Փողոցներում ռոբոտ-ոստիկաններ կհայտնվե՞ն. տեսանյութ

259
(Թարմացված է 14:55 06.05.2019)
Ոստիկան–ռոբոտը կարողանում է ստուգել վարորդի փաստաթղթերը, տուգանքներ գրել ու մեխ շպրտել։

Ամերիկյան SRI International գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Ռուբեն Բրյուրերը ստեղծել է մի ռոբոտ, որպեսզի ոստիկաններն ու խախտում արած վարորդներն իրար հետ չվիճեն։

Երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցված ավտոմեքենայի վարորդին կարողանում է մոտենալ ռոբոտը, որի մեջ տեսախցիկ ու վարորդական իրավունքի սքաներ են ներկառուցել։

Ռոբոտի շարժական կոնստրուկցիան ամրացվում է ոստիկանական մեքենայի կողային հատվածին։ Ներկառուցված տեսախցիկի և էկրանի շնորհիվ ոստիկանն ու վարորդը կարող են հանգիստ զրուցել՝ միմյանցից անվտանգ տարածություն պահպանելով։ Հատուկ սքաների շնորհիվ էլ ոստիկանը կարող է ստուգել խախտողի փաստաթուղթը, իսկ տպիչը թույլ կտա տուգանք գրել։

Խախտում արած մարդիկ դժվար թե ցանկանան փախչել ռոբոտից, քանի որ այն անմիջապես մեխ կշպրտի մեքենայի անիվների տակ։ Եթե վարորդը փորձի ռիսկի դիմել, դժվար թե կարողանա շատ հեռու գնալ ծակված անիվով։

259
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (119)
Ըստ թեմայի
Մարդիկ նոր ռոբոտ են ստեղծել, որի միակ թշնամին... մոլախոտն է. տեսանյութ
Ռոբոտներն արդեն դաշնամուր ու հարվածային գործիքներ են նվագում. տեսանյութ
Այ քեզ բան. սմարթ սրճարանները բազմանում են, ռոբոտը ծնող է դառնում. ո՞վ է շոու անում
Ռոբոտ–այգեպանը կարողանում է հասած միրգը տարբերել խակից. տեսանյութ
Զվարճալի ռոբոտները քարշ են տալիս բեռնատար ավտոմեքենան. տեսանյութ
«Ռոսիա 24»–ի հաղորդավար կդառնա Ալեքս անունով ռոբոտը. տեսանյութ

sys_stories