Ինչպես են կատուները դուրս գալիս լաբիրինթոսից. զվարճալի տեսանյութ

123
(Թարմացված է 00:26 19.12.2019)
Համացանցում ակտիվ տարածվում է կատուների հետ բացառիկ էքսպերիմենտի տեսանյութը։ Տնային կենդանին զարմանալի խելամտություն է դրսևորում` հաղթահարելով լաբիրինթոսը։

Հատկապես նրանք, ովքեր երբեք տանը կատու չեն պահել, կենդանուն քմահաճ և ոչ այդքան խելացի են համարում (դրանում համոզված են շուն պահողները)։ Նրանք համարում են, որ կատուներին անհնար է վարժեցնել, և որ նրանք հրահանգների չեն ենթարկվում։

Սակայն կատվի ցանկացած տեր կհերքի այս կարծրատիպը բազմաթիվ փաստարկներով` հօգուտ իր սիրելի կենդանու։ Այս էքսպերիմենտի հեղինակն ակնհայտորեն կատուների սիրահար է։

Փոքրիկը լացով է բաժանվում հեռակառավարման վահանակից. զվարճալի տեսանյութ

Լաբիրինթոսի հետ կապված փորձարկման ընթացքում տարբեր ցեղատեսակի կատուներն ապացուցում են, թե որքան հնարամիտ են նրանք։ Նրանք բավական զվարճալի ելք են գտնում իրավիճակից` ապացուցելով, որ իրենք արժանի են կոչվել գիշատիչ, որը կարող է իր ավարը որսալ նույնիսկ ամենաբարդ և փակուղային իրավիճակում։

Պահապան–հրեշտակը. կատուն փրկում է երեխային աստիճաններից ընկնելուց. տեսանյութ

«Դեռ պարզ չէ, թե այստեղ ով է ում փորձում` մարդը կատվին, թե կատուն մարդուն», – ծիծաղում են համացանցի հիացած օգտատերերը։

Թեպետ սա պետք չէ պատմել, սա պետք է դիտել։

123
թեգերը:
սոցցանցեր, զվարճալի տեսանյութ, կատու

Ինքնաթիռում «անձրև» է եկել, «Ռոսիա» ավիաընկերությունը պարզում է պատճառը. տեսանյութ

329
(Թարմացված է 21:09 11.07.2020)
Դեռևս անհայտ պատճառներով ինքնաթիռի սրահի առաստաղից սկսել է ջուր կաթել։ Ուղևորներից ոմանք բացել են անձրևանոցները, մյուսները սկսել են անձեռոցիկով մաքրել առաստաղը։

«Ռոսիա» ավիաընկերությունը ստուգումներ է իրականացնում պարզելու համար, թե ինչն է եղել Խաբարովսկ–Սոչի օդանավում սկսված «անձրևի» պատճառը։

Լոնդոնյան օդանավակայանում հայտնված ուրվական ինքնաթիռը ցնցել է մարդկանց. տեսանյութ

Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ուղևորներից ոմանք անձրևանոցներով «պաշտպանվում», մյուսներն էլ փորձում են անձեռոցիկով մաքրել սրահի առաստաղը։

Lարախաղաց առնետը վազվզում է Մոսկվայի օդային գծերի լարերով. տեսանյութ

ՌԻԱ Նովոստիի հարցմանն ի պատասխան ընկերությունից նշել են, որ բոլոր չվերթերն իրականացվել են չվացուցակի համաձայն, ոչ մի բողոք չի եղել։

Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. դեպի ուր կթռչեն Fly Armenia Airways–ի ինքնաթիռները

329
թեգերը:
Անձրև, ինքնաթիռ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ավելի քան 2 հազար քաղաքացի Հայաստանից հայրենիք է վերադարձել. դեսպանատուն
Մի-2 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ռոստովի մարզում․ կադրեր դեպքի վայրից
Եվս երկու չվերթ. ՀՀ–ից ոչ բոլորը կկարողանան մեկնել Սոչի ու Եկատերինբուրգ

Հայ զինվորները լեզգինկա են պարում. տեսանյութ

236
(Թարմացված է 12:02 11.07.2020)
Զինվորների անակնկալ պարը հիացրել է ոչ միայն զորամասի հյուրերին, այլև Facebook-ի օգտատերերին։ Տեսանյութը դիտողները հայ զինվորներին մաղթել են նման բարձր տրամադրություն ունենալ ծառայության ամբողջ ընթացքում:

Արցախի զորամասերից մեկի զինծառայողները լեզգինկա են պարել։ Պարի տեսագրությունը հրապարակվել է «Հայոց Ազգային Բանակ» ֆեյսբուքյան էջում։

«Մատաղիսի զինվորների անակնկալը «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի անդամներին․ գեղեցիկ բեմադրված պար` լեզգինկա»,- նշված է տեսանյութի նկարագրություններում:

Հայ զինվորը շուտով տեղական «Կալաշնիկով» կունենա. ինչպե՞ս է աշխատում զենքի գործարանը

Զինվորների վարակիչ պարն անտարբեր չի թողել նաև էջի հետևորդներին: Նրանք բազմաթիվ բարեմաղթանքներից զատ` հայ զինվորներին մաղթել են իրենց ծառայության ամբողջ ընթացքում նման բարձր տրամադրություն ունենալ:

«Երազ իմ երկիր հայրենի». Շուշան Պետրոսյանը երգում է զինվորների հետ

236
թեգերը:
լեզգինկա, տեսանյութ, Պար, Զինվոր, Արցախ
Ըստ թեմայի
Հայ զինվորները մարզվելիս «պոկում են» զորամասի պտտաձողը. տեսանյութ
«Մա՛յր իմ, արևս կուզեի քեզ տալ». հայ զինվորների շնորհավորանքները մարտի 8–ի առթիվ
Պատերազմի կոտրած սերը․ հայ զինվորի և ռուս աղջկա սիրո պատմությունը
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

160
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

160
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական