Հայկ Մարությանի պատահական հանդիպումը ստերջացված շնիկների հետ. տեսանյութ

158
(Թարմացված է 22:55 16.06.2019)
Երևանի քաղաքապետը պատահական հանդիպման ժամանակ պատմում է դեղին չիպերի մասին։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատահական հանդիպել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» ստերջացրած շնիկներին։ Մարությանը Facebook սոցիալական կայքի իր էջում տեսանյութ է հրապարակել: «Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ,–գրել է քաղաքապետն ու շնիկին շոյելով հավելել,–մենք իրեն սիրում ենք, ինքը հաճույք է ստանում»:

Քաղաքապետը, շոյելով շներից մեկին, ցույց է տալիս նրա ականջի դեղին չիպն ու ասում, որ դրա վրա համար կա, որն իր մեջ ինֆորմացիա է պարունակում։ «Այս չիպի միջոցով իմանում ենք շան մասին ամեն ինչ` երբ է ստերջացվել, ինչ պատվաստումներ են արվել և ինչ պատվաստումներ են անհրաժեշտ հետագայում»,–ասում է նա։

Հիշեցնենք, որ այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը:

Ինչ բախտավոր առնետ է. կենդանիների ոչ ավանդական հարաբերությունների մասին զվարճալի տեսանյութ

158
թեգերը:
Շուն, Հայկ Մարության, Երևան
Ըստ թեմայի
Ճաշ խնդրելու նուրբ արվեստը. կատվի «նստացույցը» համացանցում «հեղափոխություն» է առաջացրել
Ինչպես է կատվի ձագուկը կաթնաշոռ ուտում. զվարճալի տեսանյութ
Իսկական Տարզանն աշխարհի ամենամեծ կատվի հետ գրավել է համացանցը. տեսանյութ

sys_stories