«Դու ինձ դուր եկար»․ Նագիևը սիրո խոստովանություն արեց Արփի Աբգարյանին․ տեսանյութ

311
Տաղանդավոր երգչուհի Արփի Աբգարյանը դուրս մնաց «Ձայնը» նախածից։ Մրցույթի «Մենամարտեր» փուլում նրա մարզիչը՝ հայտնի երգչուհի Անի Լորակը, գերադասեց աշխատել Ամիրխան Ումաևի հետ։

Արփին ու Ամիրխանը երգեցին Մաքսիմ Ֆադեևի «Беги по небу» ստեղծագործությունը։

«Կեցցեք։ Անվանական գեղեցիկ կատարում էր, զգացմունքային, հուզական։Ես սիրահարված եմ այս երկու տաղանդավոր մարդկանց։ Ընտրությունն անում եմ հուզմունքով, դողացող ձայնով», - ասաց Լորակը։

Նա որոշեց, որ «Ձայնը» նախագծում հետագա պայքարը կշարունակի Ամիրխան Ումաևը։

Մյուս մարզիչներին դուր չեկավ Լորակի որոշումը։ Նրանք ասացին, որ նախագծում Անիին կթողնեին։

«Ձայնը» նախագծի հաղորդավար Դմիտրի Նագիևն էլ Արփիին սիրո խոստովանություն արեց․ «Դու ինձ դուր եկար», - ասաց նա աղջկան։

311
Ըստ թեմայի
Սոնա Դունոյանին ստիպել են հայերեն երգել «Ձայնը» նախագծում. տեսանյութ
Հուզիչ կատարում. Նարեկն ու Լևանը «Ձայնը» նախագծում երգեցին «Սիրեցի, յարս տարան» երգը
Հարությունովը «Ձայնը» շոուի ժյուրիին գերեց Scorpions-ի հիթով․ տեսանյութ

sys_stories