«Ինձանից յարիս մի բարև տարեք». զինվորների երգն ու պարը հուզել է օգտատերերին

94
(Թարմացված է 19:31 05.03.2020)
Այս տեսանյութը դժվար է առանց հուզվելու և ոգևորվելու նայել։ Այն ոգևորել է նաև բազմաթիվ օգտատերերի, որոնք մեր զինվորներին բարեմաղթանքներ են հղել։

«Զինվորի հետ, զինվորի կողքին» ՀԿ–ն իր facebook–յան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ զորամասերից մեկում երգչուհի Սիլվա Հակոբյանը համերգ է տալիս։

Սահմանին կանգնած մեր հայորդիների, մեր առյուծ տղերքի ուրախ տրամադրությունը փոխանցվում է նաև դիտողներին։

Հայուհին շանը դաշնամուր նվագել է սովորեցնում. զվարճալի տեսանյութ

Նրանք հատկապես ոգևորվում և երգչուհուն ձայնակցում են հայրենիքի և սիրո մասին երգերի ժամանակ։

Տեսանյութը շատ «լայքերի» ու մեկնաբանությունների է արժանացել։

Ֆրանսիական «Լադանիվա» խումբը ներկայացրել է հայկական «Վայ աման» երգը. տեսանյութ

Սա այն եզակի դեպքերից է, որտեղ օգտատերերը միակարծիքն են` նրանք բոլորը զինծառայողներին անփորձանք ծառայություն և բարի վերադարձ են մաղթում։

«Հոտոտել սխտորը». 7–ամյա հայ աղջնակը «գտել» է կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը. տեսանյութ

 

94
թեգերը:
զորամաս, Պար, երգ, Սիլվա Հակոբյան, Զինվոր, Հայաստան
Ըստ թեմայի
Վրացիները երգում են հայերի պատվին, Փաշինյանը ձայնակցում է նրանց. տեսանյութ
Փաշինյանը շուն է նվեր ստացել Վրաստանի վարչապետից. տեսանյութ
«Ախ մի անգամ էլ զիջեիր». 92-ամյա տատիկը Հավասի է երգում. տեսանյութ

«Լացացրին». համացանցը հիացած է վրացական համույթի հայկական կատարումից. տեսանյութ

625
(Թարմացված է 23:58 27.05.2020)
Լիլիթ Հովհաննիսյանի և Վաչե Ամարյանի հայտնի երգը հավանել է նաև վրացական «Մետեխի» համույթը։

Տեսանյութը, որում վրացական «Մետեխի» համույթը հայկական երգ է կատարում, իր էջում հրապարակել է երգիչ Վաչե Ամարյանը։

«Բրավո, վրացի եղբայրներ, @bravo_metehi_official, հիանալի կատարեցիք մեր դուետը»,– գրել է նա։

Տեսանյութի սկզբում խմբի մասնակիցներից մեկը ուղերձ է հղում եղբայրական հայ ժողովրդին։

«Մենք միասին ենք դիմավորում լուսաբացը, մեր երկինքն ու աստղերը նույն են։ Այս երգը արևոտ Վրաստանից հայաստանցի մեր եղբայրների և քույրերի մոտ է թռչում»,– ասում է նա։

Գրառումն ու կատարումը շատ են հավանել բաժանորդները։ Տեսանյութն ավելի քան 2800 լայք է հավաքել։ Այն տարածել է ավելի քան 1100 օգտատեր։ Մեկնաբանություններում հայ օգտատերերը շնորհակալություն են հայտնել վրացական համույթին։

«Բրավո, եղբայրներ։ Լացացրիք։ Գեղեցիկ է, շնորհակալություն, գենացվալե։ Վրացական տարբերակը շատ գեղեցիկ է. մարմինս փշաքաղվում է նման հիանալի երգչախմբի կատարումից։ Կեցցեք։ Երգն ինձ տանում է, ցնցող է։ Հաջողություն ձեզ», – գրել է ակտիվիստ Սուրեն Հակոբյանը։

«Ներեցեք իմ հայերենի համար»․ ուկրաինացի փոփ երգչուհին կատարում է Սիրուշոյի երգը․ տեսանյութ

Նրա հետ համակարծիք են նաև մյուս օգտատերերը. «Բրավո, հիասքանչ կատարում է, կարևորը՝ հոգով։ Շնորհակալություն, մեր թանկագին վրացի եղբայրներ։ Խոսքեր չկան, միայն հույզեր են։ Տկվեն գենացվալե»։

Վայելեք տեսանյութն ու բարձրացրեք ձեր տրամադրությունը։

«Barev dzez». չինացին օգտատերերին հայերեն է սովորեցնում պարզ և արդյունավետ տարբերակով

625
թեգերը:
երգչախումբ, երգչուհի, երգիչ, տեսանյութ, օգտատեր, համացանց, Լիլիթ Հովհաննիսյան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Առցանց դասեր հայերենով․ Վրաստանում նոր նախագիծ են կյանքի կոչել
«Ինձ համար սա չափազանց դժվար է». Ֆրանսիայի դեսպանը հայերեն է սովորում
«Լա՞վ ես, կյանքս, իմ անունը` Գոքոր Տիգրանյան». մեքսիկացին հայերեն է խոսում. տեսանյութ
«Սիրում եմ քեզ». ինչպես հայերեն ուղերձը հայտնվեց իտալական Vogue–ում

«Ո՛չ, հարգելի դատարան». զավեշտալի դեպք կառավարության նիստի ժամանակ. տեսանյութ

292
(Թարմացված է 12:47 27.05.2020)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթաքույց ծիծաղով ընդունեց փոխնախարար Գրիգորյանի շփոթմունքը:

Կառավարության այսօրվա նիստում զավեշտալի դեպք տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանի միջև:

Փոխնախարարը ներկայացում էր «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, երբ վարչապետը պարզաբանեց, որ նախագիծը կոչված է կանխելու դատարանի որոշմամբ շինարարության դադարեցման արատավոր դեպքերը:

«Իսկ եթե դատարանը որոշի, որ այդ մարդու շինարարությունը 5 տարով կասեցվում է, հետո պարզվի, որ ապօրինի է կասեցվել այդ մարդու վնասը ով է փոխհատուցելու»,- հարցրեց Փաշինյանը:

«Ո՛չ, հարգելի դատարան»,- սովորույթի համաձայն ասաց իրավաբան աշխատած փոխնախարարն ու առաջինը հենց ինքն էլ ծիծաղեց իր շփոթմունքի վրա:

Վարչապետն ու ներկաները ևս ծիծաղեցին:

«Մասնագիտական է»,- ծիծաղելով ասաց Փաշինյանը:

«Այո՛, մասնագիտական է»,- արձագանքեց փոխնախարարն ու շարունակեց պատասխանը՝ ասելով, որ փոխհատուցման հարցը ներկայացրած նախագիծը չի կարգավորում:

Նշենք, որ Ռաֆիկ Գրիգորյանը 2019 թվականի հուլիսի 19-ի է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։

Է՛լ «այ հոգնած», է՛լ «անբարոյականի վաստակ». Աժ-ում կրքերը գագաթնակետին հասան. տեսանյութ

Մինչ այդ նա 2011թ.–ից իրավաբանական ոլորտում է աշխատել։ Եղել է «Բրեյվ» ՍՊԸ իրավախորհրդատվական ընկերության իրավաբանը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի պահանջները քննող մասնագետ-իրավաբանը, ՄԱԿ-ի Միացյալ ազգերի Բնակչության հիմնադրամը փորձագետը։

292
թեգերը:
Դատարան, Վարչապետ, փոխնախարար, զվարճալի տեսանյութ, կառավարություն, Նիկոլ Փաշինյան
ՃՏՊ

«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

0
Հինգ մեքենաներ բախվել են միմյանց, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մայիսի 29-ին, ժամը 01։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Էրիկ Ս․), «Mercedes-Benz C180» (վարորդ` Ավետիք Ա.), «Nissan Tiida», «Mercedes-Benz», «Toyota Camry» (վարորդ` Յուրիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները։

Շտապօգնության մեքենայի վարորդը հարբա՞ծ է եղել․ Ստեփանյանը դեպքից մանրամասներ է ներկայացրել

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Աբովյան քաղաքի գերեզմանատանը 40–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով

 

0
թեգերը:
վթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 14–ամյա աղջիկը նետվել է «կարմիր կամրջից»
Արտակարգ դեպք Երևանում. սննդի կետը միտումնավո՞ր են հրկիզել