Շտապօգնության աշխատակից Սերժ Ազատյանը Facebook-ի իր էջում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում երևում Է, թե ինչպես են շտապօգնության աշխատակիցները պարում գեղջկական, սիրային երգի՝ «Լի-լիի» ներքո։
«Շտապ օգնության 4-րդ ենթակայանի մեր աշխատակիցները պարում էին և ունեին բարձր տրամադրություն, անգամ իրար ծափ էին տալիս։ Իհարկե ուրախանալու առիթ են ունեցել, քանզի նրանց տրամադրության լավ կամ վատ լինելը կախված է մարդկանց առողջական վիճակից։ Բժիշկներ ջան, արժանի եք հոտնկայս ծափահարությունների, նման պարելու և ուրախանալու առիթներ շատ ունենաք, քանի որ դուք եք մարդկանց բժշկողը»,- գրել է նա։
Ազատյանը հանրությանը կոչ է արել օգնել բժիշկներին և մնալ տանը, որպեսզի նրանք իրենց գործը պատվով հաղթահարեն և միանան իրենց սիրելիներին։ Տեսանյութը հուզել է նաև օգտատերերին։
«Ապրեն մեր բուժաշխատողները, գոնե մի փոքր ցրեն լարված իրավիճակը», «տա Աստված գա օրը, որ ազգովի «Քոչարի» պարենք», «հուզվեցի, հպարտացա, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- գրել են նրանք։
Արտաշատի խանութներից մեկում մանրը վերադարձնում են գոգաթիակով. տեսանյութ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ 265 է, նրանցից 16-ն առողջացել է։
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ երեկվանից՝ ժամը 23։59-ից խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները․ մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան և ներկայացնեն անձնագիր ու պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած։ Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ տնից դուրս գալու հետևանքով մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։
Կատակ-երգ՝ կորոնավիրուսի թեմայով. հայ աղջիկների կատարումը շատերն են հավանել
Հոլիվուդյան դիզայներ, Քարդաշյան ընտանիքի դիմահարդար Հրուշ Աճեմյանը պայքարում է ձվարանների քաղցկեղի դեմ։ Նա այս մասին հայտնել է Instagram–ի իր էջում` հրապարակելով լուսանկար։ Իսկ մեկնաբանություններում տեղադրել է տեսանյութը։
View this post on Instagram
Նա գրել է, որ իր համար ծայրահեղ դժվար էր այդ մասին խոսելը։
«Երկու ամիս մտածելուց հետո ես համարձակություն հավաքեցի հրապարակելու այս տեսանյութը»,- գրել է Աճեմյանը։
«Վերջ դնելով բոլոր ասեկոսեներին. ճշմարտությունն իմ լուռ պայքարի մասին» տեսանյութում դիմահարդարը խորհուրդ է տալիս բոլոր կանանց պարբերաբար ստուգում անցնել։
«Դա կարող է փրկել ձեր կյանքը»,–ասում է Աճեմյանը։
Նրա խոսքով`ինքը ԱՄՆ լավագույն մասնագետի ձեռքերում է և կասկած չունի, որ կհաղթահարի քաղցկեղը։
Տեսանյութի վերջում Հրուշը խոսել է վիրահատական միջամտության մասին՝ նշելով, որ կրկին ստուգում կանցնի, բայց այս պահին լավ է զգում իրեն։
«Չթողնես` ինչ–որ մեկը քեզ ամաչեցնի քո տեսքի համար». Հրուշ Աճեմյանը հիշել է պապի ասածը
Նշենք, որ Հրուշ (Հրանուշ) Աճեմյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին Հայաստանում։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Այսօր Աճեմյանը Հոլիվուդում հայտնի դիմահարդար է, նա նաև հագուստի դիզայնով է զբաղվում։
Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում այդ մասին գրառում կատարելով։
«Առաջին անհրաժեշտության ապրանքները, բժշկական պարագաները, հագուստը և սնունդը նախատեսված են պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Թռիչքը կայացել է «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 12-ին Հունաստանում հայ համայնքը հումանիտար օգնություն էր ուղարկել ՀՀ։
Ինքնաթիռը Հայաստան էր ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։
Հունաստանից հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստան. ի՞նչ է եղել ինքնաթիռում
Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգերի խաղաղ էքսպանսիան Եվրասիայի նորանոր երկրներ է ընդգրկում։ Չինաստանից, Թուրքիայից, Հնդկաստանից հետո «Տրիումֆ»-ով վերազինման են պատրաստվում Բելառուսի Հանրապետության Ռազմաօդային ուժերն ու ՀՕՊ-ը։ C-400 համակարգերի ձեռքբերման գործընթացում են նաև Իրաքը, Քաթարը և Մարոկկոն (Աֆրիկյան մայրցամաքի հյուսիս-արևմուտք): Մոլորակում C-400 զենիթահրթիռային համակարգի հաջող տարածման հիմքը մոտ անալոգների բացակայությունն է, բացառիկ մարտական բնութագրերը։
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Իգոր Գոլուբը հունվարի 14-ին հայտարարել է C-400 «Տրիումֆ» նորագույն համակարգերով ՀՕՊ ստորաբաժանումների վերազինման մասին, որոնք հատուկ մշակված են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հինգերորդ սերնդի F-22 և F-35 կործանիչների մարտական հնարավորությունների հաշվառմամբ (ՆԱՏՕ-ն պլանավորում Է Եվրոպայում հարյուրավոր F-35-ներ տեղակայել):
Բացի այդ, զորքերում ընթանում են «Панцирь-С» զենիթահրթիռային-հրանոթային համալիրի յուրացման նախապայմանագրային աշխատանքները։ Կնքվել են Մի-35 բազմանպատակային հարվածային ուղղաթիռների և ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչների երկրորդ խմբաքանակի մատակարարման պայմանագրեր: Բելառուսական զորքերը 2021 թվականին սպառազինության մեջ կներառեն «Противник-Г» և «Восток» նոր ռադարները:
Ավելի վաղ երկրի օդային տարածքի պահպանության մարտական հերթապահության էր անցել (Բարանովիչի շրջանում) ռուսական արտադրության S-դիապազոնի նոր «Сопка-2» եռակոորդինատային ռադիոլոկացիոն համալիրը: Արևմուտքի պատժամիջոցներն ու տնտեսական դժվարությունները Ռուսաստանը բելառուսական բանակի համար դարձնում են սպառազինության միակ մատակարարը։
Բելառուսի Հանրապետության երկինքն անառիկ ամրություն է դառնում ցանկացած ագրեսորի համար։ ՌՕՈւ-ի և ՀՕՊ-ի զորքերը սովորում են մարտական խնդիրներ լուծել ամենաբարդ իրադրությունում՝ հաշվի առնելով հակառակորդի կողմից հրթիռային զենքի և անօդաչու թռչող սարքերի կիրառման սիրիական, լիբիական և ղարաբաղյան փորձը:
Ռուսաստանի հետ ակտիվ ռազմատեխնիկական համագործակցությունն ամրապնդում է աշխարհի հիսուն երկրների, այդ թվում՝ ԱՊՀ յոթ երկրների անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Արտերկրի մասնագետներն առավել արդյունավետ պաշտպանական գործիքներ են համարում ՌԴ արտադրության մարտական ինքնաթիռներն ու ՀՕՊ համակարգերը։
Չինաստանը դարձավ С-400 «Триумф» զենիթահրթիռային համակարգերի առաջին արտասահմանյան պատվիրատուն։ С-400 ԶՀՀ-ների երկու գնդային փաթեթների մատակարարման ռուս-չինական պայմանագրի մասին հայտնի է դարձել 2014 թվականի նոյեմբերին: Մեկ փաթեթի կազմում են շարժական հրամանատարական կետը, արձակման կայանքների երկու դիվիզիոնը, ռադիոլոկացիոն կայանները և երկու տեսակի ավելի քան 120 նորագույն զենիթային կառավարվող հրթիռներ:
«Տրիումֆներից» առաջին հաջող կրակոցները չինացի մասնագետները կատարել են 2018 թվականի դեկտեմբերին, և մոտ 250 կմ հեռավորության վրա խոցել են 3000 մ/վ արագությամբ թռչող բալիստիկ թիրախը: С-400 համակարգերի երկրորդ գնդային կոմպլեկտը Չինաստանը ստացել է 2019 թվականի դեկտեմբերին։
Չինաստանում ռուսական «Տրիումֆների» հիմնական առավելություն են համարում մինչև 400 կիլոմետր գործողության հեռահարությունը (ինչը չի կարող աշխարհի ոչ մի «երկիր-օդ» հրթիռային համակարգ), հակառակորդի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման ունակությունը՝ մարտական գործողությունների ընթացքում թիրախավորումը և մեծ հեռավորությունից լրտեսությունը կանխելու համար: C-400 համակարգերը թույլ են տալիս հուսալիորեն վերահսկել ծայրամասային և վիճելի շրջանները ՉԺՀ-ի շուրջ։
Ռուսաստանն ու Թուրքիան С-400 «Триумф» ԶՀՀ մատակարարումների մասին պայմանավորվել են 2017 թվականին, պայմանագրի գինը՝ 2,5 մլրդ դոլար: Դա լուրջ ճգնաժամ առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Սպառնալով պատժամիջոցներ կիրառել, ինչպես նաև հանել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից և ձեռք բերել բացառապես ամերիկյան Patriot համալիրները։ Անկարան չկատարեց ԱՄՆ-ի վերջնագրային պահանջները, և 2019 թվականի ամռանը ստացավ C-400 զենիթահրթիռային համակարգերի չորս դիվիզիոն (առաջին փաթեթ):
Թուրքիան մտադիր է ձեռք բերել երկրորդ փաթեթը և ձևավորել ամենահուսալի և ժամանակակից համակարգը՝ երկրում կարևոր օբյեկտները պաշտպանելու համար: Անկարայի մոտ տեղակայված C-400 համակարգը փորձարկումների ընթացքում F-16 Fighting Falcon կործանիչ է հայտնաբերել ՌՏԿ-ի գործողության գոտու սահմանին՝ 600 կիլոմետր հեռավորության վրա:
Ինչպես զսպել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «ախորժակը»․ ՌԴ միջուկային ուժերի զորավարժությունները
Այսինքն, մարտական հերթապահության ռեժիմում, երբ օդային թիրախների հայտնաբերումն ու ոչնչացումն իրականացվում է ավտոմատ ռեժիմով, F-16 Fighting Falcon կործանիչները կարող են «Տրիումֆի» կողմից ոչնչացվել Անկարայից 400 կմ հեռավորության վրա։ Թուրքիային С -400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ փաթեթ (գնդի) մատակարարելու վերաբերյալ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել 2020 թվականի հունիսին:
Հնդկաստանը 2018 թվականի հոկտեմբերին C-400-ի հինգ գնդային փաթեթների մատակարարման 5,43 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել: Դելիում վճռական են տրամադրված՝ չնայած ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմանը։ The Times Of India հրատարակության տվյալներով՝ ռուսական «Տրիումֆները» կտեղակայվեն Հնդկաստանի արևմտյան, հյուսիսային և արևելյան շրջաններում (հաշվի առնելով Չինաստանի եւ Պակիստանի կողմից սպառնալիքների դաշտը) և հեղափոխություն կդառնան երկրի ՀՕՊ համակարգում:
С-400 զենիթահրթիռային համակարգի շահագործման և մարտական կիրառման ուսուցման համար 100 հնդիկ մասնագետներից կազմված առաջին խումբը Ռուսաստան կժամանի մինչև 2021 թվականի հունվարի վերջը: Հնդկաստանում «Տրիումֆների» առաջին գնդային փաթեթը նախատեսվում է սպառազինության վերցնել 2021 թվականի վերջին: Ռուսաստանը մտադիր է մինչև 2025 թվականը մատակարարել C-400 ԶՀՀ-ների բոլոր հինգ գնդային փաթեթներ:
«Տրիումֆների» ձեռքբերման բանակցություններ են վարում Մարոկկոն, Քաթարը, Իրաքը։ Ավելի վաղ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման հարցում շահագրգռվածություն էին հայտնել Ալժիրը, Վիետնամը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ընդհանուր առմամբ՝ 12 երկիր:
Արտասահմանյան պահանջարկը գերազանցում է արտահանողի առաջարկը (վերազինման գերակայությունը շարունակում են մնալ Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը)։ Թեև ԱՄՆ-ի Պատժամիջոցների միջոցով հակառակորդներին հակազդելու մասին օրենքով (նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվել է 2017 թվականի օգոստոսին) այդ պետությունների դեմ կարող են պատժամիջոցներ սահմանել: Ոչինչ չի կանգնեցնի աշխարհի լավագույն C-400 մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգին իր ճանապարհին։
«Տրիումֆ» համակարգերը փոխում են աշխարհը։ Եթե C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերի, օրինակ, Իրանը, Պարսից ծոցի գոտում ԱՄՆ-ի ավիակիրներն անօգուտ խաղալիքների կվերածվեն։ Վաշինգտոնն անխուսափելիորեն ստիպված կլինի շտկել աշխարհայացքի հայեցակարգը, «վերաիմաստավորել իր ոճը» Իրանի հետ երկխոսության հարցում։ Եվ դա արդեն տեղի է ունենում Իրաքում։
Իրաքում ԱՄՆ դեսպանատունն ու ռազմակայանները պարբերաբար հրթիռակոծվում են։ Ամերիկյան զենիթահրթիռային համալիրները չեն կարողացել անդրադարձնել հրթիռային հարձակումները։ Հրթիռները պայթել են Բաղդադի «կանաչ գոտում», ինչը ԱՄՆ-ին ստիպել է տարհանել դիվանագիտական անձնակազմի մեծ մասը և իրաքցիներից վարձակալել Ռուսաստանից ձեռք բերված «Панцирь-С» ԶՀՀ-ն:
Սակայն վերադառնանք C-400 զենիթահրթիռային համալիրներին։ «Տրիումֆի» կարևոր առավելություններն են ՌՏԿ-ի շրջանաձև տեսադաշտը և չորս տեսակի հրթիռների կիրառման ճկունությունը (բազմամակարդակ ՀՕՊ-ի ձևավորում): Տարբեր տիպի հրթիռների օգտագործումը թույլ է տալիս արդյունավետ կերպով խոցել գերձայնային թիրախները, մարտական ավիացիան, անօդաչու սարքերը, թևավոր, տակտիկական և բալիստիկ հրթիռները բարձրությունների ողջ մատչելի տիրույթում՝ 5 մետրից մինչև 30 կմ, և հեռահարության տիրույթում՝ 400 կմ-ից մինչև 2 կմ:
Ադրբեջանում թուրքական ավիաբազաների տեղակայումն ուղղակի մարտահրավեր է ՌԴ–ին և Իրանին
«Տրիումֆի» մեկ մարտկոցը կարող է ունենալ մինչև 72 հրթիռ և միաժամանակ գնդակոծել մինչև 36 թիրախ, որոնք թռչում են մինչև 4800մ/վրկ արագությամբ: С -400 համակարգը կարող է ինտեգրել տարբեր տիպի զենիթահրթիռային համակարգերը (С-300, Панцирь-С1, Тор-М1) և կառավարել տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցների ցանցը՝ ռադիոէլեկտրոնային հակազդման ցանկացած պայմաններում:
Ի դեպ, արդեն 2021 թվականին ռուսական զորքերը կստանան C-500 հեղափոխական համակարգը, որը պատրաստ է պատերազմի մինչև 200 կմ բարձրություններում: Ռազմատեխնիկական համագործակցության գծով Ռուսաստանի գործընկերներին ժամանակն է տեղ զբաղեցնել նոր հերթում: