Հայ տղան «ԱԱԾ»-ի օգնությամբ ամուսնության առաջարկ է արել սիրեցյալին. տեսանյութ

1355
(Թարմացված է 09:38 06.12.2019)
Համացանցի հայկական տիրույթում հայտնված տեսանյութը շատերի զգացմունքներ է շարժել, ստիպել խորհել էլ ավելի տպավորիչ անակնկալների մասին։

Ինչ չեն անի սիրող սրտերը հանուն մեկմեկու։ Վերջերս Երևանում բնակվող պլաստիկ վիրաբույժ Արթուր Սարգսյանը խիստ օրիգինալ անակնկալ է մատուցել իր սիրելի աղջկան` երաժիշտ Էլեն Սահակյանին։

Թեպետ առաջին հայացքից դժվար է այն անակնկալ անվանել, որովհետև աղջկան սկզբում վախեցրել են` բեմականացնելով նրա սիրելիին ձերբակալելու տեսարանը։

Հավանաբար, վիրաբույժը նախ ուզում էր ստուգել Էլենի սիրո չափն ու տեսներ իր բացակայության ազդեցությունը նրա վրա։

Համացանցում տարածվող տեսանյութում երևում է, թե դիմակավորված «ԱԱԾ աշխատակիցները» ինչպես են փորձում «ձերբակալել» երիտասարդներին։ Պատճառը նրա մեքենայից հայտնաբերված կասկածելի փաթեթավորված նյութն է, որն առաջին հայացքից թմրանյութ է հիշեցնում։

Էլենն անզորությունից սկսում է լաց լինել, գրկել սիրելիին, մինչ «ԱԱԾ աշխատակիցները» կտանեն նրան։

Իսկ Արթուրը սիրելիի և մյուսների աչքի առաջ պատռում է կասկածելի փաթեթը, որտեղից նախ սպիտակ փոշիանման նյութ է թափվում, ապա ամուսնության առաջարկի մատանին։

Իտալացի պատգամավորն ամուսնության առաջարկ է արել խորհրդարանում. տեսանյութ

Անակնկալի եկած աղջիկն ավելի է հուզվում, իսկ «ԱԱԾ աշխատակից» ընկերները ծափահարում են։

Մատանի նվիրելուց առաջ աղջկան այսքան վախեցնելու և իր մեղքը քավելու համար սիրահարված Արթուրը նրան ուղղաթիռով զբոսանքի է հրավիրում։ Ինչ չեն անի սիրահարված սրտերը...

«Սոնայի սիրտը ո՞նց կարող է ազատ լինել». երգչուհին պատմել է իր անձնականի ու ծրագրերի մասին

Տեսանյութը շատ է դուր եկել սոցցանցի օգտատերերին, նրանք շնորհավորել են սիրող զույգին ու բարեմաղթանքներ հղել։

1355
թեգերը:
անակնկալ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, աղջիկ, մատանի, տեսանյութ, Երևան, ամուսնություն, ամուսին

«Մամ, զանգիր Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները

176
(Թարմացված է 05:49 02.06.2020)
Աղջնակը շատ է հոգնել դասերը տանը անելուց, շատ է կարոտել դպրոցն ու ընկերներին և մորը խնդրում է ծայրահեղ միջոցների դիմել։

Փոքրիկ Մարուսյան խնդրում է մայրիկին զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նա կրկին բացի դպրոցները։

«Մամ, զանգիր Պուտինին։ Թող բացի մեր սիրելի դպրոցը։ Ես այստեղ չեմ կարող սովորել, հոգնել եմ... Ուզում եմ դպրոցում սովորել, ոչ թե տանը», –լացելով ասում է նա։

Ձեռք չտաս, Արմանչիկ. ինչ է անում փոքրիկը, երբ նրան ասում են` չուտես, մինչև գամ. տեսանյութ

Տեսանյութը, որը տարածվել է համացանցում, Instagram–ի իր էջում հրապարակել է աղջկա մայրը։

«Վայ, համով ջան». փոքրիկ խոհարարը ժենգյալով հացի վարպետության դաս է տալիս. տեսանյութ

«Ես լալիս եմ Մարուսյայի հետ... Կարծում եմ` բոլոր մայրերի և ուսուցիչների արձանները պետք է կանգնեցնել կյանքի օրոք։ Չգիտես` լացես, թե ծիծաղես...», – տեսանյութին կից գրել է նա։

Դպրոցական դասագրքերը կփոխվեն. առաջինը նոր գրքերով կսովորեն Տավուշի աշակերտները

176
թեգերը:
տեսանյութ, Վլադիմիր Պուտին, երեխա
Ըստ թեմայի
Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց
Դպրոցներում միջոցառումներ են կազմակերպվում. ո՞վ է պատասխան տալու
Ո՞ր դեպքում դպրոցները նորից կբացվեն. Արայիկ Հարությունյանը գիտի խնդրի լուծումը

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

53
(Թարմացված է 20:38 01.06.2020)
Հայտնի ու սիրված հեքիաթի հերոսները երեխաների տոնը շնորհավորել են Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տանիքից։

Թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել` ցուցադրելով, թե ինչպես են թատրոնի տանիքից բացօթյա ներկայացում բեմադրել երեխաների համար։

«Երեխաների պաշտպանության միջազգային օրն ու տիկնիկային թատրոնի 85-ամյակը նշեցինք տիկնիկային համերգով։ Շնորհակալությունս բոլոր մասնակիցներին և հանդիսականին։ Առողջ եղեք»,–տեսանյութին կից գրել է նա։

Նշենք, որ թատրոնի բակում երեխաներ էին հավաքվել, որոնք հաճույքով նայում էին ներկայացումը։ Ավելին, երեխաները ձայնակցում էին հայտնի «Թզուկի երգը» ներկայացման հերոսների կատարմանը։

Ո՞ր դեպքում դպրոցները նորից կբացվեն. Արայիկ Հարությունյանը գիտի խնդրի լուծումը

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Սերն ազգություն չի ճանաչում, կամ որն է ընտանեկան երջանկության գրավականը

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Մշակութային հաստատությունները դեռ փակ են։

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

53
թեգերը:
տեսանյութ, Թատրոն, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ էին հագնում Երևանի «Ցախի մեյդանի» երեխաները, որոնցից շատերը զենքով էին գնում դպրոց
Բարից` դպրոց. հայ երիտասարդը Ռուսաստանի փոքրիկ գյուղի սիրված ուսուցիչն է
«Աղջիկներս լացում են ու կարոտում դպրոցը». Սոսո Պավլիաշվիլին խոսել է կարանտինի մասին
Կաննի կիոնփառատոն

Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին

57
(Թարմացված է 00:04 04.06.2020)
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնն արդեն հայտարարել է այս տարվա իր ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնին այս տարի ներկայացված կլինի նաև հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Փառատոնի արտ-տնօրեն Թիերի Ֆրեմոն ու նախագահ Պիեր Լեսկյուրը հայտարարել են՝ ինչ ֆիլմեր են ընտրել Կաննի 73-րդ կինոփառատոնի համար։

The First Features ծրագրին մասնակցում է հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Si Le Vent Tombe (Should the wind fall) «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որը Բելգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրությունն է։

Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները

Սյուժեի համաձայն՝ միջազգային աուդիտոր Ալենն Արցախ է գալիս՝ ինքնահռչակ  հանրապետության օդանավակայանը գնահատելու համար, որպեսզի այն բացվի։ Էդգարը` տեղացի տղան, թափառում է օդանավակայանում ու տարօրինակ գործով է զբաղվում։ Վերջիվերջո տղամարդն ու տղան հանդիպում են։

Հիշեցնենք՝ Կաննի փառատոնը նախատեսված էր մայիսին, ինչպես ամեն տարի, սակայն համավարակի պատճառով փառատոնը չի կայանա, բայց կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերը։

57
թեգերը:
ֆիլմ, Արցախ, ռեժիսոր, հայ, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ
Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ
Դեկամերոն-2020 կամ կարանտինի կաննոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները