Երևանում շարունակվում է ինքնակամ կառույցների ապամոնտաժումը. տեսանյութ

140
(Թարմացված է 13:15 19.07.2021)
Այս անգամ քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել Մալաթիա-Սեբաստիա համայնքի ապօրինի կառույցները։

Հուլիսի 19-ին ինքնակամ կառույցների ապամոնտաժումը շարունակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ավելի վաղ ապամոնտաժվել էին ինքնակամ կառույցներ Դալմայի այգիներում։

Հիշեցնենք` Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։

Ապօրինի շինությունների հարցն առկա է նաև Երևանի մյուս վարչական շրջաններում։

140
թեգերը:
Երևան, ապօրինի շինություն
Ըստ թեմայի
Երևանյան կրիմինալը. ապամոնտաժվել են ապօրինի կրպակներ, Աջափնյակի ղեկավարը հրաժարական է տվել
Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել. տեսանյութ
Նոր Նորք վարչական շրջանում ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել. տեսանյութ

Ծեծկռտուք և կրակոցներ Նանսենի փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին

18
(Թարմացված է 18:41 03.08.2021)
Միջադեպի մասնակիցներից մեկը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել է հիվանդանոց։

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին ու կրակոցներ արձակած անձանց։

Նշվում է, որ հուլիսի 31-ի առավոտյան Նոր Նորքի համայնքային ոստիկանները տեղեկություն են ստացան, որ Նանսենի փողոցում կրակոցներ են հնչել։ Այդ ընթացքում բաժնում ահազանգ է հնչել, որ Նանսենի փողոցում ծեծկռտուք է, կրակոցներ են լսվում։ Ոստիկանները տեղում հայտնաբերել են միջադեպի մասնակիցներից մի քանիսին։ Տղամարդիկ բերման են ենթարկվել բաժին։

Պարզվել է, որ մի խումբ անձինք Նանսենի թիվ 1 հասցեի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճել են ու փոխադարձ հարվածներ հասցրել իրար։

Այդ ընթացքում նրանցից մեկը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել։

Երևանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել. տեսանյութ

Կրակողը բերման ենթարկվածների թվում է եղել։ Երևանի Մայակ թաղամասում բնակվող 36-ամյա տղամարդու խուզարկությամբ ատրճանակը հայտնաբերվել է։

Միջադեպի մասնակիցներից մեկը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել է հիվանդանոց։

Նշանակվել են դատաձգաբանական ու դատաբժշկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ծեծկռտուք Կենտրոնի թաղապետարանում. վարչություններից մեկի պետին տեղափոխել են հիվանդանոց

18
թեգերը:
Ծեծկռտուք, Երևան, ոստիկան
Ըստ թեմայի
Կրակոցներ Երևանում. պարեկները բերման են ենթարկել «Զազոյին», «Զոզոյին» ու «Զիզիին»
Կրակոցներ Երևանում. հայտնի գործարարին պատկանող մեքենայի վրա կրակոցի հետքեր են եղել
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել են

Մարությանը շարունակում է պայքարել ապօրինի շինությունների դեմ. հերթը Քանաքեռ–Զեյթունինն է

67
(Թարմացված է 11:26 03.08.2021)
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է հերթական տեսանյութը, որում երևում է ապօրինի շինությունները քանդող բուլդոզերի աշխատանքը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով շարունակվում է ապօրինի շինությունների դեմ պայքարը։ Արդեն  ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Շենգավիթում, Էրեբունիում և Նոր Նորքում, Դավթաշենում, այժմ հերթը Քանաքեռ–Զեյթուն թաղամասինն է։

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է հերթական տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է բուլդոզերը քանդում ապօրինի կառույցները։

«Մայրաքաղաքի ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը շարունակվում է: Տեսանյութը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից է», – գրված է տեսանյութին կից։

Ապամոնտաժվել են ոչ միայն տաղավարներ և քարե կառույցներ, այլև մեքենայի կայանման համար նախատեսված ձողեր։

Դալմայի այգիներում ապօրինի շինություններ են ապամոնտաժվում

67
թեգերը:
Հայաստան, Երևան, Հայկ Մարության, տեսանյութ
Դավիթ Հարությունյան

Սարգսյանն ու Զաքարյանն արդեն պետք է կալանքից ազատված լինեին. Հարությունյանն ասել է` ինչու

0
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը Սահմանադրական դատարանում վիճարկելու մտադրությանը։ 
Հարությունյան. «Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը պետք է ազատ լինեին Աժ նիստի բացման պահին»

Ակնհայտորեն խախտվել են Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի դրույթները, խախտվել են նաև Սահմանադրության դրույթները, իսկ Սահմանադրությունը նախատեսում է, որ նման դեպքերում խնդիրը հարող է դիտարկվել որպես սահմանադրական մարմինների միջև առկա վեճ, և այդ դեպքում հնարավորություն է ընձեռվում դիմել Սահմանադրական դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Դավիթ Հարությունյանը`անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին կալանքի տակ պահելուն։

Հարցն այն է, երեկ ԱԺ 8-րդ նստաշրջանի առաջին նիստում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պահանջում էին, որ դատախազը ներկայանա ԱԺ և ազատ արձակի իրենց երկու պատգամավորներին` Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին, որոնց թեկնածություններն ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջադրել էին ԱԺ նախագահի պաշտոնում։

«Դիմելու ենք ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։ Այս հայտարարությունն արեցի, որ արձանագրվի, ու առաջիկայում մենք իրականացնելու ենք այս գործընթացը»,-ասել էր Արծվիկ Մինասյանը։

Սյունիքի համայնքապետների բողոքների քննության հարցում կիրառվում է ընտրովի արդարադատություն

Դավիթ Հարությունյանի դիտարկմամբ`նշված պատգամավորները հենց այն պահից, երբ ստանձնել են պատգամավորի լիազորությունները, պետք է անմիջապես ազատ արձակվեն, քանի որ նրանք այլևս պատգամավորի թեկնածու չեն, շարքային քաղաքացի չեն, այլ պատգամավոր, այսինքն` իրականացնում են ժողովրդի իշխանությունը, և նրանց դա թույլ չտալ կարող է միայն ժողովրդի մեկ այլ ներկայացուցիչ` Ազգային ժողովը։ 

«Կրկնում եմ` Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին պետք է անմիջապես ազատ արձակեին, նրանց տանել–բերելու խնդիր չկա։ Նիստի բացման պահին նրանց ոչ ոք չպետք է բերեր, նրանք այդ պահին պետք է ազատ լինեին և ինքնուրույն գային Ազգային ժողով»,– ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարարը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ է ակնկալում ՍԴ–ից` Դավիթ Հարությունյանն ասաց, որ այդ հարցի առթիվ մեկնաբանություն չի տա։   

Նշենք, որ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։ 

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ իրենք ԱԺ նախագահի ընտրությունը ապօրինի են համարում։

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 71 պատգամավոր: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը:

Վերաքննիչ դատարանը օգոստոսի 2-ին կքննի Գորիսի համայնքապետին կալանավորելու դեմ բողոքը

0
թեգերը:
Դավիթ Հարությունյան, ԱԺ, Պատգամավոր, Մխիթար Զաքարյան, կալանավորել
Ըստ թեմայի
Ովքեր կլինեն Ալեն Սիմոնյանի տեղակալները. խմբակցություններն առաջադրեցին իրենց թեկնածուներին
Ալեն Սիմոնյանը 2–րդ փորձից ընտրվեց Ազգային ժողովի նախագահ
Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում