Կրասնոդարի հայ բնակիչը մեքենան վերածել է կառքի. տեսանյութ

247
(Թարմացված է 20:00 17.09.2019)
Կրասնոդարի բնակիչ Վահան Միքայելյանը որոշել է բարդացնել ոչ միայն իր, այլ նաև ճանապարհային ոստիկանների կյանքը։ Մտահղացումը, ինչպես նաև դրա իրագործումը փայլուն են։

Կրասնոդարի բնակիչ Վահան Միքայելյանը իր «Պրիորան» վերածել է իսկական կառքի` ավտոմեքենայի վրա տեղադրելով ահռելի ոսկեզօծ անիվներ։ Նման ավտոմեքենայով մեծ արագությամբ չես սլանա, փոխարենը կզարմացնես բոլորին։

Ղեկին նստելու համար վարորդը ստիպված է պատուհանից մտնել ավտոմեքենայի մեջ։ Բայց դրանով անհարմարությունները չեն վերջանում. Արտասովոր մեքենայի վարորդին օր ու գիշեր տուգանում են ճանապարհներին, բայց դա չի խանգարում ստեղծարար ավտոսիրողին։

Փիսոյավարի մերսում. կատուն տիրոջ համար լիցքաթափող երեկո է կազմակերպել. տեսանյութ

Փոքրիկն ականջով ինչ-որ աներևակայելի բան է անում․ տեսանյութ

«Այսպիսի Եվա եմ ուզում». շնիկը հալեցնում է օգտատերերի սրտերը․ տեսանյութ

«Սա իմ ցանցաճոճն է». Շիշկինի արջուկները կենդանացել են և անիրական բաներ են անում. տեսանյութ

247
թեգերը:
Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ), կառք, ավտոմեքենա, Կրասնոդար, հայեր, հայ
Ըստ թեմայի
Մարտիրոսյանի կինն անկեղծացել է` ապրում է հրեական կանոններով, հետևում` հայկական ավանդույթներին
Ինչպես է գող կատուն գումար «թռցնում» տիրոջ պայուսակից. զվարճալի տեսանյութ
Սագն օգնում է փոսից հանել փոքրիկի հողաթափը. զվարճալի տեսանյութ
Լյուբով Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է երգել. տեսանյութը բարկացրել է ադրբեջանցիներին

Իսկ դու կարո՞ղ ես․ ռուս վարսահարդարը համաշխարհային ռեկորդ է սահմանել

17
(Թարմացված է 00:13 31.05.2020)
Կոստրոմայում բնակվող վարսավիրը սանրվածքների մարաթոն է կազմակերպել։ Նա համաշխարհային ռեկորդ է սահմանել` առանց ընդմիջման աշխատելով 48 ժամ։

Կոստրոմա քաղաքի վարսահարդարներից մեկը` Վլադիսլավ Դեմիդովիչը, շատ էր կարոտել իր աշխատանքը, և սահմանափակումների չեղարկումից անմիջապես հետո նա տղամարդկանց սանրվածքների 48-ժամյա մարաթոն է կազմակերպել։ Արդյունքում հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Ինչպես է թբիլիսահայ վարսավիր Վանյա Սիմոնյանը փրկում աշխարհը. տեսանյութ

Մարաթոնը սկսվել է մայիսի 25-ի ցերեկը։ Առաջին քսանչորս ժամում նա հասցրել է կտրել-հարդարել 50 հաճախորդի մազերը, երկրորդ օրն այդ թիվը հասել է 80-ի։ Բոլոր կամավորները գեղեցկության սրահ են մտել մեկ առ մեկ, յուրաքանչյուրից հետո աշխատանքային աթոռն ու գործիքները ախտահանվել են։ Վարսավիրն անվճար է կտրել նրանց մազերը։

Ի՞նչ են անում վարսավիրները, որ փոքրիկը հանկարծ չլացի. զվարճալի տեսանյութ

Դեմիդովիչն արդեն հայտարարել է, որ մտադիր է նոր ռեկորդ սահմանել ու ավելի երկար մարաթոն անել։ Նրա համար դա դժվար չի լինի, քանի որ հաջողացնում է սնվել հենց աշխատանքի ընթացքում, ճիշտ է՝ այդ սննդակարգը բաղկացած է լինում միայն շոկոլադի սալիկներից և մրգային խյուսից։

Պարոն ոսկե ձեռքեր․12-ամյա Էրիկը հրաշքներ է գործում վարսահարդարման ոլորտում․տեսանյութ

17
թեգերը:
տեսանյութ, սանրվածք, վարսահարդար, վարսավիր
Ըստ թեմայի
Փաշինյանի մորուքի և ատաղձագործ վարսավիրի մասին. ինչպե՞ս ռեփերական մորուքը թրենդ դարձավ
Ձեռնոցով և դիմակով. Գյումրիում որոշ վարսավիրանոցներ անակնկալով են դիմավորել այցելուներին
Իսկական «սովետ»՝ Գյումրու ամենակոլորիտային վարսավիրանոցում

Հայ երիտասարդը ուտել-խմելու դիմակ է պատրաստել. զվարճալի տեսանյութ

942
(Թարմացված է 19:24 29.05.2020)
Կորոնավիրուսի ու պարտադրված դիմակ կրելու պահանջի մեջ էլ կարելի է պահպանել հումորի զգացումը: Facebook-ի հայաստանցի օգտատերը կրեատիվ դիմակի իր տարբերակն է առաջարկում:

Facebook-ի օգտատեր Դավիթ Դավթյանը ինքնաշեն դիմակ է պատրաստել՝ նախատեսված հատուկ ուտել-խմելու սիրահարների համար:

Այս դիմակը, հակառակ կառավարության ցուցումների, կարելի է անգամ սնունդ ընդունելիս չհանել:

Իսրայելում USB–ով «լիցքավորվող» բազմակի օգտագործման դիմակ են ստեղծել. լուսանկար

Դիմակի վրա, բերանի հատվածում օգտատերը բացվող-փակվող շղթա է տեղադրել, ուտել-խմելու համար պարզապես բացում է այն, վերջում էլ՝ փակում:

Ինչքան կծախսի մեկ ընտանիքը դիմակների համար

Նրա դիմակը շատերին է դուր եկել ու ժպիտներ առաջացրել Facebook-ում:

Ինչպես ստուգել` դիմակն իսկական է, թե «կեղծ». քաղաքացիները՝ «կորոնապաշտպանության» մասին

942
թեգերը:
դիմակ, հայ
Ըստ թեմայի
Համավարակի ամենամեծ տարածման աղբյուրն այսօր Երևանն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ասաց` որը կարող է լինել հաջորդ խստացումը
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Ուշադրություն, խոսում է ՀՀ կառավարությունը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել