Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը երգում է Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը. տեսահոլովակ

65
(Թարմացված է 15:00 26.09.2019)
Ֆրանսահայ Ռուբեն Էլբակյանը ներկայացրել է Կոմիտասին նվիրված երրորդ տեսահոլովակը, որում նկարահանվել է երգչի որդին։

Հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանը, որն արտերկրում հայտնի է որպես «ոսկե ձայն», Կոմիտասի 150-ամյակին նվիրված նոր տեսահոլովակ է ներկայացրել է: «Չինար ես» երգի հիման վրա ստեղծված տեսահոլովակը սեպտեմբերի 26-ից հասանելի է համացանցում:

Սա երգչի արդեն երրորդ տեսահոլովակն է, որի հիմքում Կոմիտաս վարդապետի երաժշտությունն է: Առաջինը «Գարունն» էր, երկրորդը՝ «Կռունկը»:

«Այս անգամ ցանկացա ողբերգական երգով չներկայացնել մեր մեծն Կոմիտասին, այլ նրա 150-ամյակին ընտրել այնպիսի քնարական գործ, ինչպիսին «Չինար ես»-ն է: Ցանկանում էի վերստեղծել այն դարաշրջանը, որում ապրել է Կոմիտասը, և այն պահը, որ նա հավանաբար առաջին անգամ լսել է այս ստեղծագործությունը: Եվ շատ ուրախ եմ, որ որդիս կարողացավ հաջողությամբ կերտել գլխավոր հերոսի դերը»,- ասում է Էլբակյանը:

Մոսկվայի կոնսերվատորիայում նշել են Կոմիտասի 150-ամյակը. լուսանկարներ

LUXURY հեղինակավոր ամսագրի տվյալներով` Ռուբեն Ելբակյանը ներառված է աշխարհի 57 ամենահայտնի հայերի ցանկում՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վերնոյի, Միշել Լեգրանի, Շերի, Քըրք Քըրքորյանի և այլոց հետ: 2012 թվականին արժանացել է «Նապոլեոնյան հիշատակի ռազմական շքանշանի ասպետ» կոչման: Հայ կատարողներից առաջինն է, ով երկու անգամ (2002, 2004) մենահամերգով ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգի պալատում՝ Ֆրանսիայի Սենատի հրավերով: Միակ հայ արտիստն է, ում երեք անգամ վստահել են Ֆրանսիայի հիմներգի՝ Մարսելյեզի կատարումը Փարիզի Հաղթական կամարի ներքո:

«Հոյ, Նազան» ու «Դլե յաման». ճապոնացիները Կոմիտաս են երգում. տեսանյութեր

Ձայնագրել է երեք սկավառակ՝ «Կոմիտաս» ( արժանացել է «Coup de Coeur» մրցանակի), «Recital» և «Նեապոլիտանական երգեր» ալբոմները: Նոյեմբերի 29-ին Ռուբեն Էլբակյանը Ave Maria մեծ մենահամերգով հանդես կգա Փարիզի Մադլեն եկեղեցում, որով կազդարարվի երգչի եվրոպական մեծ շրջագայությունը: Տենորը պատրաստվում է մենահամերգով հանդես գալ նաև Հայաստանում:

Թուրք ջութակահարը Կոմիտասի «Կռունկն» է նվագել Գյուլերի հիշատակին. տեսանյութ

65
թեգերը:
տեսահոլովակ, Ռուբեն Էլբակյան, Կոմիտաս
Ըստ թեմայի
Մոնսերատ Կաբալիեն կատարում է Կոմիտասի «Կռունկը»
Ուկրաինացի հայտնի երգչուհին խենթանում է Կոմիտասի և Խաչատրյանի համար
Հայկական առաջին օպերայի տարեդարձը կամ ինչ կապ ունի Կոմիտասն «Անուշի» հետ
Կոմիտասը Դետրոյթի համար, Մանուկյանն՝ ամբողջ աշխարհի
Կոմիտասի նամակն աշակերտներին. «Այս հաստագլուխներին բան հասկացնել հնարավոր չէ»

sys_stories