Ինչպես է «աշխարհի լավագույն հայրը» որդուն սովորեցնում գոլ «չուտել». տեսանյութ

78
Հնարամիտ հոր ու ֆուտբոլիստ որդու մասնակցությամբ տեսանյութը գուցե սկզբում զվարճալի թվա, բայց երկրորդ անգամ դիտելու դեպքում անհնար է չխղճալ տղային։

Բրիտանական Ուելսում նկարահանված տեսանյութը մեծ արագությամբ տարածվում է համացանցում։

Սև հագուստով տղամարդը՝ երիտասարդ դարպասապահի հայրը, ուշադիր հետևում է ֆուտբոլային խաղին ու ամենայն հավանականությամբ խորհուրդներ տալիս որդուն։

Ի տարբերություն հոր՝ տղան ֆուտբոլ խաղալու մեծ ցանկություն չունի ու երևի հենց այդ պատճառով էլ չի նկատում՝ ինչպես է հարձակվողն առաջ գալիս ու թիրախավորում դարպասը։ «Աշխարհի լավագույն հայրը» (հենց այսպես են համացանցում անվանել տեսանյութի հերոսին) հասցնում է վճռական պահին հրել որդուն ու գցել խոտի վրա անխուսափելի հարվածը կանխելու համար։

78

sys_stories