«Ա՜յ քեզ հաջողակ»․ աղջիկը բեռնատարի տակ է ընկել և փրկվել․ անհավանական տեսանյութ

161
(Թարմացված է 09:31 27.08.2019)
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է 20-ամյա չինուհին ինքնաշարժով ընկել անցնող բեռնատարի անիվի տակ և միայն քերծվածքներ ստացել։ Հազարավոր օգտատերեր ապշած են նրա բարեբախտությամբ։

 

Բազմաթիվ օգտատերեր քննարկում են Newsflare կայքի հրապարակած տեսանյութը։ Ճանապարհի տեսահսկողության խցիկով նկարված կադրերում երևում է, որ բեռնատարի վարորդն ակնհայտորեն չի նկատել աղջկան։ Նա իր ինքնաշարժով բառացիորեն դուրս եկել ավտոմեքենայի դիմաց:

Աղջիկը ժամանակին արձագանքել է և գունդուկծիկ դառնալով՝ կարողացել է խուսափել ողբերգությունից։ Նրա բախտն ավելի շատ է բերել, քան էլեկտրական ինքնաշարժի, քանի որ այն ընկել է հենց բեռնատարի անիվի տակ: Չինուհին կարողացել է ինքնուրույն դուրս գալ և նույնիսկ թակել է սաստիկ վախեցած վարորդի դուռը։

Օգտատերերը վստահ են, որ դա իսկական հրաշք է։ «Ա՜յ քեզ հաջողակ հիմարիկ», - գրում են նրանք։

 

161
թեգերը:
Չինաստան, բեռնատար, ավտովթար, աղջիկ, զվարճալի տեսանյութ

sys_stories