«Նվիրվում է իսկական տղամարդկանց». Սոսո Պավլիաշվիլին ներկայացրել է իր նոր երգը. տեսանյութ

223
(Թարմացված է 17:25 09.02.2019)
Պավլիաշվիլու նոր երգը կոչվում է «Միայն աստծու առաջ պատասխան կտամ» («Я отвечу только перед богом»)։

Հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլին իր նոր երգը ներկայացրել է Facebook սոցիալական ցանցում։

«Նվիրվում է բոլոր իսկական տղամարդկանց։ Աստված ձեզ պահապան։ Եղբայրներս, ամբողջ աշխարհը ձեզ վրա է, նկատի ունեցեք, ու թող մեր կանայք ամենաերջանիկը լինեն։ Ձեզ համար կկատարեմ իմ նոր երգը», - ասում է Սոսոն տեսանյութում։

Երգելուց հետո նա ասում է. «Երբեք մի հանձնվեք։ Աստված ձեզ պահապան»։

 

223
Ըստ թեմայի
«Մի գնա» երգով վարակվեց նաև Սոսո Պավլիաշվիլին. տեսանյութ
«Դու իմ միակն ես». Սոսո Պավլիաշվիլին դստեր հետ է երգում
Սրտաճմլիկ կատարում. հայ փոքրիկ երգիչն ապշեցրել է Սոսո Պավլիշվիլիին նրա հիթի կատարմամբ
«Ծեր, ալեհեր վրացի» Սոսո Պավլիաշվիլին ծնունդը նշել է Հայաստանում. տեսանյութ

16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ

201
(Թարմացված է 15:26 02.03.2021)
Հայազգի երգչի փայլուն ելույթով հիացել են ռուսական էստրադայի ճանաչված աստղեր, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկոլայ Բասկովը և այլք։

Հայազգի տաղանդավոր երգիչ, 16–ամյա Գարիկ Զաբելյանը փայլուն ելույթ է ունեցել ռուսական հայտնի «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ։

Նա կատարել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի «Run to you» երգը։ Նրա ելույթն անչափ հավանել են ժյուրիի բոլոր անդամները։Գարիկը նախատեսված 100-ից հավաքել է 100 միավոր` գրանցելով ամենաբարձր արդյունքը։

«Նա հայերեն է երգում». Ֆրանսիայում 12 տարեկան Սամվելը հուզել է «Ձայնը» նախագծի ժյուրիին

Նրա ելույթով հիացել են ռուսական էստրադայի ճանաչված աստղեր, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկոլայ Բասկովը և այլք։

Սերգեյ Լազարևը Facebook-ի իր էջում նաև հրապարակել է Գարիկի ելույթն ու հայտնել իր հիացմունքը։

«16-ամյա Գարիկ Զաբելյանն իր ցնցող ձայնով իրենց տեղից բարձրացրեց ժյուրիի 100 անդամներին։ Նա փայլեց Ուիթնի Հյուսթոնի երգի անհավանական կատարմամբ»,–գրել է երգիչը։

Նրա խոսքով`շոուի այս եթերաշրջանն աներևակայելի տաղանդավոր մասնակիցներ ունի։ Լազարևը շեշտել է, որ ամենապայծառ, տաղանդավոր մասնակիցների ելույթները տեղ կգտնեն իր էջում։

Հավելենք, որ տեսանյութը մի քանի ժամում հավանել են ավելի քան 29000 օգտատերեր։ Իսկ շոուի Youtube–ի ալիքում տեսանյութը դիտվել է ավելի քան 34.000 անգամ։

Ռուդոլֆ Աֆիցերյանը հաղթել է Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում. տեսանյութ

201
թեգերը:
Գարիկ Զաբելյան, հայեր, երգիչ, երգ
Ըստ թեմայի
Մաշա Մնջոյանը դուրս մնաց «Ավստրալիայի ձայնը» նախագծից
Հաղթանակն ավելի մոտ է. Մաշա Մնջոյանը հասավ ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ փուլ
Ռուդոլֆ Աֆիցերյանը հաղթել է Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում. տեսանյութ

Այսուհետ կարող եք ամուսնանալ համալիրի «Արմենիա» սրահում. նախարարության նոր որոշումը

196
(Թարմացված է 10:19 24.02.2021)
Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։ Տեղեկությունը` հոլովակին կից Facebook–ի իր էջում հրապարակել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ամուսնացող անձանց ցանկությամբ, այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում»,–տեղեկացրել է նախարարը:

Տեղեկացվում է, որ հանդիսավոր ամուսնության գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:

Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ ( Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ 

196
թեգերը:
ՀՀ արդարադատության նախարարություն, Ռուստամ Բադասյան, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ամուսնություն
Ըստ թեմայի
Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարսանիքից
«Հայրիկն ինձ ուզում էր հարսի շորով տեսնել` չհասցրեց». հետպատերազմյան հարսանիքներն Արցախում
Сотрудники ГСЧС Карабаха во время поисково-спасательных работ

Զինծառայողների աճյուններ կփնտրեն Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում։

0
Ադրբեջանին անցած հատվածում աճյունների որոնման աշխատանքներն իրականացվում են 3 ջոկատով։

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում:

Հաղորդագրության համաձայն` որոնման աշխատանքներին մասնակցում է 3 ջոկատ։

Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:

0