Դպրոցի խենթ տնօրենը դասամիջոցին պարում է աշակերտների հետ. տեսանյութ

252
(Թարմացված է 22:21 22.01.2019)
Չինաստանի դպրոցներից մեկի տնօրենը ոչ միայն ինքնատիպ, այլ նաև արդյունավետ միջոց է գտել գիրանալու դեմ։

Դպրոցի տնօրեն Չժան Պենֆեյը որոշել է պարի միջոցով պայքարել երեխաների ավելորդ քաշի և սակավաշարժության դեմ։ Ընդ որում` նա անձամբ է օրինակ ծառայում։ Տնօրենը շաֆլ ոճի պար է սովորել, իսկ հետո որոշել է սովորեցնել նաև աշակերտներին։

Հիմա տնօրենն ուսուցիչների և երեխաների հետ պարում է դասամիջոցներին։ Պարերի տեսանյութը մեծ արագությամբ տարածվել է համացանցում և քննարկման թեմա դարձել։ Մարդիկ գովում են տնօրենին ինքնատիպության համար և գրում, որ նա աշխարհի ամենալավ տնօրենն է։

252

sys_stories