«Նեղացրե՞լ են, ախպեր ջան». ինչպես է արջը քաջալերում տիրոջը. զվարճալի տեսանյութ

397
(Թարմացված է 23:32 29.06.2019)
Համացանցում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որի գլխավոր հերոսը հսկա արջ է։ Անհավանական տեսարանը ցնցել է սոցցանցերի օգտատերերին։

Արջի հետ ընկերությունը, ընդ որում՝ այսքան ամուր և հուսալի, հնարավոր է միայն Ռուսաստանում, համոզված են օգտատերերը։

Տեսանյութում երևում է՝ ինչպես է գորշ արջը տուն մտնում, մոտենում մեջքով պատուհանի մոտ կանգնած տղամարդուն, ամբողջ հասակով բարձրանում հետևի թաթերի վրա և... Ո՛չ, չկռահեցիք. ոչ թե հարձակվում է, ինչպես կլիներ ամերիկյան ֆիլմերում, այլ եղբայրաբար գրկում է տիրոջը։ Ավելին, կենդանին շատ նուրբ ու քնքուշ լիզում է նրա ականջն այնքան ժամանակ, մինչև վերջինս ի պատասխան գրկում է նրան։

Այս տեսանյութի առաջացրած տրամադրությունն անհնար է նկարագրել։ Դա տեսնել ու զգալ է պետք։

Դիտեք կենդանիների մասնակցությամբ նաև այլ զվարճալի տեսանյութեր.

Փողոց դուրս եկած «մոդել» խոզը խցանման պատճառ է դարձել

Թութակը հայերեն է խոսում

Ինչպես է կատվի ձագուկը կաթնաշոռ ուտում

«Ես էլ կարող եմ այդպես». արջի քոթոթն օգնում է տիրուհուն

397
թեգերը:
զվարճալի տեսանյութ, կենդանի, տղամարդ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Սոված երեխան ու կրծկալը. ի՞նչ է անում փոքրիկը ներքնազգեստի խանութում. զվարճալի տեսանյութ
Արագիլ–հայրը ձուկ է բերում ձագերի համար, բայց ինքն է ուտում. զվարճալի տեսանյութ
Աղջնակն օղակ պտտել է սովորում. զվարճալի տեսանյութ
Չինացի կինը փորձում է շշերն անցկացնել ցանցի արանքով. զվարճալի տեսանյութ

sys_stories