(4:42 / 35.64Mb / просмотров видео: 160)

«Համով Հայաստանը» պատրաստում է Բարեկենդանի ավանդական ճաշատեսակը՝ «Քալագոշ»

684
(Թարմացված է 15:08 26.02.2017)
Այսօր հայերը նշում են ամենատարածված ժողովրդական տոներից մեկը՝ «Բուն Բարեկենդանը»: Տոնի առթիվ օրվա ընթացքում քաղաքում տեղի կունենան տարբեր միջոցառումներ:

Sputnik Արմենիայի թղթակիցները ավանդական հայկական բաղադրատոմսերի որոնումներում հյուրընկալվել էին Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդական միության ներկայացուցիչներին: «Համով Հայաստան» խորագրի շրջանակում Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդական միության նախագահ Տաթև Զախարյանը և ԱՀԹ երիտասարդական հոգևոր խորհրդի անդամ Մարիամ Պողոսյանը պատրաստել են ավանդական հայկական ճաշատեսակ՝ «Քալագոշ», որը հնուց ուտում են Բարեկենդանի տոնի ժամանակ:

«Քալագոշի» բաղադրատոմսը պարզ է, կազմված է մածունից, ոսպից, սոխից, կանաչուց: Դիտեք մեր տեսանյութն այն մասին, թե ինչպես է ընդունված պատրաստել այդ կերակուրը:

684
թեմա:
Հայկական խոհանոցի բաղադրատոմսեր (64)

sys_stories