ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի ռազմակայանում զվարճալի կռիվ է տեղի ունեցել։ Սագը հարձակվել է զինվորականների վրա։ Զինվորականները, ամենայն հավանականությամբ, թռչունների հետ կռվելու փորձ չունեն, այդ պատճառով էլ անհավասար մարտում հաղթում է թռչունը։
Հայազգի տաղանդավոր երգիչ, 16–ամյա Գարիկ Զաբելյանը փայլուն ելույթ է ունեցել ռուսական հայտնի «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ։
Նա կատարել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի «Run to you» երգը։ Նրա ելույթն անչափ հավանել են ժյուրիի բոլոր անդամները։Գարիկը նախատեսված 100-ից հավաքել է 100 միավոր` գրանցելով ամենաբարձր արդյունքը։
«Նա հայերեն է երգում». Ֆրանսիայում 12 տարեկան Սամվելը հուզել է «Ձայնը» նախագծի ժյուրիին
Նրա ելույթով հիացել են ռուսական էստրադայի ճանաչված աստղեր, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Նիկոլայ Բասկովը և այլք։
Սերգեյ Լազարևը Facebook-ի իր էջում նաև հրապարակել է Գարիկի ելույթն ու հայտնել իր հիացմունքը։
«16-ամյա Գարիկ Զաբելյանն իր ցնցող ձայնով իրենց տեղից բարձրացրեց ժյուրիի 100 անդամներին։ Նա փայլեց Ուիթնի Հյուսթոնի երգի անհավանական կատարմամբ»,–գրել է երգիչը։
Նրա խոսքով`շոուի այս եթերաշրջանն աներևակայելի տաղանդավոր մասնակիցներ ունի։ Լազարևը շեշտել է, որ ամենապայծառ, տաղանդավոր մասնակիցների ելույթները տեղ կգտնեն իր էջում։
Հավելենք, որ տեսանյութը մի քանի ժամում հավանել են ավելի քան 29000 օգտատերեր։ Իսկ շոուի Youtube–ի ալիքում տեսանյութը դիտվել է ավելի քան 34.000 անգամ։
Ռուդոլֆ Աֆիցերյանը հաղթել է Ուկրաինայի «Ձայնը» նախագծի «Կույր լսումներ» փուլում. տեսանյութ
Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։ Տեղեկությունը` հոլովակին կից Facebook–ի իր էջում հրապարակել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Ամուսնացող անձանց ցանկությամբ, այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում»,–տեղեկացրել է նախարարը:
Տեղեկացվում է, որ հանդիսավոր ամուսնության գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:
Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:
Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ ( Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։
