Ռուս հարսնացուն իր հարսանիքի ժամանակ երգում է «Ջան, բալես, բալես» երգը․ տեսանյութ

1028
(Թարմացված է 22:54 22.09.2019)
Համացանցում մեծ տարածում է ստանում տեսանյութը, որում հարսնացուն Հյուսիսից՝ ռուս աղջիկը մաքուր հայերենով երգում է Արամ Ասատրյանի հայտնի «Ջան, բալես, բալես» երգը»։ Սոցցանցերի հայկական տիրույթի օգտատերերը հիացած են։

Թեև անհասկանալի է՝ որտեղ ու երբ է եղել այս հարսանիքը, օգտատերերը քննարկում են ոչ միայն զվարթ, թմբլիկ, շիկահեր, հարսին` խորը դեկոլտեով, այլև նրա «հավեսով» կատարումը։

Ոմանք ենթադրում են, որ կամ գեղեցկուհու փեսացուն է հայ, կամ աղջիկը Հայաստանում է ծնվել կամ հայաշատ վայրում է մեծացել։

Լյուբով Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է երգել. տեսանյութը բարկացրել է ադրբեջանցիներին

«Նա չափազանց լավ է երգում, չի աղավաղում բառերն ու հնչյունները, ինչը հազվադեպ է հանդիպում օտարազգիների մոտ, որոնք սկսում են հայերեն խոսել»,- գրում են օգտատերերը։

Մինչդեռ տեսանյութը արագ տարածում է  ստանում համացացնում ու նոր դիտումներ հավաքում։ Ինքներդ գնահատեք հարսի երգը։

1028
թեգերը:
հայերեն, երգ, հարսանիք, հարս, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Կազակները բալալայկաներով «Ջան, բալես, բալես» են «տժժացնում», Սիմոնյանը պարում է. տեսանյութ
Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը
Մեր մարդը «Դյուդելանժից». Ալեքսանդր Կարապետյանը պատմել է Մեծ Դքսության և Սոչիի մասին

Շատ հուզիչ. Սանկտ Պետերբուրգում բնակվող 5-ամյա հայուհին Պարույր Սևակ է արտասանում

137
(Թարմացված է 12:06 10.08.2020)
Փոքրիկ ասմունքողն առանձին էջ ունի Instagram-ում, որտեղ կարելի է լսել նրա բոլոր կատարումները:

Բոլորովին էլ պարտադիր չէ, որ երեխաները դպրոց հաճախեն, այն էլ հայկական, որպեսզի անգիր անեն հայ մեծերի ստեղծագործությունները։ Սանկտ-Պետերբուրգում բնակվող 5-ամյա Էմիլյա Մարգարյանը ասվածի վառ օրինակն է։ Փոքրիկն իր էջն ունի Instagram-ում, որտեղ կարելի է տեսնել նրա երգերն ու ասմունքը։

Այս անգամ Էմիլյան իր  հետևորդներին ներկայացրել է Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը։

«Պարզապես մենք էլ պիտի ընդունենք‚ որ մե՛նք‚ միայն մե՜նք Արարատ ունենք»,- արտասանում է փոքրիկ գեղեցկուհին և նրա աչքերը փայլում են։

«Ապրես, հրեշտակ ջան», «խելացիները փոքրուց են երևում», «աչքերիդ կայծերին մատաղ», «այո, հայ ենք ու հպարտ ենք, որ հայ ենք»,- գրել են Էմիլիայի էջին հետևողները։

Էմիլյայի էջն այժմ 2500 հետևորդ ունի։ Նրա տեսանյութերը տարածվում են հայկական տարբեր խմբերում և էջերում։

Ի՞նչ է պատմում տղան իր սիրելի կատվին. փոքրիկի ու փիսիկի տեսանյութը հուզել է շատերին

Ալեքսանդր Լուկաշենկոն պարում է շրջանավարտ աղջիկների հետ. տեսանյութ

Փոքրիկն իր լեզվով է «Շունն ու կատուն» ասմունքում. զվարճալի տեսանյութ

«Մամ, զանգիր Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները

137
թեգերը:
տեսանյութ, Սանկտ Պետերբուրգ, Պարույր Սևակ, բանաստեղծություն, հայ
Ըստ թեմայի
Ինչից են հուզվում փոքրիկ հրաշքները. զվարճալի տեսանյութ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ
Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ
«Վայ, համով ջան». փոքրիկ խոհարարը ժենգյալով հացի վարպետության դաս է տալիս. տեսանյութ
«Ղարաբաղի նախշուն բաջի». փոքրիկ հայուհու հեզիկ պարը. տեսանյութ

ՀՀ–ում «գերի մնացած» ճապոնացին հարգանքի տուրք է մատուցել Հիրոսիմայի ու Նագասակիի զոհերին

242
(Թարմացված է 20:47 06.08.2020)
Ճապոնացի Կենսին Գերան արդեն կես տարի է` Հայաստանում է։ Նա մեր երկիր է ժամանել Jai Jagat 2020 միջազգային քայլարշավի շրջանակում։

Այսօր` վաղ առավոտյան, Երևանի Սիրահարների այգում ճապոնացի Կենսին Գերան իր հարգանքի տուրքն է մատուցել ուղիղ 75 տարի առաջ Հիրոսիմայում ու Նագասակիում ատոմային ռումբի պայթյունից զոհվածների հիշատակին։ Խոտերին նստած, դահիրա նվագող ճապոնացուն նկարել են այգու աշխատակիցները։ Տեսագրությունը հրապարակվել է Facebook-ում։

«Անծանոթ ճապոնացին այսօր վաղ առավոտյան այս ձևով իր հարգանքի տուրքն էր մատուցում Հիրոսիմայում ու Նագասակիում ատոմային ռումբի պայթյունից զոհվածների հիշատակին»,–գրված է Սիրահարների այգու էջում։

Երևանում շրջող տարօրինակ տղամարդը հայտնվել է Դավթաշենում. տեսանյութ

Նշենք, որ Sputnik Արմենիայի ընթերցողներն արդեն վաղուց են ճանաչում այս ճապոնացուն։

Ամիսներ առաջ մեր թղթակիցը Գերային հանդիպել էր Հաղարծնի տարածքում և պարզել, որ նա ծնվել ու մեծացել է Ճապոնիայում, 41 տարեկան է։ Երկու տարի առաջ է լքել հայրենիքը՝ ամբողջ աշխարհով ուխտագնացություն անելու համար։ Հետո Հնդկաստան է մեկնել, որտեղ միացել է հանուն արդարության ու խաղաղության Jai Jagat 2020 միջազգային քայլերթին։

«Շամանի» ճանապարհորդությունը շարունակվում է. վիրուսը «քշողին» նկատել են Արագածոտնում

Նշենք, որ շարժումը մեկնարկել է 2019 թվականի հոկտեմբերի 2-ին հնդիկ քաղաքական և հասարակական գործիչ Մահաթմա Գանդիի 150-ամյակի պատվին։ Մոտ 50 մարդ, այդ թվում` Կենսինը, Հնդկաստանից ոտքով հասել են Հայաստան։ Ակտիվիստները նախատեսել են ոտքով անցնել 10 երկրով, բայց չեն հասցրել։ Կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով սահմանները փակվել են։

Կենսինը դժգոհ չէ, որ այսպես է ստացվել, թեև Հայաստանում ապաստան չունի։ Հիմնականում գիշերում է վրանում, որը հենց փողոցում է բացում։ Սնվում է բանջարեղենով ու հացով կամ բարի մարդկանց հյուրասիրածով։

Հիշեցնենք` Հիրոսիման և Նագասակին ատոմային ռմբակոծության են ենթարկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին`1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին։

Միացյալ Նահանգները մինչ օրս չի ընդունում իր բարոյական պատասխանատվությունը՝ այդ գործողություններն արդարացնելով «ռազմական անհրաժեշտությամբ»։

Հիրոսիմայում 90-166 հազար մարդ է մահացել, Նագասակիում` 60–80 հազար:

242
թեգերը:
Կենսին Գերա, Հիրոսիմա, Նագասակի, ճապոնացի, Հայաստան
Հայկ Մարության

Հայկ Մարությանը կրկին արձակուրդ է մեկնել

7
(Թարմացված է 14:02 11.08.2020)
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հայտնել է, թե Հայկ Մարությանը որտեղ կանցկացնի արձակուրդը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդ է վերցրել։ Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետն արձակուրդում կլինի մինչև օգոստոսի 25-ը ներառյալ և արձակուրդը կանցկացնի Հայաստանում»,– Facebook-ի իր էջում գրել է Կարապետյանը։

Հիշեցնենք` Մարությանը վերջին անգամ կարճատև արձակուրդ էր վերցրել հուլիսի 27-31-ը ներառյալ և այդ ընթացքում Հայաստանում էր եղել։

Այս տարի արտերկրում հանգստանալու հույս չկա. ի՞նչ է առաջարկում Տիգրան Ավինյանը

7
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Արձակուրդ, Հայկ Մարության, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Որտե՞ղ են հայերն անցկացնում հանգստյան օրերը
Աղմկահարույց երեկույթի հետքերով․ «Սպիտակ Շորժա» հանգստի գոտին ապամոնտաժվում է
«Շնորհակալություն» կորոնային, կամ ինչպես են հայ հայտնիները հանգստացել Հայաստանում