Շվարցենեգերը շնիկին սովորեցնում է` ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. տեսանյութ

107
(Թարմացված է 07:01 16.03.2020)
Դերասանը հուսով է, որ տեսանյութը դիտողներն ավելի ուշադիր կհետևեն ուղեցույցին, քան դա Չերրին է անում, քանի որ, եթե անկեղծ, շնիկն առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերում իր տիրոջ կարճ «վարպետության դասին»։

Աշխարհահռչակ դերասան, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Facebook-ում զվարճալի տեսանյութ է հրապարակել։ Նա սովորեցնում իր փոքրիկ շնիկին՝ Չերիին, թե ինչպես է պետք լվալ ձեռքերը կորոնավիրուսից պաշտպանվելու համար։

«Նայիր, Չերրի, այսպես է պետք լվալ ձեռքերը, այսպես ուշադիր, մանրամասն, առնվազն 20 վայրկյան»,- շնիկին դիմելով՝ ասում է հայտնի դերասանը։

Նա կոչ է արել իր հետևորդներին իր պես վարվել, լվանալ ձեռքերն ամենաքիչը քսան վայրկյան և դա կրկնել օրվա մեջ այնքան հաճախ, որքան հնարավոր է։

«Ես իմ ձեռքերն օրվա ընթացքում ամենաքիչը տասնհինգ անգամ եմ լվանում։ Ցանկացած գործ անելուց հետո լվանում եմ ձեռքերս»,- ասել է Շվարցենեգերը։

Նա հույս է հայտնել, որ տեսանյութը դիտողներն ավելի ուշադիր կհետևեն իր նկարահանած ուղեցույցին, քան դա Չերրին է արել, քանի որ, եթե անկեղծ, շնիկն առանձնապես հետաքրքրություն չէր ցուցաբերում իր տիրոջ կարճ «մաստեր կլասին»։

Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր «կորոնապարը»․ տեսանյութ` կրքոտ իտալացիներից

Մարտի 15–ի դրությամբ, ըստ South China Morning Post-ի վիճակագրության, նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվն աշխարհում կազմել է 152 909 մարդ։ Վարակվածների կեսը (մոտ 72,5 հազար մարդ) առողջացել է, մահացածների թիվը հասել է 5801-ի։

Հայաստանում նույն օրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 23 դեպք, մեկը դպրոցահասակ երեխա է։

Բաղրամյան 26–ում կորոնավիրուսի դեմ պայքար են սկսել. տեսանյութ

107
թեգերը:
կորոնավիրուս, Շուն, Առնոլդ Շվարցնեգեր
Ըստ թեմայի
Ֆրանսիացիները սիրահարվել են Երևանի փողոցներից մեկում երգող աղջկան. տեսանյութ
Վրացուհին «պարում» է դեմքով` գործի դնելով հոնքերն ու քիթը. զվարճալի տեսանյութ
Թաիլանդի փողոցներում հազարավոր կապիկներ են հայտնվել. տեսանյութ

sys_stories