Չեղարկված համերգներ, պարտադրված կարանտին. Ռոբի Ուիլյամսը որոշել է անվճար երգել

119
(Թարմացված է 10:07 22.03.2020)
Հայտնի բրիտանացի փոփ–երգիչ և կանանց կուռք Ռոբի Ուիլյամսը կարծես հոգնել է ինքնամեկուսացումից։ Նա մտածել ու գտել է՝ ինչպես կարելի է կարանտինի ժամանակ տանը նստած զբաղվել ու ուրախացնել երկրպագուներին։

Կարանտինի պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվում են երաժիշտների հյուրախաղերն ու համերգները։ Այդ է պատճառը, որ աստղերը որոշել են խրախուսել երկրպագուներին և անվճար առցանց համերգներ կազմակերպել նրանց համար։ Ռոբի Ուիլյամսն արդեն երրորդ օրն անընդմեջ Intagram–ում երգեր է երգում։ Երգերը նրան պատվիրում են բաժանորդները։

Կորոնավիրուսը «խփել է» նաև մարմնավաճառների գործին. նրանց մի մասն անցել է օնլայն տարբերակի

Համապատասխան տեսանյութը Facebook–ի իր էջում հրապարակել է օգտատեր Վիտալինա Յաշչենկոն։

«Տարվա պանկ։ Robbie Williams–ը երեք օր է՝ Intagram–ում պատվերով երգեր է կատարում։ Հանդիսատեսը նույնիսկ նոր անուն է հորինել` #coronaoke կորոնա+կարաոկե», – տեսանյութին կից գրել է Վիտալինան։

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին հայտնիներից շատերն ուղիղ եթեր են դուրս գալիս` կոչ անելով մարդկանց խուճապի չմատնվել։ Երկրպագուները կարծես թե հավանել են նրանց նախաձեռնությունը։

View this post on Instagram

A post shared by Oleksandr Kovalyonok (@kovalyonok2503) on

 

119
թեգերը:
երգիչ, կարանտին, Ռոբի Ուիլյամս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (489)
Ըստ թեմայի
Չինաստանն ավարտել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի փորձարկումը
«Թու, թու, թու». Լուկաշենկոն կորոնավիրուսի թեմայով Փաշինյանի նման է կատակել. տեսանյութ
Ինչպե՞ս են անցկացնում ժամանակը կորոնավիրուսով վարակված աշակերտի մեկուսացած դասընկերները

sys_stories