«Համ էլ ամուսնացած չէ». սոցցանցերի օգտատերերին գերել է Ժորայի կատարումը

1824
(Թարմացված է 23:56 30.01.2020)
Մասնագիտությամբ վարսավիր տղան հայրենասիրական երգ է կատարել հենց վարսավիրանոցում։ Նրա կատարումը անտարբեր չի թողել վարսավիրանոցի հաճախորդին։

Սոցցանցերում հերթական հետաքրքիր տեսանյութն է տարածվել։ Գեղեցկության սրահի վերջին այցելուն զարմացել է, երբ վարսահարդարներից մեկը սկսել է երգել հայտնի երգիչ Արաբոյի «Տուն իմ հայրենի» երգը։ Նա տղայի երգը տեսաձայնագրել է և նրա թույլտվությամբ հրապարակել իր էջում։

«Ժամը 19:30: Ես գեղեցկության սրահի վերջին և միակ այցելուն եմ, քանի որ աշխատանքային օրն արդեն ավարտվել է։ Նման անակնկալ չէի սպասում. վարսավիրներից մեկը` Ժորան, արդեն վերջացրել էր աշխատանքը ու իր կոլեգաների համար երգում էր։ Ես չկարողացա չնկարել։ Հ.Գ.Ասեմ, որ նա շատ լավ վարսավիր է, սովորել է դուդուկ ու կլարնետ նվագել։ Երգել սովորել է ինքնուս։ Համ էլ ամուսնացած չի»,–գրել է Facebook-ի օգտատեր Աննա Գալստյանը։

Facebook-ի օգտատերերը շատ են հավանել տղայի կատարումը։ Նրանք տասնյակ մեկնաբանություններ են գրել և հույս հայտնել, որ մի օր տղային կտեսնեն մեծ բեմում։

Հայերը «սասանել» են Շվեյցարիայի սարերը. հզոր քոչարի` «Բերդ» համույթից

«Վայ, տղա ջան, ինչքան ափսոս է, որ քո ձայնը չեն վայելում բեմերում։ Քո տեղը բեմն է։ Այդքան մաքուր, հստակ ձայն...»,–գրել  է օգտատերերից մեկը։

Էջի հետևորդներից ոմանց էլ անտարբեր չի թողել տղայի ամուսնացած չլինելու հանգամանքը։

«Աննա, որ նշել ես ամուսնացած չի, քանի՞ տարեկան է, ոնց որ փոքր է, չէ՞», «այ սա երգել է, բայց շուտ է ամուսնանալու համար, վայելիր»,–գրել են էջի հետևորդները։

«Փառքի ճամփա մենք անցանք` հաղթանակած Հայաստանն ու ես». տեսահոլովակ`Հայոց բանակի 28–ամյակին

Տեսանյութը տարածել են տասնյակ օգտատերեր։ Ի դեպ, այն սոցցանցերում հայտնված հազվադեպ տեսանյութերից է, որի բոլոր մեկնաբանությունները դրական են։

Գևորգ Պետրոսյանն ու դուստրը Սայաթ–Նովա են երգում. տեսանյութ

Հարսանիք Հյուսիսային պողոտայում՝ ամանորյա երգերի և Ձմեռ պապերի ուղեկցությամբ. տեսանյութ

Հայերն ու օսերը` մեկ հարսանիքում. այլազգի հարսը հայկական պար է ներկայացնում. տեսանյութ

Լիբանանից հարս է եկել Ներքին Կարմիրաղբյուր. գյուղական կոլորիտով չքնաղ հարսանիք. տեսանյութ

1824
թեգերը:
օգտատեր, վարսավիր, երգիչ, երգ
Ըստ թեմայի
Ինչպես են Ամանորը տոնում զինվորները. տեսանյութ
Աշոտյանի երգը հիթ է դառնում, գործող իշխանությունը տարածում է այն. տեսանյութեր
Գարիկի ու Սոնայի նոր հիթը. Jingle Bells–ին «ձեռնոց նետած» երգն արդեն համացանցում է
Բաբաջանյանի «Նոկտյուրնը» Նոր տարվա «Огонек»-ի պատվեր է. ո՞ւր են կորել հայկական հիթերը

Ինքնաթիռում «անձրև» է եկել, «Ռոսիա» ավիաընկերությունը պարզում է պատճառը. տեսանյութ

346
(Թարմացված է 21:09 11.07.2020)
Դեռևս անհայտ պատճառներով ինքնաթիռի սրահի առաստաղից սկսել է ջուր կաթել։ Ուղևորներից ոմանք բացել են անձրևանոցները, մյուսները սկսել են անձեռոցիկով մաքրել առաստաղը։

«Ռոսիա» ավիաընկերությունը ստուգումներ է իրականացնում պարզելու համար, թե ինչն է եղել Խաբարովսկ–Սոչի օդանավում սկսված «անձրևի» պատճառը։

Լոնդոնյան օդանավակայանում հայտնված ուրվական ինքնաթիռը ցնցել է մարդկանց. տեսանյութ

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ուղևորներից ոմանք անձրևանոցներով «պաշտպանվում», մյուսներն էլ փորձում են անձեռոցիկով մաքրել սրահի առաստաղը։

Lարախաղաց առնետը վազվզում է Մոսկվայի օդային գծերի լարերով. տեսանյութ

ՌԻԱ Նովոստիի հարցմանն ի պատասխան ընկերությունից նշել են, որ բոլոր չվերթերն իրականացվել են չվացուցակի համաձայն, ոչ մի բողոք չի եղել։

Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. դեպի ուր կթռչեն Fly Armenia Airways–ի ինքնաթիռները

346
թեգերը:
Անձրև, ինքնաթիռ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ավելի քան 2 հազար քաղաքացի Հայաստանից հայրենիք է վերադարձել. դեսպանատուն
Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ռոստովի մարզում․ կադրեր դեպքի վայրից
Եվս երկու չվերթ. ՀՀ–ից ոչ բոլորը կկարողանան մեկնել Սոչի ու Եկատերինբուրգ

Հայ զինվորները լեզգինկա են պարում. տեսանյութ

237
(Թարմացված է 12:02 11.07.2020)
Զինվորների անակնկալ պարը հիացրել է ոչ միայն զորամասի հյուրերին, այլև Facebook-ի օգտատերերին։ Տեսանյութը դիտողները հայ զինվորներին մաղթել են նման բարձր տրամադրություն ունենալ ծառայության ամբողջ ընթացքում:

Արցախի զորամասերից մեկի զինծառայողները լեզգինկա են պարել։ Պարի տեսագրությունը հրապարակվել է «Հայոց Ազգային Բանակ» ֆեյսբուքյան էջում։

«Մատաղիսի զինվորների անակնկալը «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի անդամներին․ գեղեցիկ բեմադրված պար` լեզգինկա»,- նշված է տեսանյութի նկարագրություններում:

Հայ զինվորը շուտով տեղական «Կալաշնիկով» կունենա. ինչպե՞ս է աշխատում զենքի գործարանը

Զինվորների վարակիչ պարն անտարբեր չի թողել նաև էջի հետևորդներին: Նրանք բազմաթիվ բարեմաղթանքներից զատ` հայ զինվորներին մաղթել են իրենց ծառայության ամբողջ ընթացքում նման բարձր տրամադրություն ունենալ:

«Երազ իմ երկիր հայրենի». Շուշան Պետրոսյանը երգում է զինվորների հետ

237
թեգերը:
լեզգինկա, տեսանյութ, Պար, Զինվոր, Արցախ
Ըստ թեմայի
Հայ զինվորները մարզվելիս «պոկում են» զորամասի պտտաձողը. տեսանյութ
«Մա՛յր իմ, արևս կուզեի քեզ տալ». հայ զինվորների շնորհավորանքները մարտի 8–ի առթիվ
Պատերազմի կոտրած սերը․ հայ զինվորի և ռուս աղջկա սիրո պատմությունը
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

192
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

192
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական