Թևան Պողոսյանն ու կինը ինքնամեկուսացել և պարում են. «շախի գցող» տեսանյութ

2926
Օգտատերերը հիացել են բազմազավակ Պողոսյանների պարով։ Տեսանյութին արձագանքել են նաև Հրանտ Թոխատյանն ու ԱԳՆ մամուլի խոսնակը։

ԱԺ նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի, Facebook-ի իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել կնոջ` Գայանե Պողոսյանի հետ։

«Ինքնամեկուսացման արդյունքում կարանԾինային պարի հասանք»,- տեսանյութին կից գրել է Թևան Պողոսյանը։

Օգտատերերին դուր է եկել ամուսինների ռիթմիկ պարը։

«Շախի եք գցում, պարոն Պողոսյան»,- գրել է մեկը։

«Թևան ջան, դու ավելի լավ է` ուղղակի նայիր»,- կատակել է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը։

Պարին արձագանքել է նաև ԱԳն խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Սուպեր»,- գրել է նա։

«Տեխնիկան տեղն ա»,- արձագանքել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նշենք, որ Թևան ու Գայանե Պողոսյանները հինգ զավակ ունեն։

Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի պարզել՝ կորոնավիրուսով վարակված եք, թե ոչ

Արտակարգ դրության ծիծաղելի կողմը․ ինչ մեմեր ու անեկդոտներ են շրջում համացանցում

«Ընկեր Մարտիրոսյան, «չոռնիից» հանեք, դասը սովորել եմ»․ ԿԳՄՍ նախարարի գրառման արձագանքները

2926
թեգերը:
Պար, Թևան Պողոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրո՞ւս, թե՞ «սիրո վիրուս»․ Հայկ Պետրոսյանը յուրահատուկ ուղերձ է հղել հանրությանը

«Վերջ դնելով բոլոր ասեկոսեներին». Հրուշ Աճեմյանը պատմել է, որ լուրջ հիվանդ է. տեսանյութ

306
(Թարմացված է 16:53 11.01.2021)
Ճանաչված դիմահարդարի խոսքով`ինքն ԱՄՆ լավագույն մասնագետի ձեռքերում է և կասկած չունի, որ կհաղթահարի քաղցկեղը։

Հոլիվուդյան դիզայներ, Քարդաշյան ընտանիքի դիմահարդար Հրուշ Աճեմյանը պայքարում է ձվարանների քաղցկեղի դեմ։ Նա այս մասին հայտնել է Instagram–ի իր էջում` հրապարակելով լուսանկար։ Իսկ մեկնաբանություններում տեղադրել է տեսանյութը։

Նա գրել է, որ իր համար ծայրահեղ դժվար էր այդ մասին խոսելը։

«Երկու ամիս մտածելուց հետո ես համարձակություն հավաքեցի հրապարակելու այս տեսանյութը»,- գրել է Աճեմյանը։

«Վերջ դնելով բոլոր ասեկոսեներին. ճշմարտությունն իմ լուռ պայքարի մասին» տեսանյութում դիմահարդարը խորհուրդ է տալիս բոլոր կանանց պարբերաբար ստուգում անցնել։

«Դա կարող է փրկել ձեր կյանքը»,–ասում է Աճեմյանը։

Նրա խոսքով`ինքը ԱՄՆ լավագույն մասնագետի ձեռքերում է և կասկած չունի, որ կհաղթահարի քաղցկեղը։

Տեսանյութի վերջում Հրուշը խոսել է վիրահատական միջամտության մասին՝ նշելով, որ կրկին ստուգում կանցնի, բայց այս պահին լավ է զգում իրեն։

«Չթողնես` ինչ–որ մեկը քեզ ամաչեցնի քո տեսքի համար». Հրուշ Աճեմյանը հիշել է պապի ասածը

Նշենք, որ Հրուշ (Հրանուշ) Աճեմյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 19-ին Հայաստանում։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, երբ նա 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Այսօր Աճեմյանը Հոլիվուդում հայտնի դիմահարդար է, նա նաև հագուստի դիզայնով է զբաղվում։

306
թեգերը:
տեսանյութ, հիվանդություն, քաղցկեղ, Հրուշ Աճեմյան
Ըստ թեմայի
Հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը նմանվել է Քայլի Ջեներին․ օգտատերերը հիացած են
«Ես ամեն ինչ անում եմ կրքով». Հրուշ Աճեմյանը ցուցադրել է շքեղ բարեմասնությունները
«Սիրում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Հրուշ Աճեմյանի ծննդյան տարեդարձը

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը

43
(Թարմացված է 20:09 09.01.2021)
Արցախյան պատերազմից տուժած ընտանիքներն առաջին անհրաժեշտության ապրանքներ կստանան որպես օգնություն։

Հունաստանից Հայաստան է ժամանել հումանիտար օգնություն տեղափոխող երկրորդ ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում այդ մասին գրառում կատարելով։

«Առաջին անհրաժեշտության ապրանքները, բժշկական պարագաները, հագուստը և սնունդը նախատեսված են պատերազմից տուժած ընտանիքներին աջակցության համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Թռիչքը կայացել է «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» և Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաև Հունաստանի կառավարության և Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Հիշեցնենք, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 12-ին Հունաստանում հայ համայնքը հումանիտար օգնություն էր ուղարկել ՀՀ։

Ինքնաթիռը Հայաստան էր ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության և զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։

Հունաստանից հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստան. ի՞նչ է եղել ինքնաթիռում

43
թեգերը:
Հայաստան, Հումանիտար օգնություն, Հունաստան
Ըստ թեմայի
Այվազյանը և Բիգանը քննարկել են ԱՄՆ կողմից Արցախին հումանիտար օգնության տրամադրման հարցը
Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ-ում հումանիտար օգնության հետ կապված հարցերը
Արցախում հումանիտար ճգնաժամ է. Այվազյանն ընդունել է Մայիլյանին
Հումանիտար բեռի առաջին խմբաքանակը Ռուսաստանից Արցախ է հասել. տեսանյութ
Ստեփան Դանիելյան

Երկրում փոփոխություններին առնչվող հայտարարությունները վերածվել են անհեթեթության. քաղաքագետ

0
(Թարմացված է 21:14 19.01.2021)
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, որ արցախյան նախորդ պատերազմի մասնակից քաղաքական հայտնի գործիչների ու նախկին պաշտոնյաների դատավարությունը շարունակվում է։
Ստեփան Դանիելյան. «2,5 տարի մենք փաստացի լսել ենք դատարկ խոսքեր ու կարգախոսներ»

Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` գործող իշխանությունը դատական գործընթացով հայտնվել է շատ ծանր իրավիճակում, որովհետև 2018 թվականից ի վեր նրա հիմնական դիսկուրսը հին ու նոր Հայաստանն էր, և քանի որ հին Հայաստանը հայտարարվել էր ահավոր կոռումպացված, բազմաթիվ մեղքերի մեջ խրված, որոնցից հիմնականը մարտի մեկի գործն էր, իսկ երկրում 2,5 տարվա ընթացքում իրական փոփոխություններ տեղի չունեցան և ամեն ինչ ավարտվեց արցախյան պատերազմում կրած պարտությամբ, հետևաբար հիշյալ դատական գործընթացը քաղաքական իմաստով կորցրել է իր բովանդակությունը։ 

«Բայց քանի որ դատական պրոցեսը շարունակվում է և այն կանգնեցնել հնարավոր չէ, ուստի այժմ այն կրում է ֆարսի բնույթ և կարող է մյուս կողմից ունենալ հակառակ ազդեցություն, որովհետև այդ պրոցեսը կարող է շարունակվել նաև իշխանափոխությունից հետո, իսկ այդ ժամանակ դատական գործընթացի բնույթը կփոխվի, ի հայտ կգան նոր հանգամանքներ, ու քանի որ գործող վարչապետը կարևոր դեմք էր այդ դատական պրոցեսում, ապա ավարտը կարող է շատ վատ լինել հենց Փաշինյանի համար»,– նշեց քաղաքագետը։ 

Դանիելյանի կարծիքով` 2,5 տարի մենք փաստացի լսել ենք դատարկ խոսքեր ու կարգախոսներ, և եթե առաջ որոշ մարդիկ հավատում էին, որ երկրում պետք է լինեն ինչ–որ փոփոխություններ, ապա դրանց առնչվող հայտարարություններն այժմ վերածվել են անհեթեթության։ Ըստ նրա` քանի որ Փաշինյանը դեռ մնում է վարչապետ, բայց երկար չի պաշտոնավարի, ուստի նրա խոսքերին էլ պետք է վերաբերվել նույն կերպ` որպես դատարկաբանության։   

Պետական կառավարման համակարգը շոկի մեջ է, ռեստարտի կարիք կա. Նիկոլ Փաշինյան

Քաղաքագետի համոզմամբ` Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթանում է ճահճացման գործընթաց, ինչի համար մեղավոր են նաև ընդդիմադիր կուսակցությունները, քանի որ չեն բացվում հասարակության առաջ, չեն ներկայացնում իրենց ապագա ծրագրերը, հանրային համերաշխության բանաձևերը, տնտեսական կարևոր հարցերի պատասխաններն ու ապագա կառավարության կազմը, և այդ անորոշության պատճառով է, որ հասարակությունն ակտիվություն չի ցուցաբերում։     

Վազգեն Մանուկյանը ճիշտ արե՞ց, որ մարզեր գնաց. Արմեն Բադալյանի տեսակետը

0
թեգերը:
Իշխանություն, ընդդիմություն, քաղաքագետ, Ստեփան Դանիելյան
Ըստ թեմայի
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի դուռը. Դանիելյանը`ապաշրջափակման մասին
Արևմուտքի ծրագիրը չաշխատեց, որովհետև տարածաշրջան մտան ռուս խաղաղապահները. Ստեփան Դանիելյան
Ատելության մթնոլորտը պահպանվում է, պառակտումը` խորանում. քաղաքագետն ամփոփում է տարին