Հայ տղան գերմանական «Ձայն» շոուի եզրափակիչ փուլում հանդիսատեսին ստիպել է արտասվել

243
11–ամյա Դավիթը հասել է «Ձայնը. երեխաներ» շոուի գերմանական տարբերակի եզրափակիչ փուլ։ Եվ թեև հաղթող են ճանաչել այլ մասնակցի, այդուհանդերձ եզրափակիչ հասնելու փաստն արդեն իսկ մեծ ձեռքբերում է նրա համար։

Ժյուրիի անդամները «կույր լսումների» փուլում պայքարել են Դավիթ Նիկոլայանի համար. նրանց այդքան դուր է եկել 11–ամյա հայի ելույթը։

Այդ ժամանակ նա պատմել է, որ եկել է Հայաստանից և արդեն մի քանի տարի է` ապրում է Գերմանիայում։

Դավիթը հասել է մինչև եզրափակիչ փուլ և երգել Never Enough ստեղծագործությունը «Մեծագույն շոումենը» մյուզիքլից։

Սկզբում տղան նկատելիորեն հուզվել է, ձայնը մի քիչ դողացել է, բայց նա հաղթահարել է հուզմունքը։

Հանդիսատեսն արտասվել է, ժյուրիի անդամները հոտնկայս ծափահարել են։ Ի դեպ, դահլիճը պարբերաբար թնդում էր ծափահարություններից դեռ Դավիթի ելույթի ընթացքում։

Հաղթող են դարձել Mimi & Josefin քույրերը։

243
Ըստ թեմայի
Դեռատի հայուհին ոտքի հանեց ռուսական «Ձայնը» շոուի ժյուրիին. տեսանյութ
«Դլե յամանը» հնչեց Ազնավուրի համար. դուդուկի ձայնը տարածվեց Փարիզում. տեսանյութ
Երբ խուլ երեխան առաջին անգամ լսում է մոր ձայնը. հուզիչ տեսանյութ
Փոքրիկ Ռոբերտը փոթորկեց ռուսական բեմն ու կրկին հաղթեց «Ձայնը» շոուում. տեսանյութ
Սկանդալ «Ձայնը» նախագծում. Ալսուի դուստրը երգել է մահացած Նաչալովայի երգը. տեսանյութ
Ժյուրին շրջվեց. Սերգեյ Վարդևարյանը հիացրել է «Ձայնը» շոուի բուլղար հյուրերին. տեսանյութ

sys_stories