(1:15 / 8.40Mb / просмотров видео: 857)

Պուտինը ծանոթացել է Checkmate ռուսական նոր կործանիչի հնարավորություններին. տեսանյութ

164
(Թարմացված է 17:52 20.07.2021)
Մեկ շարժիչով աշխատող Checkmate ռուսական նոր կործանիչների առաջին մատակարարումները նախատեսվում է սկսել 5.5 տարի հետո։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում անցկացվող ՄԱԿՍ-2021 միջազգային ավիացիոն և տիեզերական սրահի բացման ժամանակ ծանոթացել է մեկ շարժիչով աշխատող Checkmate ռուսական նոր կործանիչի հնարավորություններին։ Կործանիչի առաջին մատակարարումները նախատեսվում է սկսել 5.5 տարի անց, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սուխոյ» ԹՄԻ–ն Ռուսաստանում հինգերորդ սերնդի առաջին թեթև բազմանպատակային կործանիչ է։ Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնել էր Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, տվյալ ինքնաթիռը հեռանկարային բնութագրեր ունի, այդ թվում բարձր թռիչքային որակներ, լայն հարվածային և հետախուզական հնարավորություններ, ռադիոէլեկտրոնային սարքավորումների նորագույն համալիրներ, ցածր ռադիոլոկացիոն նկատելիություն։

Ցուցահանդեսի ժամանակ պետության ղեկավարին ներկայացվեց նաև «Ансат-М» ուղղաթիռը, որը «Ансат» սերիական թեթև ուղղաթիռի արդիականացված տարբերակն է, նոր Ка-62 միջին բազմանպատակային ուղղաթիռը, ծանր դասի Ка-32А11М արդիականացված ուղղաթիռը, VRT300 անօդաչու ուղղաթիռը և Ми-171А3 առաջին մասնագիտացված ռուսական ուղղաթիռը, որը նախատեսված է ծովային հարթակների վրա թռչելու համար։

Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

Այս տարի ՄԱԿՍ-2021 միջազգային ավիացիոն և տիեզերական սրահի ցուցադրությունն անցկացվում է 15-րդ անգամ, այն կտևի հուլիսի 20-25-ը։

164
թեգերը:
կործանիչ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ռուսական Սու-57-ը կարո՞ղ է ամերիկյան ինքնաթիռներին դուրս մղել զենքի շուկայից
Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում․ տեսանյութ
Ինչո՞ւ են ՌԴ գերձայնային հրթիռները «խանգարում» ամերիկյան F-35-ի և F-22-ի շահագործմանը

Բաթումի փողոցները հեղեղված են անձրևաջրերով. տեսանյութ

158
(Թարմացված է 16:19 27.07.2021)
Տարերքի դեմ պայքարում են Աջարիայում, Սվանեթիայում և Սամեգրելոյում: Արևմտյան Վրաստանի մի քանի գյուղեր արտաքին աշխարհի հետ կապ չունեն։

Հորդառատ անձրևը հեղեղել է մի շարք փողոցներ վրացական Բաթում կուրորտային քաղաքում։ Որոշ փողոցներում դժվարությամբ են տեղաշարժվում նույնիսկ տրանսպորտային միջոցները։

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ջրհեղեղի հետևանքները։

Փրկարարներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Բաթումում հեղեղվել են շենքերի առաջին հարկերը, քաղաքի բնակիչները չեն կարողանում դուրս գալ տներից: «Բաթումի Ցկալի» («Բաթումի Ջուր») ՍՊԸ-ում հայտարարում են, որ հատուկ խմբեր են ուղարկվել այն փողոցներ,  որոնք հորդառատ անձրևների ժամանակ հաճախ են ջրածածկ լինում։

Բնակիչները մեղադրում են քաղաքի իշխանություններին ոչ որակյալ ենթակառուցվածքների համար։ Նրանք նշում են, որ նման իրավիճակ է ստեղծվում յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո։ Ներկայումս աշխատանքներ են տարվում խողովակների մաքրման ուղղությամբ։

158
թեգերը:
ջրհեղեղ, Բաթում, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Չինաստանի Հենան նահանգում ջրհեղեղից հետո. լուսանկարներ
Թուրքիայում հորդառատ անձրևները վերածվել են ջրհեղեղի. տեսանյութ
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել. տարերքը տներ է քանդել

Պայթյուն Գերմանիայի քիմգործարանում. մեկ մարդ մահացել է, հինգին դեռ չեն գտել. տեսանյութ

45
(Թարմացված է 15:58 27.07.2021)
Քիմիական գործարանում գրանցված պայթյունից հետո իշխանությունը մարդկանց հորդորում է փողոց դուրս չգալ։

Գերմանական Լևերկուզեն քաղաքի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Welt հեռուստաալիքին:

ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ մի քանի տուժած կա, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հինգ աշխատակիցների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ, նրանք անհետ կորած են համարվում:

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ըստ նախնական տեղեկությունների` թափոնների վերամշակման և պահպանման կենտրոնում ցիստեռն է պայթել։

Խորտակված մեքենաներ, ջրասույզ եղած տներ և փողոցներ. Չինաստանի ջրհեղեղը` լուսանկարներով

Քաղաքը պատվել է թանձր ծխով: Իշխանությունը մարդկանց խնդրում է չլքել բնակարանները, փակ պահել դռներն ու պատուհանները։ Քաղաքային ճանապարհները մասամբ արգելափակվել են։

Թուրքիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

45
թեգերը:
գործարան, տեսանյութ, պայթյուն, Գերմանիա
Ըստ թեմայի
Նորվեգիայում երկնաքար է ընկել․ մասնագետները փնտրում են բեկորները
Աֆղանստանում ռեկորդային թվով զոհեր են գրանցվել խաղաղ բնակիչների շրջանում. ՄԱԿ
Մինսկից Անթալիա մեկնած ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել «Դոմոդեդովոյում»
Армяно-российский центр гуманитарного реагирования

Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են

0
(Թարմացված է 19:00 27.07.2021)
Կվադրացիկլը բախվել է վագոն-տնակի պատին, երիտասարդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հերթական արտակարգ դեպքն է գրանցվել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com -ի տեղեկություններով՝ հուլիսի 26-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ծողագյուղ գյուղի 27-ամյա բնակիչ Արտյոմ Մելոյանը «Ռակետա» կոչվող հանգստյան գոտում իր վարած կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին:

Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Վթարի հետևանքով Մելոյանն ու նրա ուղևորուհին՝ Երևանի 17-ամյա բնակիչ Միլենա Բաբասիևան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Տեղում քննություն է իրականացվում վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

0
թեգերը:
Հայաստան, Վիրավոր, վթար, Սևան