Չինաստանում 12–ամյա տղան առևանգել է ավտոբուսը և 40 րոպե շրջել քաղաքում

13
(Թարմացված է 14:05 04.07.2017)
Դպրոցականն ավելի վաղ ոստիկանությունում է հայտնվել բջջային հեռախոսների և դրամապանակների գողության համար։

Հուլիսի 3-ին Չինաստանի Գուանչժոու քաղաքի անցորդները նկատել են, որ ավտոբուսի ղեկի դիմաց դպրոցական է նստած, նրանք անմիջապես զանգել են ոստիկանություն։

Ավտոբուսը հաջողվել է կանգնեցնել միայն 40 րոպե անց։ Այդ ընթացքում տղան առանց վթարների վարել է ավտոբուսը։

Առայժմ պարզ չէ, թե ինչպես է դպրոցականը կարողացել առևանգել ավտոբուսը, հայտնի է միայն, որ դռան ապակյա հատվածը կոտրված է եղել։

Տրասնպորտային ընկերությունը, որին պատկանում է ավտոբուսը, հայտնել է, որ առևանգողին հաջողվել է գտնել GPS սարքի միջոցով։

Երբ ոստիկանները հարցեր են տվել առևանգման մասին, տղան փակել է դեմքը` հրաժարվելով պատասխանել հարցերին։

ԶԼՄ-ները գրում են, որ նրա նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել տարիքի պատճառով։

13

sys_stories