(0:37 / 3.83Mb / просмотров видео: 2466)

Անգելա Մերկելը խճճվել է թիկնոցի մեջ ու զավեշտալի իրավիճակում հայտնվել. տեսանյութ

165
(Թարմացված է 12:50 16.07.2021)
Զվարճալի դեպքը տեղի է ունեցել Ջոնս Հոփքինսի համալսարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` ԱՄՆ կատարած այցի ժամանակ Ջոնս Հոփքինսի համալսարանում Մերկելին պատվավոր դոկտորական աստիճան հանձնելու արարողություն է տեղի է ունեցել, որի ժամանակ կանցլերը խճճվել է թիկնոցի մեջ։

Մերկելը Թբիլիսիում ոչ միայն խմել է, այլև երգել. տեսանյութ

Կադրերում երևում է, որ Մերկելը փորձում հասկանալ, թե ինչպես ուսերին գցի անհասկանալի թիկնոցը։ Համալսարանի ներկայացուցիչը ջանք չի խնայում, որ օգնի նրան։

Դահլիճում նստածները չեն կարողանում զսպել ծիծաղը։

Անգելա Մերկելն ընկել է բեմում, բայց ոչ ոք չի օգնել նրան. տեսանյութ

Նշենք, որ սա Գերմանիայի կանցլերի 18-րդ պատվավոր դոկտորական աստիճանն է։

«Կներեք, մոռացել եմ»․ Անգելա Մերկելի տեսագրությունը «վիրուսային» է դարձել սոցցանցերում

165
թեգերը:
տեսանյութ, Անգելա Մերկել, Գերմանիա
(1:05 / 6.13Mb / просмотров видео: 899)

Դրոնների խաղը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերում. շլացնող տեսանյութ

78
(Թարմացված է 00:20 24.07.2021)
Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն են եղել հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Տոկիոյի Ազգային մարզադաշտում հուլիսի 23–ին վառվեց 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը։

Կրակը վառեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցում էին 205 երկրների մարզիկներ, ինչպես նաև փախստականների օլիմպիական թիմը:

Թիմերի շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրներն էին հանրապետության բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նշենք, որ օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն անցկացվող 2021 Օլիմպիական խաղերին մասնակցելու համար Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո են ժամանել մոտ 200 երկրների 11 հազար մարզիկներ: Նրանք պայքարելու են մեդալների 339 հավաքածուների համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Sputnik Արմենիայի տեսանյութում կարող եք տեսնել 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը վառելու ժամանակ դրոններով կազմած տեսարանը։ 

Ներքին խոհանոց. ինչո՞վ են սնվում օլիմպիական մարզիկներն ու լրագրողները Տոկիոյում

78
թեգերը:
Տոկիո, տեսանյութ, Օլիմպիական խաղեր
Ըստ թեմայի
Եռագույնն ու հայ մարզիկները օլիմպիական խաղերի բացմանը. օրվա կադր
Տոկիոյում վառվել է օլիմպիական կրակը. ամենավառ կադրերը՝ Sputnik-ի աչքերով
Առանց աղմուկի ու հանդիսատեսի. մեկնարկում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը
(37:11 / 250.68Mb / просмотров видео: 30)

Հայաստանը թրաֆիքինգի դեմ մղվող պայքարում զգալիորեն բարելավել է իր դիրքերը 

170
(Թարմացված է 14:28 23.07.2021)
Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը թրաֆիկինգի դեմ պայքարում և այժմ գտնվում է երկրորդ վերահսկելի խմբում։

2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ–ում արձանագրվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման 7 դեպք, որոնցից չորսը սեռական շահագործման, մյուս երեքն աշխատանքային շահագործման դեպքեր են։

2020 թվականին նույն հատկանիշներով հարուցվել է 11 քրեական գործ, որոնցից հինգի վարույթը կարճվել է, իսկ մնացած վեց գործերը ներքին աշխատանքային շահագործման դեպքեր էին։ Կայացվել է նաև այդ հանցատեսակին վերաբերող մեկ դատավճիռ, և անձը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման սեռական բնույթի շհագործման համար։

«ԱՄՆ–ի պետդեպի այս տարվա զեկույցի համաձայն` Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը թրաֆիքինգի դեմ պայքարում և այժմ գտնվում է երկրորդ վերահսկելի խմբում, ունենք առաջընթաց։ Մինչ այդ, Հայաստանը հինգ տարի անընդմեջ գտնվել է առաջին խմբում, ինչը հետխորհրդային երկրներից հաջողվել է միայն Հայաստանին։ Փոքրիկ նահանջից հետո կրկին արձանագրվել է առաջընթաց»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության ՔԳՎ մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Հաբեթ Մկրտչյանը։

Մասիսի քաղաքապետի եղբորը պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանք է առաջադրվել

Ըստ նրա`թրաֆիքինգի դեպքերը տարբերվում են բարդության աստիճանով, հետևաբար դրանց բացահայտման համար ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանքները շատ կարևոր են։ Այստեղ էական են հատկապես տուժողների ցուցմունքները, մինչդեռ վկայությունների կամ դիրքորոշումների փոփոխությունները կարող են հարուցել լուրջ խոչընդոտներ։ Տվյալ պարագայում թրաֆիքինգի գործերի հետ առնչվելիս ոստիկանության հիմնական նպատակը տուժածներին կամ զոհերին պաշտպանելն է։

ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական Տիգրան Պողոսյանն իր հերթին նշեց, որ թրաֆիքինգն առհասարակ պետք է դիտարկել ոչ ստատիկ վիճակում, քանի որ հանցատեսակը զարգանում է, տրանսֆորմացվում են կատարման եղանակները, ուստի դրա դեմ մղվող պայքարն էլ պետք է համահունչ լինի առկա մարտահրավերներին, որոնք ի հայտ են գալիս կոնկրետ ժամանակահատվածում։

«Հատկապես մտահոգիչ է, որ թրաֆիկքինգի են եթարկվում փաստացի առանց խնամքի մնացած անչափահասները, երբ ծնողները պատշաճ կերպով չեն իրականացնում դաստիարակությունը, և հաճախ երեխաները գիշերային ժամերին հայտնվում են դրսում և կատարում տարատեսակ աշխատանքներ` դուրս մնալով իրենց բնականոն կենսակերպից ու կրթական համակարգից, զրկվելով այն բարիքներից, որոնք նախատեսված են երեխաների համար։ Շատ կարևոր է, որ համաքաղաքացիները լինեն աչալուրջ և նման դեպքերի ականատես լինելիս անմիջապես արձագանքեն»,– նշեց Տիգրան Պողոսյանը։

Նա գոհունակությամբ նշեց այն հանգամանքը, որ արդեն իսկ կայացվել է այդ հանցատեսակին վերաբերող մեկ դատավճիռ, ինչը վկայում է դատավարական առաջընթացի մասին, քանզի նախկինում գործերը կամ կասեցվում էին, կամ կարճվում և չէին հասնում տրամաբանական ավարտին։

Իրավապահները նշեցին, որ պոտենցիալ թիրախային խմբերն ու ռիսկային վայրերը, որնք կարող են առնչվել թրաֆիքինգի հետ, գտնվում են ուժային կառույցների հետևողական ու շարունակական վերահսկողության ներքո, իսկ գործերի քննության փուլում ոստիկանության ու դատախազության միջև կա սերտ համագործակցություն։

170
թեգերը:
Հայաստան, Թրաֆիքինգ
թեմա:
Sputnik զրույց
Ըստ թեմայի
Վարդենիսի հոգեբուժարանի աշխատակիցը 16 տարի շարունակ շահագործել է հիվանդներից մեկին
Երևանցի ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել մուրացկաններին, ծեծել ու սպառնացել
Բռնության են դիմել, սնունդի մնացորդը տվել. ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել անչափահասի