի մասի հանձնումը Ադրբեջանին հետաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը։

Հնամենի հայկական եկեղեցու՝ Դադիվանքի մոտ նոյեմբերի 16-ից խաղաղապահների դիտակետ է տեղակայվել։

Դա ինձ համար բացահայտում էր. Դադիվանքին հարակից դիտակետի խաղաղապահը հաճելիորեն զարմացած է

221
թեգերը:
երգ, տեսանյութ, Դադիվանք, Իվետա Մուկուչյան
Ըստ թեմայի
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց
Դադիվանքում աղոթող հայերը հրաժեշտ են տալիս սրբավայրին. լուսանկարներ առանց մեկնաբանության
Դադիվանքից դուրս են բերել զանգերն ու սրբապատկերները. տեսանյութ
Մայր Աթոռ սուրբ Էջմիածին

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնն է

0
(Թարմացված է 12:29 27.11.2020)
Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 28-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

«Տոնին Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում ժամը 10:30-ին կմատուցվի պատարագ: Այս առիթով դուրս կբերվի և Ս. Պատարագի ընթացքում տաճարում կմնա Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերջում կաթողիկոսը հրաշագործ Սուրբ Գեղարդով կօրհնի ներկա ժողովրդին և հայրենի մեր երկիրը:

0
թեգերը:
պատարագ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Սուրբ Գեղարդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ըստ թեմայի
Մայր աթոռը դատապարտում է Սուրբ Ղազանչեցոցի պղծման փաստը
Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում. Մայր աթոռը հաստատեց
Ցավն ու վիշտը վերածելու ենք ուժի և զորության. Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագն է