Տարօրինակ արարողություն` քնելուց առաջ. ուրախ շան տեսանյութը զվարճացրել է շատերին

99
(Թարմացված է 10:15 10.04.2019)
Այս շունը չի կարողանում քնել, մինչև ինչ-որ մի իր չի գողանում ու չի բերում անկողին։ Տերերը որոշել են հետևել շանն ու շատ ծիծաղելի տեսանյութ նկարել։

Կադրերում երևում է` ինչպես է շունը գողանում ամեն ինչ ու անկողին բերում։ Նա դեռ քոթոթ ժամանակ հնարքներ էր անում վերմակի հետ, բայց հետո էլ ավելի է ոգևորվել։ Երբ մեծացել է, սկսել է «գողանալ» ամեն ինչ` հագուստ, կտորեղեն, սրբիչներ, փափուկ խաղալիքներ։

Բենթլի անունով զվարճալի շունիկի մասնակցությամբ տեսանյութը համացանցի օգտատերերի սրտով էր։ Շատերին զվարճացնում է տերերի նկարահանած տեսանյութը։

99
Ըստ թեմայի
Շան քոթոթը ծնվել է երկու քթով. տեսանյութ
«Շան բախտ» կամ ինչպես ստարտափը մեկ միլիոն դոլար հավաքեց հայերի շնորհիվ
«Հաֆ» անունով բադիկն իրեն շան պես է պահում. տեսանյութ

sys_stories