Ղազախ աղջիկը հայերեն երգ է ներկայացրել իրենց Got Talent հեռուստաշոուի ընթացքում. տեսանյութ

245
(Թարմացված է 19:46 24.02.2020)
Ղազախական Got Talent հեռուստաշոուի ժյուրի անդամներին հիացրել է հայերեն լեզվով իրենց եթերում հնչած երգը 13-ամյա ղազախ աղջկա կատարմամբ։

Համացանցում տարածում է գտնում ղազախական հեռուստաընկերության տարածած տեսանյութը, որտեղ 13-ամյա ղազախ աղջնակը հայերեն լեզվով երգում է երգչուհի Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը։

Աղջնակը երգը ներկայացնում է մրցութային «Տաղանդ» (Got Talent) հեռուստաշոուի ընթացքում։

Պետք է նկատել, որ հեռուստանախագծի ժյուրիին հիացնում է թե երգը, թե երիտասարդ մասնակցի կատարումը։ Նրանք կատարման ժամանակ իրենց դեմքերի արտահայտությամբ փաստում են դա։

Հաշվի առնելով, որ նորաթուխ երգչուհին ընդամենը 13 տարեկան է, իսկ երգի լեզուն նրա համար բացարձակ օտար, նա բավականին հստակ է արտաբերում հայերեն բառերը։

Ինչպես է հայ ատամնաբույժը համոզում ռուս փոքրիկին բուժել ատամը. տեսանյութ

Տեսանյութը Facebook–ի իր էջին տեղադրել է նաև հայ երգչուհին` Սիլվա Հակոբյանը։ Բազմաթիվ օգտատերեր հիացական մեկնաբանություն են գրել օտար աղջկա հայերեն  երգ ընտրելու և ներկայացնելու և նրա լավ կատարման վերաբերյալ։

Հայ փոքրիկը ֆուրոր է անում Բարսելոնայում. տեսանյութ

245
թեգերը:
Սիլվա Հակոբյան, երգչուհի, շոու բիզնես, երգ, Ղազախստան

16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ

267
(Թարմացված է 15:26 02.03.2021)
Հայազգի երգչի փայլուն ելույթով հիացել են ռուսական էստրադայի ճանաչված աստղեր, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկոլայ Բասկովը և այլք։

Հայազգի տաղանդավոր երգիչ, 16–ամյա Գարիկ Զաբելյանը փայլուն ելույթ է ունեցել ռուսական հայտնի «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ։

Նա կատարել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի «Run to you» երգը։ Նրա ելույթն անչափ հավանել են ժյուրիի բոլոր անդամները։Գարիկը նախատեսված 100-ից հավաքել է 100 միավոր` գրանցելով ամենաբարձր արդյունքը։

«Նա հայերեն է երգում». Ֆրանսիայում 12 տարեկան Սամվելը հուզել է «Ձայնը» նախագծի ժյուրիին

Նրա ելույթով հիացել են ռուսական էստրադայի ճանաչված աստղեր, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկոլայ Բասկովը և այլք։

Սերգեյ Լազարևը Facebook-ի իր էջում նաև հրապարակել է Գարիկի ելույթն ու հայտնել իր հիացմունքը։

«16-ամյա Գարիկ Զաբելյանն իր ցնցող ձայնով իրենց տեղից բարձրացրեց ժյուրիի 100 անդամներին։ Նա փայլեց Ուիթնի Հյուսթոնի երգի անհավանական կատարմամբ»,–գրել է երգիչը։

Նրա խոսքով`շոուի այս եթերաշրջանն աներևակայելի տաղանդավոր մասնակիցներ ունի։ Լազարևը շեշտել է, որ ամենապայծառ, տաղանդավոր մասնակիցների ելույթները տեղ կգտնեն իր էջում։

Հավելենք, որ տեսանյութը մի քանի ժամում հավանել են ավելի քան 29000 օգտատերեր։ Իսկ շոուի Youtube–ի ալիքում տեսանյութը դիտվել է ավելի քան 34.000 անգամ։

Ռուդոլֆ Աֆիցերյանը հաղթել է Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում. տեսանյութ

267
թեգերը:
Գարիկ Զաբելյան, հայեր, երգիչ, երգ
Ըստ թեմայի
Մաշա Մնջոյանը դուրս մնաց «Ավստրալիայի ձայնը» նախագծից
Հաղթանակն ավելի մոտ է. Մաշա Մնջոյանը հասավ ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ փուլ
Ռուդոլֆ Աֆիցերյանը հաղթել է Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում. տեսանյութ

Այսուհետ կարող եք ամուսնանալ համալիրի «Արմենիա» սրահում. նախարարության նոր որոշումը

198
(Թարմացված է 10:19 24.02.2021)
Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։ Տեղեկությունը` հոլովակին կից Facebook–ի իր էջում հրապարակել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ամուսնացող անձանց ցանկությամբ, այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում»,–տեղեկացրել է նախարարը:

Տեղեկացվում է, որ հանդիսավոր ամուսնության գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ ( Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ 

198
թեգերը:
ՀՀ արդարադատության նախարարություն, Ռուստամ Բադասյան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ամուսնություն
Ըստ թեմայի
Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից
«Հայրիկն ինձ ուզում էր հարսի շորով տեսնել` չհասցրեց». հետպատերազմյան հարսանիքներն Արցախում
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ