ԱԺ–ի տարածքում թրով տղամարդ է հայտնվել. նա զվարճացրել է Ալեն Սիմոնյանին. տեսանյութ

396
Ալեն Սիմոնյանը նկարել է արևելյան մարտարվեստի սիրահարին ու տեսանյութը տարածել Facebook–ում։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր առավոտյան անսովոր տեսարանի ականատես է դարձել Ազգային ժողովի բակում։ Այն տարածքում, որը բաց է քաղաքացիների համար, մի տղամարդ կիմանոյով ու թրով արևելյան մարտարվեստի ցուցադրական վարժանքներ է արել։

Սառը զենքով անծանոթը ոչ միայն չի վախեցրել Ալեն Սիմոնյանին, այլև զվարճացրել է։

ԱԺ փոխխոսնակն իր հեռախոսով նկարահանել է տարօրինակ հյուրին, հրապարակել տեսանյութը Facebook–ում ու կոչ արել բոլոր քաղաքացիներին դուրս գալ տնից, վայելել ջերմ ու հաճելի գարնանային եղանակն ու հանգստյան օրն անցկացնել խորհրդարանի բակում և հարակից այգում։


396
թեգերը:
Ալեն Սիմոնյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը նշելու «Քաղաքացու օրը»
Ամբողջ կյանքում այդ «կլեյմոն» մնալու է նրա հետ. ինչպես է Փաշինյանը շնորհավորել Սիմոնյանին
Նախագահի նստավայր այցելողները կտեսնեն պատվո պահակախմբի ելույթը. տեսանյութ

sys_stories