Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոն

Բորիս Ջոնսոնը Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ոտքը սեղանին է դրել. տեսանյութ

179
(Թարմացված է 10:05 23.08.2019)
Ջոնսոնին ամոթանք են տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի համար, բայց ակնհայտ է, որ Բրիտանիայի վարչապետը պարզապես կատակել է։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Ելիսեյան պալատում ոտքը դրել է սեղանին։ Այս մասին հայտնում է Business Insider–ը։

Սոցցանցերում քննադատել են բրիտանական կառավարության ղեկավարին իր արարքի համար։ Ջոնսոնի կենսագիրը` Սոնյա Պերնելը,  մասնավորապես, նրա պահվածքը անվանել է «կոպիտ ու ամոթալի»։ Պատկերացրեք, եթե Մակրոնը Բուքինգհեմյան պալատում ոտքը սեղանին դներ», – գրել է նա Twitter–ում։ 

The Sun թերթի խմբագիր Թոմ Նյութոն Տանին մեղադրել են քաղաքական գործիչին մենսպրեդինքի (ոտքերը լայն բացած նստելու սովորություն) մեջ։ Այլ օգտատերեր նույնպես Ջոնսոնի պահվածքը համարել են ոչ դիվանագիտական ու այն որակել դաստիարակության բացակայության նշան։

Թրամփն ու Մակրոնը որոշել են վերադարձնել Ռուսաստանին ու վերականգնել G8 ձևաչափը. ԶԼՄ

Միաժամանակ պարբերականը կարծում է, որ վարչապետի արարքն ամենայն հավանականությամբ կատակ էր։ «Այնպիսի տպավորություն է, որ Մակրոնն է առաջարկում Ջոնսոնին այդպես վարվել, վերջինս էլ կատակով անում է դա», – գրել է  Sky News–ի թղթակիցը Twitter–ում տեսանյութ է հրապարակվել, որում քաղաքական գործիչները ծիծաղում են։

179
թեգերը:
զվարճալի տեսանյութ, տեսանյութ, Բորիս Ջոնսոն, Էմանուել Մակրոն, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Մեծ Բրիտանիայի վարչապետն իրականում թուրք է. ինչու է պապը փոխել ազգանունն ու լքել հայրենիքը
Մենք ձեր կողքին ենք հանուն Հայաստանի ապագայի. Մակրոնը նամակ է գրել Սարգսյանին
Թրամփն ու Մակրոնը որոշել են վերադարձնել Ռուսաստանին ու վերականգնել G8 ձևաչափը. ԶԼՄ
«Պարոն Մակրոնն այնքան սիրալիր է...». Պուտինը շոյվել է ֆրանսիացու նրբանկատությունից
Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի քույրը մերկացել է ուղիղ եթերում․ տեսանյութ
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ