Երեխաները պարել են սովորեցնում Ջենիֆեր Լոպեսին. զվարճալի տեսանյութ

185
Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Ջեյմս Կորդենը կրկնում են երեխաների պարային շարժումները և զվարճացնում հանդիսատեսին։

Ամերիկյան «Toddlerography» հումորային հեռուստաշոուն հայտնի է դարձել ճանաչված մարդկանց զվարճալի ելույթների շնորհիվ։

Այս անգամ աշակերտների դերը ստանձնել են անգլիացի դերասան, հեռուստահաղորդավար Ջեյմս Կորդենն ու ամերիկյան երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը։ Նրանց պարել են սովորեցնում 3-4 տարեկան «ուսուցիչները»։

Այս անմիջական պարն առանց ժպտալու հնարավոր չէ դիտել։

Քանի որ երաժշտությունն անդադար փոփոխվում է, մեծահասակ հյուրերը չեն կարողանում շունչ քաշել։ Այս շոուն ցուցադրում է CBS հեռուստաընկերությունը և մեծ պահանջարկ է վայելում ինչպես ԱՄՆ–ում, այնպես էլ Եվրոպայում։

185
Ըստ թեմայի
Քարդաշյան քույրերը «շեղել» են Ջենիֆեր Լոպեսի ընտրյալին
Քիմ Քարդաշյանը նրան չի հասնի. 49-ամյա Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է շքեղ կառուցվածքը
Ավելի վատ չի լինում. Ջենիֆեր Լոպեսի զգեստը «Գրեմմիում» շոկի մեջ է գցել մարդկանց

16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ

224
(Թարմացված է 15:26 02.03.2021)
Հայազգի երգչի փայլուն ելույթով հիացել են ռուսական էստրադայի ճանաչված աստղեր, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկոլայ Բասկովը և այլք։

Հայազգի տաղանդավոր երգիչ, 16–ամյա Գարիկ Զաբելյանը փայլուն ելույթ է ունեցել ռուսական հայտնի «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ։

Նա կատարել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի «Run to you» երգը։ Նրա ելույթն անչափ հավանել են ժյուրիի բոլոր անդամները։Գարիկը նախատեսված 100-ից հավաքել է 100 միավոր` գրանցելով ամենաբարձր արդյունքը։

«Նա հայերեն է երգում». Ֆրանսիայում 12 տարեկան Սամվելը հուզել է «Ձայնը» նախագծի ժյուրիին

Նրա ելույթով հիացել են ռուսական էստրադայի ճանաչված աստղեր, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկոլայ Բասկովը և այլք։

Սերգեյ Լազարևը Facebook-ի իր էջում նաև հրապարակել է Գարիկի ելույթն ու հայտնել իր հիացմունքը։

«16-ամյա Գարիկ Զաբելյանն իր ցնցող ձայնով իրենց տեղից բարձրացրեց ժյուրիի 100 անդամներին։ Նա փայլեց Ուիթնի Հյուսթոնի երգի անհավանական կատարմամբ»,–գրել է երգիչը։

Նրա խոսքով`շոուի այս եթերաշրջանն աներևակայելի տաղանդավոր մասնակիցներ ունի։ Լազարևը շեշտել է, որ ամենապայծառ, տաղանդավոր մասնակիցների ելույթները տեղ կգտնեն իր էջում։

Հավելենք, որ տեսանյութը մի քանի ժամում հավանել են ավելի քան 29000 օգտատերեր։ Իսկ շոուի Youtube–ի ալիքում տեսանյութը դիտվել է ավելի քան 34.000 անգամ։

Ռուդոլֆ Աֆիցերյանը հաղթել է Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում. տեսանյութ

224
թեգերը:
Գարիկ Զաբելյան, հայեր, երգիչ, երգ
Ըստ թեմայի
Մաշա Մնջոյանը դուրս մնաց «Ավստրալիայի ձայնը» նախագծից
Հաղթանակն ավելի մոտ է. Մաշա Մնջոյանը հասավ ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ փուլ
Ռուդոլֆ Աֆիցերյանը հաղթել է Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում. տեսանյութ

Այսուհետ կարող եք ամուսնանալ համալիրի «Արմենիա» սրահում. նախարարության նոր որոշումը

196
(Թարմացված է 10:19 24.02.2021)
Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։ Տեղեկությունը` հոլովակին կից Facebook–ի իր էջում հրապարակել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ամուսնացող անձանց ցանկությամբ, այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում»,–տեղեկացրել է նախարարը:

Տեղեկացվում է, որ հանդիսավոր ամուսնության գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ ( Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ 

196
թեգերը:
ՀՀ արդարադատության նախարարություն, Ռուստամ Բադասյան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ամուսնություն
Ըստ թեմայի
Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից
«Հայրիկն ինձ ուզում էր հարսի շորով տեսնել` չհասցրեց». հետպատերազմյան հարսանիքներն Արցախում

Պարոն Փաշինյան, ո՞նց եք. ընդդիմադիր պատգամավորը որոշեց խոսեցնել վարչապետին

11
(Թարմացված է 18:44 03.03.2021)
Պատգամավորին արձագանքեց ԱԽ փոխնխագահ Ալեն Սիմոնյանը` առաջարկելով այդ հարցը գրավոր ուղարկել։

Այն բանից հետո, երբ այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ՀՀ վարչապետը հրաժարվում էր պատասխանել պատգամավորների` իրեն ուղղված հարցերին ու նրա փոխարեն պարբերաբար ամբիոնին էր մոտենում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը որոշեց այնպիսի հարց տալ, որին բացի Փաշինյանից ուրիշ ոչ ոք չէր կարող պատասխանել։

«Պարոն Փաշինյան, ո՞նց եք»,– Փաշինյանին հարց ուղղեց Գորգիսյանը։

Բայց անգամ այս հարցին վարչապետը չցանկացավ պտասխանել։ Փոխարենը պատգամավորին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ասելով. «Առաջարկում եմ` այդ հարցը գրավոր ուղարկեք»։

Գորգիսյանը պնդեց. «Թույլ տվեք, թող կառավարությունը պատասխանի, պարո՛ն Սիմոնյան»։

ԱԺ փոխնախագահն ու կառավարության անդամներն, այնուամենայնիվ, մնացին անդրդվելի։

Փոխարենը Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հերթագրված 29 պատգամավորներից միայն վերջինի` անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։

Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել

11
թեգերը:
տեսանյութ, ԱԺ, Գևորգ Գորգիսյան, Ալեն Սիմոնյան, Վարչապետ
Ըստ թեմայի
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ
«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ
Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է