«Ծնունդդ շնորհավոր, Միկի». «Ռոման» շնորհավորական տեսանյութ է հրապարակել

118
(Թարմացված է 17:47 21.01.2020)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ ու իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է իր ծննդյան 31–ամյակը։ Հայ ֆուտբոլիստի համար շնորհավորական տեսանյութ է պատրաստել «Ռոմա» ակումբն ու զետեղել ֆեյսբուքյան իր էջում։

Իտալական «Ռոմա» ակումբի պատրաստած շնորհավորական տեսանյութում ամփոփված է հայ կիսապաշտպանի` «Ռոմա» ակումբում այս 4 ու կես ամիսների աշխատանքը, նրա մասնակցությունը հանդիպումներին և խփած գոլերը։ «Այսօր Հենրիխ Մխիթարյանը դարձավ 31 տարեկան։ Ծնունդդ շնորհավոր, Միկի»,–գրված է տեսանյութին կից։

Ի դեպ, «Ռոմայի» կազմում Մխիթարյանը հանդես է եկել 8 անգամ, դարձել 3 գոլի հեղինակ։ Այս ընթացքում նա նաև 2 անգամ լուրջ վնասված է ստացել։

Հայաստանի հավաքականի ավագը «Ռոմա» է տեղափոխվել անգլիական «Արսենալից»։ Իր ֆուտբոլային միջազգային կարիերան Մխիթարյանըը սկսել է 2009–ին Դոնեցկի «Մետալուրգից», ապա ներկայացրել է Դոնեցկի «Շախտյորը», հետո տեղափոխվել է Դորտմունտի «Բորուսիա»։ 2016–ից հայ ֆուտբոլիստն արդեն Անգլիայում էր, սկզբում` «Մանչեսթեր Յունայթեդում», ապա` «Արսենալում»։

Հենրիխ Մխիթարյանը հղի կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել

Վերջին մեկ տարվա ընթացքում Հենրիխ Մխիթարյանը հասցրել է «Արսենալից» տեղափոխվել «Ռոմա», ամուսնանալ, իսկ շուտով նաև հայր կդառնա։

Sputnik Արմենիան ևս շնորհավորում է հայ ֆուտբոլիստի ծննդյան տարեդարձը և խոստանում սիրով շարունակել լուսաբանել նրա հաջողություններն ու նվաճումները։

118
թեգերը:
Facebook, ծնունդ, ֆուտբոլ, գոլ, Հենրիխ Մխիթարյան, Հռոմ, Իտալիա, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ
թեմա:
Հենրիխ Մխիթարյան (271)

sys_stories