«Պապիկին են քաշել». Աշոտ Ղազարյանի թոռների հրաշալի կատարումը գերել է շատերին. տեսանյութ

344
(Թարմացված է 21:24 21.05.2019)
Համացանցում մեծ տարածում է գտնում մի տեսանյութ, որտեղ դերասան, հումորիստ Աշոտ Ղազարյանի թոռնիկները պրոֆեսիոնալ մատուցմամբ կատարում են Արիանա Գրանդեի «Thank u, next» հայտնի ստեղծագործությունը։

Օգտատերերին զարմացրել է մանկահասակ երեխաների` քույր ու եղբոր, հրաշալի կատարումը։ Նրանք բազմաթիվ  մեկնաբանություններ են գրել, որոնց մեջ գովերգել են երեխաներին` երգի լավ մատուցման համար և հատկապես նշել, որ նրանք իրենց տաղանդավոր պապիկին են քաշել։

344
թեգերը:
Ռուսաստան, Աշոտ Ղազարյան, Հայաստան, երաժշտություն
Ըստ թեմայի
«Էս Երևանը իմ թուլությունն ա». Աշոտ Ղազարյանը պատմում է այն, ինչի մասին երբեք չի պատմել

sys_stories