Շունն ու տիրուհին ցուցադրում են «Գնչուհու պարը» և հիացնում մարդկանց. տեսանյութ

131
(Թարմացված է 10:17 23.03.2019)
Դիտեք, թե ինչպես է տիրուհու և շան զվարճալի պարը ֆուրոր առաջացնում համացանցում։

Լարի անունով բորդեր քոլի ցեղատեսակի շունն ու Լյուդմիլա Եյբոգինան պարերի աշխարհի առաջնությունում ցուցադրել են իրենց շների հետ պարը։

Այս կինը գիտի, թե ինչպես պետք է վարժեցնել շանը և ստիպել, որ շարժի երաժշտության հնչյունների տակ։ Գնչուական զգեստով կինը շանը սովորեցրել է պարել «Գնչուհու պարի» տակ։

Սև–սպիտակ շունը ոչ միայն հիանալի պարում է, այլ նաև արտիստի նման ժպտում է ամբողջ ելույթի ընթացքում։

131

16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ

224
(Թարմացված է 15:26 02.03.2021)
Հայազգի երգչի փայլուն ելույթով հիացել են ռուսական էստրադայի ճանաչված աստղեր, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկոլայ Բասկովը և այլք։

Հայազգի տաղանդավոր երգիչ, 16–ամյա Գարիկ Զաբելյանը փայլուն ելույթ է ունեցել ռուսական հայտնի «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ։

Նա կատարել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի «Run to you» երգը։ Նրա ելույթն անչափ հավանել են ժյուրիի բոլոր անդամները։Գարիկը նախատեսված 100-ից հավաքել է 100 միավոր` գրանցելով ամենաբարձր արդյունքը։

«Նա հայերեն է երգում». Ֆրանսիայում 12 տարեկան Սամվելը հուզել է «Ձայնը» նախագծի ժյուրիին

Նրա ելույթով հիացել են ռուսական էստրադայի ճանաչված աստղեր, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկոլայ Բասկովը և այլք։

Սերգեյ Լազարևը Facebook-ի իր էջում նաև հրապարակել է Գարիկի ելույթն ու հայտնել իր հիացմունքը։

«16-ամյա Գարիկ Զաբելյանն իր ցնցող ձայնով իրենց տեղից բարձրացրեց ժյուրիի 100 անդամներին։ Նա փայլեց Ուիթնի Հյուսթոնի երգի անհավանական կատարմամբ»,–գրել է երգիչը։

Նրա խոսքով`շոուի այս եթերաշրջանն աներևակայելի տաղանդավոր մասնակիցներ ունի։ Լազարևը շեշտել է, որ ամենապայծառ, տաղանդավոր մասնակիցների ելույթները տեղ կգտնեն իր էջում։

Հավելենք, որ տեսանյութը մի քանի ժամում հավանել են ավելի քան 29000 օգտատերեր։ Իսկ շոուի Youtube–ի ալիքում տեսանյութը դիտվել է ավելի քան 34.000 անգամ։

Ռուդոլֆ Աֆիցերյանը հաղթել է Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում. տեսանյութ

224
թեգերը:
Գարիկ Զաբելյան, հայեր, երգիչ, երգ
Ըստ թեմայի
Մաշա Մնջոյանը դուրս մնաց «Ավստրալիայի ձայնը» նախագծից
Հաղթանակն ավելի մոտ է. Մաշա Մնջոյանը հասավ ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ փուլ
Ռուդոլֆ Աֆիցերյանը հաղթել է Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում. տեսանյութ

Այսուհետ կարող եք ամուսնանալ համալիրի «Արմենիա» սրահում. նախարարության նոր որոշումը

196
(Թարմացված է 10:19 24.02.2021)
Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։ Տեղեկությունը` հոլովակին կից Facebook–ի իր էջում հրապարակել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ամուսնացող անձանց ցանկությամբ, այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում»,–տեղեկացրել է նախարարը:

Տեղեկացվում է, որ հանդիսավոր ամուսնության գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ ( Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ 

196
թեգերը:
ՀՀ արդարադատության նախարարություն, Ռուստամ Բադասյան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ամուսնություն
Ըստ թեմայի
Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից
«Հայրիկն ինձ ուզում էր հարսի շորով տեսնել` չհասցրեց». հետպատերազմյան հարսանիքներն Արցախում
Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել

0
(Թարմացված է 18:52 03.03.2021)
Գեղամ Մանուկյանը հայտնեց, թե Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուին որ հոդվածով է մեղադրանք առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։

«Այս նույն` Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քննչական կոմիտեն կարել է Հայրենիքի փրկության անդամներից` արդեն չեմ հիշում` քանիսի վրա։ Մանուկյանին մեղադրում են պետական կարգի տապալման մեջ»,–ասաց Մանուկյանը։

Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեռ 1988-ից է սովոր նման ծանուցումներ ստանալ։

«Իրենք պետք է ինչ–որ բան ապացուցեն, ես որևէ ապացուցելու բան չունեմ»,–ասաց Մանուկյանը։

Հարցին, թե որքանո՞վ էր այն սպասելի Մանուկյանի համար, վերջինս պատասխանեց, թե պետք է որ մեր երկրում նման բան սպասելի չլիներ, սակայն քանի որ երկիրն այն վիճակում է, որ շատ մարդկանց շատ ծանուցումներ են ուղարկել, անսպասելի չէր։

Մանուկյանը հավելեց` եթե նախաքննական մարմինն իրեն կանչի հարցաքննության այն ժամին, որ իրեն հարմար լինի, ապա որևէ խնդիր չկա` կներկայանա ՔԿ։

Հիշեցնենք` 301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

0
թեգերը:
Քրեական գործ, Վազգեն Մանուկյան, Հայաստան