Արջը որոշել է կենդանացնել ճաշին մատուցված թռչնակին. տեսանյութ

71
Սպիտակ արջի մասին հուզիչ տեսանյութը տարածվում է համացանցում։

Սոցիալական ցանցերի օգտատերերին ցնցել է Մյունխենի կենդանաբանական այգում տեղի ունեցած պատմությունը. սպիտակ արջն ամեն կերպ փորձել է «կենդանացնել» ճաշին իրեն մատուցված թռչնակին։

Զարմանալի միջադեպի մասին պատմել է բրիտանական The Daily Mail պարբերականը։ Հոգեցունց տեսարանը տեղի է ունեցել բազմաթիվ այցելուների աչքի առաջ։

Կատաղի գիշատչին փորձել են կերակրել սատկած թռչնով, բայց ուտելու փոխարեն արջը հոտոտել է թռչնին, նրբորեն ձեռքից ձեռք տեղափոխել և կարծես փորձել է օգնել նրան ։

Ի դեպ, որոշ օգտատերեր պնդել են, որ արջը, ամենայն հավանականությամբ, պարզապես խաղացել է։

71

sys_stories