Շորժա-Վարդենիս ճանապարհը հիմնանորոգվել էր 40 տարի առաջ. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

107
(Թարմացված է 17:53 18.07.2021)
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչ տեսք ունի ճանապարհը հիմա` հիմնանորոգումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Շորժա-Վարդենիս հիմնանորոգված ճանապարհին տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկույթի առաջին 6 սմ շերտը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը` ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ տեղադրելով։ «Ընթանում են կամուրջների և ջրահեռացման համակարգերի վերանորոգման աշխատանքներ»,–տեսանյութին կից գրել է նա։

Պապիկյանը հայտնել է նաև, որ այս ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 40 տարի առաջ:

Ի դեպ, տեսանյութում երևում է, թե ինչ տեսք ունի ճանապարհը հիմա` հիմնանորոգումից հետո։

Հիշեցնենք, որ դեռ 2020-ի հունիսի 6-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել` հայտնելով, որ հիմնանորոգվում է Շորժա-Վարդենիս միջպետական ճանապարհը, որի երկարությունը 20 կմ է։ Նշվում էր, որ աշխատանքները մեկնարկել են այդ ամիս, պայմանագրային արժեքը 1,8 մլրդ դրամ է։

107
թեգերը:
Սուրեն Պապիկյան, Ճանապարհ, Վարդենիս, Շորժա
Ըստ թեմայի
Եթե գումարը բավարար չլինի, կմտածենք. Պապիկյանը ծանոթացել է ճանապարհի կառուցման ընթացքին
Վրաստանը Հայաստանի համար դեպի ՌԴ միջանցք է կառուցում․ ի՞նչ կփոխի Ալգեթի-Սադախլո ճանապարհը
Հիմնանորոգվում է Տաթև–Աղվանի–Կապան ճանապարհը. Պապիկյանը հետևել է աշխատանքներին

Խաբարովսկի երկրամասում ինքնաթիռ Է կործանվել, մահացածներ կան. տեսանյութ

3
Ինքնաթիռի կործանման երեք վարկած է դիտարկվում։ Դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։

Խաբարովսկի երկրամասում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինքնաթիռն ընկել է այս գիշեր «Կալինկա» օդանավակայանի մոտ։ ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի քննչական վարչությունը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ Sierra P2002 օդանավում եղել է երկու մարդ, մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել։

«Ցավոք, կինը (օդանավի ընկնելու հետևանքով տուժած. խմբ.) մահացել է», - ՌԻԱ Նովոստիին հայտնել են առողջապահության տարածաշրջանային նախարարությունից:

Գործակալությունը տեղեկացնում է, որ կինն օդաչու էր։

Լիբանանում վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուն հայ էր. ԶԼՄ

Քրեական գործ է հարուցվել է ՌԴ ՔՕ 263–րդ հոդվածով՝ «երթևեկության անվտանգության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում», առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում: Ինքնաթիռի կործանման երեք վարկած է դիտարկվում՝ օդաչուի սխալ, օդանավի տեխնիկական անսարքություններ, եղանակային անբարենպաստ պայմաններ։ Դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։

Շվեդիայում ինքնաթիռ է կործանվել, զոհեր կան. ԶԼՄ

3
թեգերը:
տեսանյութ, ինքնաթիռ, Խաբարովսկ, Ռուսաստան
(1:05 / 6.13Mb / просмотров видео: 1033)

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

105
(Թարմացված է 00:20 24.07.2021)
Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են եղել հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Տոկիոյի Ազգային մարզադաշտում հուլիսի 23–ին վառվեց 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը։

Կրակը վառեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցում էին 205 երկրների մարզիկներ, ինչպես նաև փախստականների օլիմպիական թիմը:

Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն էին հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նշենք, որ օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվող 2021 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո են ժամանել մոտ 200 երկրների 11 հազար մարզիկներ: Նրանք պայքարելու են մեդալների 339 հավաքածուների համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը վառելու ժամանակ դրոններով կազմած տեսարանը։ 

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

105
թեգերը:
Տոկիո, տեսանյութ, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր
Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով
Առանց աղմուկի ու հանդիսատեսի. մեկնարկում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը