Արտասովոր «զգեստով» հարսնացուն ապշեցրել է փեսային հարսանիքից առաջ. տեսանյութ

422
(Թարմացված է 00:15 02.02.2019)
Դիտեք տեսանյութում, ինչպես է փեսան բարձր քրքջում, երբ տեսնում է հարսնացուի «զգեստը»:

Ամերիկացի զույգը որոշել էր հարսանիքն անցկացնել գեղատեսիլ վայրում։ Խիստ մոխրագույն կոստյումով փեսացուն սպասում էր իր սիրելիին։ Սակայն հարսնացուն որոշել էր նրան անակնկալ մատուցել։

Էքստրավագանտ հարսնացուն հարսանիքին ներկայացել է տիրանոզավրի հանդերձանքով։ Ծիծաղելի կերպարը աղջիկը լրացրել է դինոզավրի քայլվածքով։

Տեսանյութը շատ է դուր եկել համացանցի օգտատերերին, շատերը նույնիսկ հայտնել են, որ պատրաստ են ամուսնանալ, միայն թե կրկնեն ուրախ հարսի կատակը։

422

sys_stories