(1:45 / 13.01Mb / просмотров видео: 55)

Խաղաղապահներն Արցախի գյուղատնտեսական դաշտերը մաքրել են «Ուրագաններից». տեսանյութ

69
(Թարմացված է 16:12 21.07.2021)
Հայտնաբերված զինամթերքն ու պայթուցիկ առարկաները դուրս են բերվում հատուկ սարքավորված տարածք ու ոչնչացվում։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսական դաշտերը մաքրել են «Ուրագաններից»։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ռուս խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ինժեներասակրավորական ստորաբաժանման մասնագետները գնացել են Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջան ու սահմանազատման գծի մոտ չպայթած զինամթերքի որոնման ու մաքրման խնդիրներ են իրականացրել», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ աշխատանքների ընթացքում ավելի քան 5 հա տարածք ունեցող գյուղատնտեսական դաշտերում հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 30 տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում՝ հրետանային ականներ և արկեր, հակատանկային նռնակներ, նռնականետներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ռազմամթերք:

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ինժեներական հետախուզության ու պաշտպանության նորագույն միջոցներ են կիրառվել։

Հայտնաբերված զինամթերքներն ու պայթուցիկ առարկաները դուրս են բերվել հատուկ սարքավորված վայր, որպեսզի հետագայում ոչնչացվեն։

Այդ տարածքում աշխատանքներ կտարվեն շաբաթվա ընթացքում։

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը մարտական պատրաստության պարապմունքներ է անցկացրել

«Այս և հարակից բնակավայրերում իրականացված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հրետանային արկերի չպայթած զինամթերք, «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ռազմամթերք և կասետային զինամթերքի մասեր։ Չնայած շոգ կլիմայական պայմաններին` ՕՎՐ-2-0,2 ականազերծման համազորային համազգեստով աշխատելը հարմար է, քանի որ այն հագեցած է օդափոխության համակարգով, որը մշտական ջերմաստիճան է պահպանում», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Եվգենի Խոլոդը:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2195,5 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1 897 շինություն (այդ թվում՝ 31 սոցիալական նշանակության օբյեկտ), հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթուցիկ առարկա:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

69
թեգերը:
զինամթերք, խաղաղապահ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում (169)
(0:48 / 6.54Mb / просмотров видео: 1550)

Ստավրոպոլում սպանվել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալը. տեսանյութ

327
(Թարմացված է 16:40 24.07.2021)
Տեսանյութում երևում է, որ տղամարդը մոտեցել է ոստիկանական ավտոմեքենային ու դիմահար կրակ բացել ոստիկանության պաշտոնյայի վրա։

ՌԴ Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը գնդակահարել է ոստիկանության բաժանմունքի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Տեղեկությունը հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

ՌԻԱ Նովոստին նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ տղամարդը մոտեցել է ոստիկանական ավտոմեքենային ու դիմահար կրակ բացել ոստիկանության պաշտոնյայի վրա։ Նախնական տեղեկություններով` Աբովյանն առնվազն 9 վնասվածք է ստացել և մահացել հիվանդանոցում։

Սպանության կասկածանքով հետախուզում է հայտարարվել 1977 թ. ծնված Զաուրբեկ Կ.-ի նկատմամբ: Ենթադրվում է, որ նա հանցագործության վայրից փախել է «ՎԱԶ 2109» ավտոմեքենայով։

Լքված ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է Անդրոպովի շրջանի «Կովկաս» ավտոճանապարհին։

Բացահայտվել է անցած տարի կատարված ահասարսուռ սպանությունը. մանրամասներ

Իրավապահների կարծիքով՝ տղամարդը կարող է զինված լինել։ Նրան հայտնաբերելու համար ոտքի են հանվել բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ հատուկ ջոկատը (ОМОН)։

Մոսկվայում թայբոքսինգի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության գործով վճիռ է կայացվել

327
(2:36 / 20.66Mb / просмотров видео: 92)

«Երկրորդ ցատկով բերեցի, սաղ դզեցի». Արթուր Դավթյանը` իր օլիմպիական ելույթի մասին

270
(Թարմացված է 14:55 24.07.2021)
Մարզիկն ափսոսանք հայտնեց, որ նժույգթափեր վարժությունում անհաջող է հանդես եկել, բայց նաև նշեց`եթե լավ ելույթ ունենա, կարող է առաջին տեղը գրավել։

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի մասնակից, մարմնամարզիկ Արթուր Դավթյանն այսօր Տոկիոյում հայաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում մեկնաբանել է իր ելույթը` սպորտային մարմնամարզության մրցաշարի նժույգթափեր վարժության որակավորման փուլում։

«Առաջին ցատկը մի փոքր մեծ քայլ արեցի, բայց երկրորդ ցատկով շատ լավ ելույթ ունեցա, բերեցի, սաղ դզեցի»,– ասաց նա։

Մարզիկն ափսոսանք հայտնեց, որ նժույգթափեր վարժությունում անհաջող է հանդես եկել, բայց խոստովանեց, որ ինքն անձամբ ավելի շատ հենացատկի վրա է կենտրոնացած եղել, քանի որ հենց այդ մարզաձևում հույս ունի եզրափակիչ դուրս գալ։

«Մրցումները դեռ շարունակվում են, որքան ես գիտեմ` եզրափակիչն օգոստոսի 3-ին է լինելու։ Տա Աստված` նույն ձևով կարողանամ կատարել, շատ լավ կլինի»,– ասաց նա։

Հարցին, թե հատկապես ինչը պիտի շտկի իր ելույթում ավելի լավ արդյունքի հասնելու համար, Դավթյանը պատասխանեց. «Հատկապես առաջին ցատկը պիտի կարողանամ ավելի լավ կատարել։ Առաջին քայլը ինչքան փոքր կարողանամ անել, այնքան բարձր գնահատական կստանամ։ Այնպես, ինչպես այս անգամ երկրորդ ցատկն արեցի ու լավագույն արդյունք գրանցեցի, եթե կարողանամ առաջինն էլ այդպես կատարել, երկրորդն էլ, շատ բարձր գնահատական ստանամ, միգուցե առաջին տեղ էլ կարողանամ գրավել»,– ասաց նա։

Խոսելով օլիմպիական խաղերի կազմակերպման մակարդակից` հայ մարզիկը դժգոհություն հայտնեց միայն ավտոբուսների ժամային «անհասկանալի» գրաֆիկից, որի պատճառով իրենք այսօր չեն կարողացել իրենց հարմար ժամին մեկնող ու ժամանող ավտոբուս գտնել ու ստիպված են եղել մարզասրահ հասնել այլ ավտոմեքենայով։

Արթուր Դավթյանը նշեց, որ ավտոբուսներից դժգոհ է ոչ միայն Հայաստանի թիմը, այլև բոլորը։

Հիշեցնենք` հայ մարմնամարզիկն այսօր փայլուն հանդես եկավ հենացատկի որակավորման փուլում՝ երկու ցատկի հանրագումարով արժանանալով 14,866 գնահատականի: Իսկ նժույգթափեր վարժության որակավորման փուլում նա 14.566 գնահատական ստացավ։ Այս արդյունքն ամենայն հավանականությամբ բավարար չի լինի եզրափակիչ դուրս գալու համար: Նա 9-րդ տեղում է, իսկ եզրափակիչի ուղեգիր են նվաճում 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները:

Հայաստանն օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը:

Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: 

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

270
թեգերը:
Օլիմպիական խաղեր, Արթուր Դավթյան, Հայաստան
Ոստիկանության մեքենա

Երևանում փողոցն անցնելիս մոտ 30 տարեկան տղամարդ է հոսանքահարվել ու մահացել

8
(Թարմացված է 10:22 25.07.2021)
Քաղաքացին հոսանքահարվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:15-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Մայրաքաղաքային 19 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Տեղեկությունը հայտնում է shamsyan.com-ը։

Պարզվել է, որ նշված հասցեի մոտ, ճանապարհի չթույլատրվող հատվածով անցնելիս, ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից քաղաքացին հոսնաքահարվել և տեղում մահացել է:

Ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածը կլինի մոտ 30 տարեկան:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

 

8