(0:56 / 6.29Mb / просмотров видео: 486)

Չինաստանում ջրհեղեղի պատճառով 12 մարդ է մահացել, բնակիչներին տարհանում են. տեսանյութ

78
(Թարմացված է 12:17 21.07.2021)
Օդերևութաբանները տեղումների քանակի պատմական ռեկորդ են գրանցել չինական քաղաքում։

Չինաստանի Հենան նահանգի Չժենչժոու քաղաքի իշխանությունը 200 հազար մարդու է տարհանել ջրհեղեղի պատճառով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին։

Ջրհեղեղի հետևանքով 36 հազար մարդ է տուժել։ Ավելի քան 20 հազար հոգի է ներգրավվել որոնողափրկարարական աշխատանքների, բնակչությանը օգնություն ցուցաբերելու, տարհանում կազմակերպելու մեջ:

Վերջին մեկ օրվա ընթացքում կենտրոնական Չինաստանում հորդառատ անձրևներ գրանցվել, որոնք ջրհեղեղներ են առաջացրել: Չժենչժոու քաղաքն ամենաշատն է տուժել. մահացածների թիվը հասել է 12-ի։

Քաղաքի որոշ շրջաններ զրկվել են էլեկտրաէներգիայից ու ջրից։

Օդերևութաբանները նշված քաղաքում տեղումների քանակի պատմական ռեկորդ են գրանցել։

Ջրհեղեղի հետևանքով Գերմանիայի էրֆթշտադտ քաղաքում տներ են ավերվել. տեսանյութ

78
թեգերը:
տեսանյութ, ջրհեղեղ, Չինաստան
(1:05 / 6.13Mb / просмотров видео: 1022)

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

105
(Թարմացված է 00:20 24.07.2021)
Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են եղել հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Տոկիոյի Ազգային մարզադաշտում հուլիսի 23–ին վառվեց 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը։

Կրակը վառեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցում էին 205 երկրների մարզիկներ, ինչպես նաև փախստականների օլիմպիական թիմը:

Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն էին հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նշենք, որ օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվող 2021 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո են ժամանել մոտ 200 երկրների 11 հազար մարզիկներ: Նրանք պայքարելու են մեդալների 339 հավաքածուների համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը վառելու ժամանակ դրոններով կազմած տեսարանը։ 

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

105
թեգերը:
Տոկիո, տեսանյութ, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր
Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով
Առանց աղմուկի ու հանդիսատեսի. մեկնարկում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը
(37:11 / 250.68Mb / просмотров видео: 30)

Հայաստանը թրաֆիքինգի դեմ մղվող պայքարում զգալիորեն բարելավել է իր դիրքերը 

174
(Թարմացված է 14:28 23.07.2021)
Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը թրաֆիկինգի դեմ պայքարում և այժմ գտնվում է երկրորդ վերահսկելի խմբում։

2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ–ում արձանագրվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման 7 դեպք, որոնցից չորսը սեռական շահագործման, մյուս երեքն աշխատանքային շահագործման դեպքեր են։

2020 թվականին նույն հատկանիշներով հարուցվել է 11 քրեական գործ, որոնցից հինգի վարույթը կարճվել է, իսկ մնացած վեց գործերը ներքին աշխատանքային շահագործման դեպքեր էին։ Կայացվել է նաև այդ հանցատեսակին վերաբերող մեկ դատավճիռ, և անձը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման սեռական բնույթի շհագործման համար։

«ԱՄՆ–ի պետդեպի այս տարվա զեկույցի համաձայն` Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը թրաֆիքինգի դեմ պայքարում և այժմ գտնվում է երկրորդ վերահսկելի խմբում, ունենք առաջընթաց։ Մինչ այդ, Հայաստանը հինգ տարի անընդմեջ գտնվել է առաջին խմբում, ինչը հետխորհրդային երկրներից հաջողվել է միայն Հայաստանին։ Փոքրիկ նահանջից հետո կրկին արձանագրվել է առաջընթաց»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության ՔԳՎ մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Հաբեթ Մկրտչյանը։

Մասիսի քաղաքապետի եղբորը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանք է առաջադրվել

Ըստ նրա`թրաֆիքինգի դեպքերը տարբերվում են բարդության աստիճանով, հետևաբար դրանց բացահայտման համար ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանքները շատ կարևոր են։ Այստեղ էական են հատկապես տուժողների ցուցմունքները, մինչդեռ վկայությունների կամ դիրքորոշումների փոփոխությունները կարող են հարուցել լուրջ խոչընդոտներ։ Տվյալ պարագայում թրաֆիքինգի գործերի հետ առնչվելիս ոստիկանության հիմնական նպատակը տուժածներին կամ զոհերին պաշտպանելն է։

ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական Տիգրան Պողոսյանն իր հերթին նշեց, որ թրաֆիքինգն առհասարակ պետք է դիտարկել ոչ ստատիկ վիճակում, քանի որ հանցատեսակը զարգանում է, տրանսֆորմացվում են կատարման եղանակները, ուստի դրա դեմ մղվող պայքարն էլ պետք է համահունչ լինի առկա մարտահրավերներին, որոնք ի հայտ են գալիս կոնկրետ ժամանակահատվածում։

«Հատկապես մտահոգիչ է, որ թրաֆիկքինգի են եթարկվում փաստացի առանց խնամքի մնացած անչափահասները, երբ ծնողները պատշաճ կերպով չեն իրականացնում դաստիարակությունը, և հաճախ երեխաները գիշերային ժամերին հայտնվում են դրսում և կատարում տարատեսակ աշխատանքներ` դուրս մնալով իրենց բնականոն կենսակերպից ու կրթական համակարգից, զրկվելով այն բարիքներից, որոնք նախատեսված են երեխաների համար։ Շատ կարևոր է, որ համաքաղաքացիները լինեն աչալուրջ և նման դեպքերի ականատես լինելիս անմիջապես արձագանքեն»,– նշեց Տիգրան Պողոսյանը։

Նա գոհունակությամբ նշեց այն հանգամանքը, որ արդեն իսկ կայացվել է այդ հանցատեսակին վերաբերող մեկ դատավճիռ, ինչը վկայում է դատավարական առաջընթացի մասին, քանզի նախկինում գործերը կամ կասեցվում էին, կամ կարճվում և չէին հասնում տրամաբանական ավարտին։

Իրավապահները նշեցին, որ պոտենցիալ թիրախային խմբերն ու ռիսկային վայրերը, որնք կարող են առնչվել թրաֆիքինգի հետ, գտնվում են ուժային կառույցների հետևողական ու շարունակական վերահսկողության ներքո, իսկ գործերի քննության փուլում ոստիկանության ու դատախազության միջև կա սերտ համագործակցություն։

174
թեգերը:
Հայաստան, Թրաֆիքինգ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Վարդենիսի հոգեբուժարանի աշխատակիցը 16 տարի շարունակ շահագործել է հիվանդներից մեկին
Երևանցի ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել մուրացկաններին, ծեծել ու սպառնացել
Բռնության են դիմել, սնունդի մնացորդը տվել. ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել անչափահասի
Ամպամած եղանակ

Հայաստանի որոշ հատվածներում կարկուտ կտեղա. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 18:07 23.07.2021)
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, բայց +38-ից չի անցնի։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը այսօրվանից աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանը` +38, կգրանցվի Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Այսօր Երևանում տեղումներ չեն սպասվում։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35–ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +20-ից +22։

Ինչո՞ւ է հեղուկ գազը թանկացել Հայաստանում. պարզաբանում է հանձնաժողովը

0
թեգերը:
Անձրև, Կարկուտ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Վրացական կողմը ցույց է տվել` ինչ փուլում է Լարսի ճանապարհի շինարարությունը. լուսանկարներ
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
Նոր ռեկորդ Հայաստանի աշխատատեղերի շուկայում. գրանցված աշխատողների թիվը շարունակում է աճել