Հարությունովը «Ձայնը» շոուի ժյուրիին գերեց Scorpions-ի հիթով․ տեսանյութ

463
Հայտնի բանաստեղծ ու կոմպոզիտոր Նիկոլայ Հարությունովի որդին հիացրեց «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին։ Տեսանյութում դիտեք՝ ինչպես են հայրն ու որդին ելույթ ունենում ռուսական բեմում։ Սերգեյը հանդիսատեսին ապշեցրեց լեգենդար Scorpions–ի Send Me An Angel երգով։

Հանդիսատեսի ու ժյուրիի անդամների հավանությանն արժանացած ելույթից հետո հաղորդավար Դմիտրի Նագիևը խնդրեց բեմ դուրս գալ Հարությունովի երկրպագուին՝ նրա հորը, և հետո հայրն ու որդին ցնցեցին «Ձայնի» հանդիսատեսին։

«Հիմա մարդ չգիտի՝ ուր նայի։ Տաղանդներ», - ասաց Անի Լորակը նրանց ելույթից հետո։

Արդյունքում երկար համոզելուց հետո Սերգեյն ընտրեց Բաստային։ Մինչ երգիչը գրկախառնվում էր նոր մարզչի հետ, ավագ Հարությունովն ասաց․ «Իսկ ես կուզենայի Անի Լորակի մոտ գնալ»` հավանաբար նրան գրկելու համար։

«Հորդ նման կդառնաս․․․ Այնպիսի տվյալներ ունես, որ եթե հիմար չլինես, հեռուն կգնաս»,- ելույթից հետո ասաց Դմիտրի Նագիևը։

Սերգեյի հայրը՝ Նիկոլայը, ԽՍՀՄ-ի առաջին բլյուզային երաժիշտներից է։ Նա տարբեր խմբերի վոկալիստ է եղել՝ «Նիկոլայ Հարությունով & Funky Soul», «The Booze Band», «Նիկոլայ Հարությունով & The Blues Barbarians», «Հարությունով & Quorum»։

Նիկոլայը նաև տպավորիչ ելույթ է ունեցել «Ձայնը, 60+» շոուի ժամանակ, բոլոր չորս մարզիչներն էլ ընտրել էին նրան։

463
Ըստ թեմայի
Վիկտորյա Անտոնյանն «այրեց անձրևը» «Ձայնը» նախագծում, բայց զիջեց «Մենամարտում». տեսանյութ
«Դու ադամանդ ես». Սրբուհի Սարգսյանի հաղթարշավը «Ուկրաինայի ձայնը» նախագծում

sys_stories