Համացանցում ակտիվ տարածվում է հայ ատամնաբույժի մասնակցությամբ մի տեսանյութ, որում մեր հայրենակիցը համոզելով հանգստացնում է լացող ռուս փոքրիկին և բուժում նրա ատամը։
«Մամ, ես վախենում եմ ատամնաբուժից»,–բղավում է տղան, իսկ երբ բժշկի հետ մենակ է մնում խնդրում է, որ նա գործիքով «չդռռացնի» իր ատամիկը։
Բժիշկը հանգստացնում է տղային` ասելով, որ տարբերակ չկա, պետք է «դռռացնի»։ Իսկ երբ ավարտում է աշխատանքը ու գրկում փոքրիկին, նա չի ուզում խոստովանել, որ լաց է եղել։ Նրանք ամուր գրկախառնվում են։