Չդիմացավ, սիրահարվեց. Շահենի հայկական ժպիտը գայթակղեց Անի Լորակին. տեսանյութ

1336
«Ձայնը» երաժշտական նախագծի «Նոկաուտներ» փուլում Շահեն Հովհաննիսյանին փրկեց Վասիլի Վակուլենկոն, որը երաժշտության աշխարհում հայտնի է Բաստա մականունով։

Պետերբուրգցի Շահենը ռուսական առաջին ալիքի «Ձայնը» նախագծում երգեց Վալերի Լեոնտևի «Թռիչք դելտապլանով» երգը։ Նրա մարզիչ Սերգեյ Շնուրը ժյուրիի անդամներին խնդրեց փրկել իր թիմի բոլոր երեք մասնակիցներին։

Շահենի երգելուց հետո Բաստան ասաց, որ կատարումը պրոֆեսիոնալ էր ու զգացմունքային, ինչը ստիպեց իրեն «հիմարի պես ժպտալ»։

Երգչուհի Անի Լորակն էլ անհավանական հմայիչ անվանեց Շահենին։

«Ինչպե՞ս կարելի է դիմանալ ձեր ժպիտին։ Երգելու ընթացքում ժպտալը շատ օգնեց ձեզ։ Սիրահարվեցի երգին, ձեզ... Երբ հանեցիք բաճկոնը, ձեզ հետ պարելու ցանկություն առաջացավ ։ Այնքան համոզիչ էիք երգում, հիանալի էր», – ասաց Լորակը։

Հովհաննիսյանի կատարումը դուր եկավ նաև Կոնստանտին Մելաձեին, բայց Հովհաննիսյանի օգտին քվեարկեց Բաստան։

Շահենը 27 տարեկան է, մասնագիտությամբ` իրավաբան, 8 ամիս աշխատել է բանկում որպես իրավաբան–խորհրդատու, այնուհետև դեկրետ է գնացել։ Ամուսնացած է, ունի երկու երեխա` որդի և դուստր։ Շահենը երաժշտական կրթություն չունի, ինչի համար շատ է զղջում, բայց դա չի խանգարում, որ իր հմտություններն ինքնուրույն զարգացնի։

1336
Ըստ թեմայի
Արփին հիասքանչ ելույթ է ունեցել ռուսական «Ձայնը» նախագծում. տեսանյութ
Հարությունովը «Ձայնը» շոուի ժյուրիին գերեց Scorpions-ի հիթով․ տեսանյութ
Սոնա Դունոյանին ստիպել են հայերեն երգել «Ձայնը» նախագծում. տեսանյութ

sys_stories