Շները փորձել են տիրուհուն հեռու պահել օձից, բայց չեն կարողացել նրան փրկել սողունից․ տեսանյութ

1190
(Թարմացված է 00:27 08.09.2019)
Տնային կենդանիները որոշել են պաշտպանել իրենց տիրուհուն, բայց գերագնահատել են իրենց ուժերը։

Ինչպես պատմել է տեսագրության հեղինակը, նրա շները սկսել են շատ բարձր հաչալ փողոցում, և նա գնացել է տեսնելու՝ ինչ է կատարվում։ Կինն այնտեղ օձ է տեսել, բայց չի ուզել, որ տուժեն թե՛ իր շները, թե՛ սողունը։

Կինը խուճապի է մատնվել և սկսել է գոռալ, այդ պատճառով շները որոշել են պաշտպանել տիրուհուն և չեն թողել, որ օձը հեռանա։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է օձը սողում խոտի վրայով, իսկ կինը ճչում է՝ դիմելով շանը․ «Ո՛չ, Ջորջ, ո՛չ»։ Բայց Ջորջն իսկական պաշտպանի նման հարձակվում է սիրելի տիրուհուն նեղացնողի վրա։ Արդյունքում նա մռնչում է օձի վրա, իսկ օձը նետվում է նրա կողմը՝ վախեցնելով խայթոցով։

Փոքրիկը չգիտի մահացու վտանգի մասին և խաղում է հսկա օձի հետ. տեսանյութ

Բայց Ջորջը նույնպես ատամներ ունի, նա էլ կարող է կծել, ինչն էլ փորձում է անել։ Նրան օգնության է գալիս երկրորդ շունը։

Նրանք միասին հարձակվում են օձի վրա, Ջորջը կարողանում է բռնել սողունի պոչը և պատահմամբ նետում հենց տիրուհու կողմ։ Կինը ճչալով փախչում է, իսկ տեսագրությունը` ընդհատվում։

Հայկական իժի թույնը բուժում է մաշկի քաղցկեղը. չորս կանոն` թունավոր օձին զանազանելու համար

1190
թեգերը:
Շուն, տեսանյութ, օձ
Ըստ թեմայի
Մարդիկ ջուր են տվել աշխարհի ամենավտանգավոր օձին. բացառիկ կադրեր
Օձերին սանձահարող փոքրիկն ապրում է Արմավիրում. տեսանյութ

sys_stories