Փոքրիկ Ռոբերտը երգեց Show Must Go On–ը և «պայթեցրեց» «Ձայնը» շոուի դահլիճը. տեսանյութ

1772
Ռոբերտ Բագրատյանի երգելու ընթացքում դահլիճը թնդաց ծափերից, իսկ Լոբոդան ցատկեց տեղից։

Ռուսական «Ձայնը․ երեխաներ» շոուի «կույր լսումների» հերթական փուլի հերոսը դարձավ Ռոբերտ Բագրատյանը։

Դոնիռոստովցի Ռոբերտը երգեց լեգենդար Queen խմբի Show Must Go On ստեղծագործությունը։

Առաջին իսկ նոտաներից հետո Սվետլանա Լոբոդայի նյարդերը տեղի տվեցին․ երգչուհին տեղից ցատկեց և սկսել ակտիվ ժեստերով երգել Ռոբերտի հետ։

Մելաձեն նույնպես շրջվեց 12-ամյա Ռոբերտի կողմ, բայց Լոբոդան հենց սկզբից հայտարարեց, որ նա «իր տղան է»։

«Դու իսկական գերաստղ ես», - ասաց Պելագեան, քանի դեռ դահլիճը թնդում էր ծափահարություններից։

Պարզվեց, որ Ռոբերտը շատ է սիրում Queen խմբին, ինչը նա ապացուցեց՝ երգելով նաև Somebody to love–ից մի հատված։

1772
Ըստ թեմայի
Սոնա Դունոյանին ստիպել են հայերեն երգել «Ձայնը» նախագծում. տեսանյութ
Արփին հիասքանչ ելույթ է ունեցել ռուսական «Ձայնը» նախագծում. տեսանյութ
Հուզիչ կատարում. Նարեկն ու Լևանը «Ձայնը» նախագծում երգեցին «Սիրեցի, յարս տարան» երգը
Դեռատի հայուհին ոտքի հանեց ռուսական «Ձայնը» շոուի ժյուրիին. տեսանյութ
Ժյուրին շրջվեց. Սերգեյ Վարդևարյանը հիացրել է «Ձայնը» շոուի բուլղար հյուրերին. տեսանյութ

sys_stories