Մարդիկ նոր ռոբոտ են ստեղծել, որի միակ թշնամին... մոլախոտն է. տեսանյութ

132
(Թարմացված է 18:10 19.02.2019)
Գիտնականները որոշել են ոչնչացնել մոլախոտերը և հատուկ այդ նպատակով ռոբոտ են ստեղծել։ Տեսանյութում երևում է, թե ինչ տեսք ունի ռոբոտը և ինչպես է պայքարում մոլախոտերի դեմ։

Ավստրալացի գիտնականները ստեղծել են մի ռոբոտ, որը կարողանում է հատուկ ալգորիթմի միջոցով ճանաչել մոլախոտերը և դրանք մշակել քիմիական հակամոլախոտային նյութերով` հերբիդիցներով։

Հակամոլախոտային պայքարի ջատագով ռոբոտ SwagBot–ն առանձնապես տարօրինակ չէ իր արտաքին տեսքով։ Այն կազմված է կենտրոնական հատվածից, որի մեջ տեղակայված են կառավարման պլատան, տեսախցիկը և հաղորդակցման համար նախատեսված ալեհավաքը` կառավարման համակարգով։ Ունի 4 հենակներից, որոնց վրա ամրացված անիվները շարժվում են էլեկտրաշարժիչի օգնությամբ։

Բացի այս ամենից, կորպուսի տակ է տեղակայված ամենագլխավորը` մանիպուլյատորը, որի վրա էլ գտնվում է հերբիցիդների ցնցուղը։

132
թեգերը:
ռոբոտ
թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (50)

sys_stories