Չվախենաս, ես հետդ եմ. ինչպես է կապիկը շանն անցկացնում գետակի մյուս ափը. տեսանյութ

140
Համացանցում տարածված այս տեսանյութը դիտելու ընթացքում դժվար է զսպել ժպիտն ու հուզմունքը։
140

«Պիտի ապրենք...». Հենրիխ Մխիթարյանն արցախցի երեխաների ձայնը փոխանցել է աշխարհին. տեսանյութ

568
(Թարմացված է 18:36 24.10.2020)
Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեխաները կատարում են «Պիտի ապրենք» երգը։ Տեսահոլովակում երևում են Արցախում հրետակոծությունների ավերածությունների կադրերը, որոնց մի մասը նկարահանել են Sputnik Արմենիայի օպերատորները։

Հայաստանի հավաքականի ավագ և ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում արցախից ժամանած երեխաների կատարմամբ հնչում է «Պիտի ապրենք...» երգը:

Նշենք, որ երգի կոմպոզիտորը Էդգար Գյանջումյանն է, խոսքերի հեղինակը` Աիդա Գյանջումյանը, իսկ ռեժիսորը՝ Արսեն Առաքելյանը:

«Մենք պիտի ապրենք։ Սա Արցախի երեխաների խաղաղության կոչն է միջազգային հանրությանը»,-տեսահոլովակին կից գրել է հայտնի ֆուտբոլիստը։

Նշենք, որ տեսահոլովակում երեխաների երգչախումբը երգը կատարում է հայերեն և անգլերեն լեզուներով: Դրա հետ մեկտեղ տեսահոլովակում պատկերված են Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և գյուղերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ-ի եւ Հայաստանի դեմ ագրեսիայի օրերին ավերածությունների կադրերը:

Տեսահոլովակում օգտագործվել են նաև Sputnik Արմենիայի նկարահանած կադրերը։

568
թեգերը:
երգ, երեխա, Արցախ, Հենրիխ Մխիթարյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
«Այստեղ կոֆեն քաղցր է, չուզես էլ` պետք է խմես». կյանքը Ստեփանակերտի ապաստարանում
Անգամ շամպայն ունեն հաղթանակը նշելու համար. կյանքն ապաստարանում. տեսանյութ
«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

Կյանքս կյանքիդ գնով. Քրիստինե Պեպելյանի հուզիչ երգը ընկած տղաների հիշատակին

2464
(Թարմացված է 10:13 17.10.2020)
Այս հաղթանակը չափազանց թանկ է լինելու մեզ համար. ապրելու ենք հարյուրավոր հերոս տղաների կյանքի գնով։

Բոլորս հոգով ու մտքով հիմա Արցախում ենք։ Ամեն օր ազգովի ուրախանում, հպարտանում ենք հայկական զինուժի հաջողություններով, հերոսական պայքարով, հաղթական լուրերով։ Բայց և ամեն օր սգում, մեզնից մի մասնիկ ենք կորցնում, երբ հրապարակվում են Արցախում ընկած տղաների անուններ...

Այս պատերազմում իսկապես ծանր գին ենք վճարում։ Հաղթանակը չափազանց թանկ է նստելու մեզ վրա, որովհետև ապրելու ենք բազմաթիվ հերոս տղաների կյանքի գնով։

«Կյանքդ կյանքիս համար, կյանքս կյանքիդ գնով». երգչուհի Քրիստինե Պեպելյանը հուզիչ երգ է ձայնագրել անմահացած հերոսների հիշատակին։

«Գարունդ մնաց կիսատ, երկինքն էր ավա՜ղ կանչում, անունդ հավերժ գրվեց հերոս տղերքի գրքում...»։

Անկեղծ, զգացական տողերով երգն ավելի հուզիչ է դառնում, քանի որ ուղեկցվում է հանուն հայրենիքի, հանուն բոլորիս գոյության նահատակված հերոսների լուսանկարներով։

Մարտական ենք տրամադրված, մանավանդ հակառակորդի մեծ կորուստներից հետո. տեսանյութ առաջնագծից

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

2464
թեգերը:
Պատերազմ, Արցախ, երգ, Քրիստինե Պեպելյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Արցախը սպասում էր նրա ստեղծարար ջանքերին. «Արցախի հերոս»` հետմահու
Հերոսաբար զոհված գնդապետին հետմահու կշնորհվի Ազգային հերոսի կոչում
Նորօրյա հերոսներ. հայ քաջերն ավելի քան 2 տասնակ թշնամական զինտեխնիկա են ոչնչացրել
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

0
(Թարմացված է 16:43 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։ Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Նախարարության նախնական տեղեկություններով՝ թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։

Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

0
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ