Ինչպես կարելի է մեքենան պաշտպանել գողերից ու վատ եղանակից. տեսանյութ

89
(Թարմացված է 18:10 12.02.2019)
Մեքենայի կայանման խնդիրն օրեցօր ավելի է սրվում մեծ քաղաքներում, բայց մարդիկ չեն հանձնվում ու զարմացնում են իրենց հնարամտությամբ։

Ավտոտնակի բացակայությունը գլխացավ է դարձել վարորդներից շատերի համար։ Սակայն ցանկացած իրավիճակում ելք կա։ Դա ապացուցում է այս տեսանյութի հերոսը, որը հետաքրքիր կայանատեղի է կառուցել։

Կադրերում երևում է` ինչպես է տղամարդը բազմահարկ շենքի բակում ստորգետնյա ավտոտնակ կառուցել։ Կառույցը կառավարվում է հեռակառավարման վահանակով։

Կոճակին սեղմելուց հետո մետաղյա կարկասում կանգնած մեքենան իջնում է գետնի տակ, և ավտոմեքենային այլևս չի սպառնում վատ եղանակը։

Գողերն էլ դժվար թե գտնեն այս տարբերակով թաքցրած մեքենան։

89

sys_stories